00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван
Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ հայ տղամարդիկ (և նույնիսկ վարչապետ Փաշինյանը) հանկարծ սկսեցին մորուք պահել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է մորուքի և գեղեցկության թեմայով։

Հայաստանում երբևէ իշխանության առաջին դեմք եղածներից մորուք ունի միայն Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի դեպքում այն սկսեց աճել նրա քայլարշավի ժամանակ, որից հետո, արդեն երկարելով, «թավշյա հեղափոխության» ևս մեկ խորհրդանիշ դարձավ։

Որպես հզորության, այլ ոչ թե սափրվելու ժամանակ չունենալու նշան, մորուքն ընկալվում էր դեռ Հեմինգուեյից, Չե Գևարայից և հին ժամանակների այլ հերոսներից շատ առաջ, թեև հաճախ էին մորուք աճեցնում նաև գեղեցկության համար։ Եթե սազում էր դեմքին։ Փաշինյանին այն սազեց։

© Sputnik / Անցնել մեդիապահոցԷռնեստո Չէ Գևարա. լատինաամերիկյան հեղափոխական
Эрнесто Че Гевара - Sputnik Արմենիա
Էռնեստո Չէ Գևարա. լատինաամերիկյան հեղափոխական

Հեղինակին հայտնի մորուքի բոլոր ձևերից («խարիսխ», «բալբո», «կապիտան Ջեք», «էսպանյոլկա» և այլն) վարչապետինն ավելի նման է «Ռեփ ինդուստրիալ ստանդարտին» (Rap Industry Standard)։

Մասնագետները բացատրում են, որ նման մորուք կարելի է ստանալ բարակ եզրագծերի շնորհիվ, այդ պատճառով էլ այն սազում է տղամարդկանց, որոնք համբերություն ունեն և որոնց ձեռքերը չեն դողում։ Ինչպես և Հենրիխ IV–ի մորուքը, «Ռեփ ինդուստրիալը» եզրագծում է բերանը, սակայն կան նաև տարբերություններ.  շուրթերից մինչև կզակը բարակ գիծ են թողնում։ Ասում են, լավ խուզած մորուքի նուրբ գծերը ստիպում են, որ կանանց սրտերն ուժեղ բաբախեն, սակայն, քանի որ հեղինակը կանանց սրտերի գիտակ չէ, այդ մասին չենք խոսի և կանցնենք առաջ։

Մորուք աճեցնելը դեռ գործի կեսն է։ Թյուր կարծիք կա, որ եթե մորուք ես աճեցրել, ապա ամեն օր սափրվելու կարիք չկա. եթե ամեն օր չսափրվես, Բարմալեյ կդառնաս։

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետը՝ կառավարության նիստի ժամանակ. 17 մայիսի 2018 թ.
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը՝ կառավարության նիստի ժամանակ. 17 մայիսի 2018 թ.

Արդյո՞ք երկրի առաջին դեմքը ցանկություն ունի, և ամենակարևորը՝ ժամանակ, մորուքը հարկ եղածի նման հարդարելու համար։ Իսկ ինչո՞ւ։ Առաջին դեմքերը դրանով են հենց տարբերվում ոչ առաջին դեմքերից, որ կարող են օգնականներ ունենալ կյանքի բոլոր դեպքերի համար։ Թե կոնկրետ ո՞վ է զբաղվում վարչապետի մորուքով, հեղինակը չգիտի, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չպետք է իմանա։ Նա կխոսի այն մասին, ինչից տեղյակ է։

Писатель Серо Ханзадян - Sputnik Արմենիա
Ողջույն Սերո Խանզադյանից, կամ ինչը բարկացրեց հայտնի հայ գրողին

Գլխավոր մուտքից Կենտկոմի, իսկ այժմ ԱԺ–ի շենք մտնող յուրաքանչյուր ոք, հայտնվում էր մի փոքրիկ նախամուտքում  և կարող էր կամ աջ, կամ էլ ձախ գնալ։ Եթե ձախ էր գնում, հայտնվում էր մի սենյակում, որտեղ կարող էր հանդիպել կուսակցական իսթեբլիշմենթի սիրելի վարսավիր Վանյային։

