00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուխտագնացներ, թե՞ «նախկին դատապարտյալներ». Գնդեվանքում 12 տղամարդ ահաբեկում են բոլորին

CC BY-SA 3.0 / Armineaghayan / GndevankМонастырский комплекс Гндеванк, Вайоц Дзор
Монастырский комплекс Гндеванк, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Վայոց մարզի Գնդեվանքում 12 ուխտավորներ են ապրում։ Նրանք իրենց կարգուկանոնն են հաստատել այստեղ։ Օրինակ` եկեղեցի մարդկանց մուտքը կոշիկներով արգելված է։ Տեղի թեմը սատարում է ուխտավորներին` նրանց գրեթե որպես ճգնավոր ընդունելով։

Հայաստանի հնագույն վանքերից մեկում` Գնդեվանքում, հավատացյալներին և այցելուներին չտեսնված բան է սպասում։ Խիտ մորուքով 12 սևազգեստ տղամարդիկ, որոնց սև գլխարկների վրա կարմիր խաչեր կան, զբոսնում են վանքի տարածքում։

Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ

Նրանք հոգ են տանում վանքի մասին, պահպանում այն այցելուներից։ Օրինակ` մարդկանց թույլ չեն տալիս կոշիկներով մտնել վանք։ Այն հարցին, թե արդյոք սա մահմեդական ավանդույթ չէ, ուխտավորներից մեկը զայրացած ասում է. «Սա զուտ քրիստոնեկան ծիսակարգ է։ Այն, որ մյուս եկեղեցիներում ձեզ ոչ միայն թույլ են տալիս կոշիկներով ներս մտնել, այլև խորոված ուտել (նկատի ունենալով Ախթալայում անցկացվող ամենամյա խորովածի փառատոնը), իրենց խնդիրն է։ Մենք հարգում ենք քրիստոնեությունը` որպես կյանքի միակ ճիշտ ուղի»։

«Գուցե աղանդավորնե՞ր են», –ակամայից մտորում եմ ես։ Տղամարդիկ հրաժարվում են լուսանկարվել, բավականին թշնամական են տրամադրված տեխնիկայի և ընդհանրապես XXI դարի կենցաղի ցանկացած դրսևորման նկատմամբ։

Պարզվում է` նրանք թշնամական վերաբերմունք ունեն ոչ միայն զբոսաշրջիկների և լրագրողների նկատմամբ, այլև մոտակա գյուղերի, օրինակ՝ Գնդեվազի բնակիչների։ Գյուղացիները վախենում են Գնդեվանքի «բնակիչներից», աշխատում են տոն օրերին այլ եկեղեցիներ այցելել, օրինակ` Նորավանք։

«Ասում են, որ նրանք բոլորը նախկին դատապարտյալներ են, այդ պատճառով էլ ագրեսիվ են տրամադրված։ Ինչպե՞ս երեխաներին տանենք այնտեղ», – շշուկով պատմում է Գնդեվազի բնակիչներից մեկը։

Ուխտավորների գոյության մասին հոգևորականությունը ոչ միայն տեղյակ է, այլ ավելին` եկեղեցին խրախուսում է նրանց գործունեությունը։ Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը պատմեց, որ Գնդեվանքի տղամարդիկ ճգնավորների նման հետևում են վանքի կարգուկանոնին, օգնում վերանորոգման աշխատանքներում, սակայն նրանք եկեղեցականների իրավասություն չունեն։

Разработка государственного бюджета Республики Армения на 2019 год - Sputnik Արմենիա
Վարչապետի արարողակարգի կիքսերը. ի՞նչ բաժակով է Փաշինյանը ջուր խմում

«Սիրելի լրագրող, ի՞նչ «տարօրինակ կարգուկանոնի» մասին եք խոսում, – ասաց ինձ արքեպիսկոպոսն ի պատասխան բոկոտն վանք մտնելու տղամարդկանց պահանջի մասին հարցին,- հավանաբար այդ օրը մաքուր գորգեր էին փռել, իսկ այցելուների կոշիկները կեղտոտ էին»։

Քանի որ հոգևորականների պակաս կա, թեմը այսպես կոչված «այցելու–հոգևորական» է նշանակել, որը եկեղեցի է գալիս պատարագի համար։

«Արդյոք այդ տղամարդիկ բանտում են եղել, թե ոչ, անձամբ ես չգիտեմ, սակայն, եթե նույնիսկ նրանցից մեկը մեղք է գործել, նստել է, իսկ այժմ ուզում է կյանքն այսպես շարունակել, մենք միայն ողջունում ենք նման որոշումը», – ասաց արքեպիսկոպոսն ի պատասխան գնդեվազցիների շրջանում տարածված ասեկոսեների։

Արքեպիսկոպոսը նաև ասաց, որ այստեղ հաստատված պրակտիկան կարող է Հայ առաքելական եկեղեցու նոր ծրագրերի սկիզբ դառնալ, խոսքը միջնադարում ամբողջ Հայաստանում տարածում ունեցող վանական  համալիրների նման նոր համալիրների ստեղծման մասին է։

Հետաքրքիր է, որ X դարում վանքը ստեղծվել է հենց ճգնավորների համար։ Մասնավորապես XIII դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը գրել է, որ վանքն անվանել են Սուփան Գնդունի ճգնավորի պատվին։

Վերջում կարողացա կապ հաստատել ուխտավորներին ճանաչող ևս մեկ եկեղեցականի հետ։ Հասցրի միայն բերանս բացել, իբր այդպիսի տղամարդիկ են այսօր ապրում Գնդեվանքում, և նա ծանր հոգոց հանեց.

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Քոչարյանի վերադարձն ուշացած է, բայց և՝ ոչ անհեռանկար. ի՞նչ են ասում փորձագետները

– Է՞լ ինչ են արել։

– Իսկ ի՞նչ են անում։

– Առանձնապես ոչինչ, – անմիջապես խոսքը փոխեց հոգևորականը։

Երբ ես պնդեցի, որ պարզաբանի ասածը, այլապես ամենավախենալու բաներն են մտքիս գալիս, նա հպանցիկ նշեց. «Դե երբեմն գործադուլ են անում և վառ զգեստներով զբոսաշրջիկներին վանք չեն թողնում»։

Ստացվում է, որ ուխտավորներից իսկապես պետք է վախենալ, թեև նրանք պաշտում են սրբերին և սուրբ տարածքը, բայց մոռանում են, որ մարդը Աստծու ստեղծած լավագույն արարածն է։ Նույնիսկ եթե նա Աստծուն չի հավատում։

Լրահոս
0