Հատուկ կոնտինգենտին Վանյան դուր եկավ, սակայն ասել, թե ճաշակներն էլ էին համընկնում սխալ կլիներ, մինչև որ Հայաստանի առաջին դեմքն իր գլխի վրա չփորձեց։ Դեմիրճյանը հավանեց սանրվածքը։

Ուստա Դանելը, Կարեն Սերոբովիչի (և ամբողջ աշխատակազմի) նախկին վարսավիրը լավ մարդ էր, սակայն պրոֆեսիոնալ առումով «երեքի» հազիվ էր ձգում, ինչի համար ասեկոսեներ կային, թե վարսավիրն առաջին մասնագիտությամբ ատաղձագործ է եղել։ Նման էր…

Старейшая парикмахерская в Гюмри - Sputnik Արմենիա
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում

Մի խոսքով` ուստա Դանելը, որը Դեմիրճյանին էր անցել Քոչինյանից, նոր առաջնորդի՝ գեղեցիկի մասին պատկերացումները չէր կիսում, որի հետևանքով ատաղձագործ–վարսավիրին հեռացրեցին աշխատանքից։

Քննությունը Վանյան հաջողությամբ անցավ և մնաց աշխատելու մինչև «перестройка»-յի ժամանակաշրջանը, որից հետո գնաց աշխատելու «Արմենիա» հյուրանոցում, այնուհետ սեփական գործը հիմնեց` Երևանում գեղեցկության սրահ բացելով։

Մի փոքր շեղվենք. խորհրդային տարիներին մորուքը հարգի չէր, քանի որ հոգևորականի կամ ֆիդայու այցեքարտն էր համարվում`  կոմունիզմ կերտողների շարքում ոչ մեկը, ոչ էլ մյուսը տեղ չունեին (տվյալ դեպքում չօգնեց նույնիսկ Կարլ Մարքսի հեղինակությունը)։

Իսկ ավելի վաղ, դեռ հեթանոսական ժամանակաշրջանում, հայ տղամարդկանց առնականության խորհրդանիշ էին համարվում ոչ միայն մորուքը, այլև երկար մազերը, սակայն, երբ հայերը Քրիստոնեություն ընդունեցին, կարճ սանրվածքներն ու սափրած դեմքերը սկսեցին որպես քրիստոնական հնազանդության նշան ընկալվել։

Սակայն եկավ անհանգիստ 90-ականների ժամանակաշրջանը և մորուքը կրկին թրենդ դարձավ. մորուք սկսեցին աճեցնել արցախյան պատերազմի հերոսները, այնուհետև նրանց երեխաները, որոնք ուզում էին գոնե արտաքնապես հայրերին նմանվել։ Սակայն միայն սա չէր պատճառը։

© Photo : official site of the Prime minister of RAՌոք երգիչ Սերժ Թանկյանը ՀՀ վարչապետի մոտ ընդունելության ժամանակ (11 մայիսի 2018թ.)
Премьер-министр Никол Пашинян принял рок-музыканта Сержа Танкяна (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոք երգիչ Սերժ Թանկյանը ՀՀ վարչապետի մոտ ընդունելության ժամանակ (11 մայիսի 2018թ.)

Մորուք աճեցնելու ցանկությունը կարող էր ավելացնել հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանի, ռեփերներ Քանյե Ուեսթի և Տիմուր Յուսուպովի՝ Տիմատիի օրինակը։

Իսկ ընդհանրապես բանիմաց մարդիկ մորուք աճեցնելու 8 պատճառ են նշում։ Այդ թվում՝ ասում են, որ մորուքը սեքսուալ տեսք է հաղորդում, այն հեղինակության հոմանիշն է, ասոցացվում է  իմաստության հետ, մորուքավոր տղամարդը` առողջ տղամարդ է…

Թե մեր վարչապետին ի՞նչն է դրդել մորուք աճեցնել, հայտնի է միայն իրեն։

Լրահոս
0