00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վստահության կորուստը թանկ կնստի երկրի վրա. Քոչարյանը`հայ-ռուսական հարաբերությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին ու հայտնել դրանց շուրջ իր մտահոգությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Երբ իշխանությունը շատ է շեշտում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է, նշանակում է դրանցում խնդիրներ կան։

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, անդրադառնալով երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա վիճակին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ հակառակ դեպքում չպիտի նույնիսկ կարիք առաջանար դրա մասին այդքան հաճախակի խոսելու։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հայ–ռուսական հարաբերությունների` վատ լինելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. Փաշինյան

«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը»,– ասաց Քոչարյանը։

Առկա իրավիճակում, երբ տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառում, իսկ հակառակորդ երկրներն ավելի անկանխատեսելի են դառնում, Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր դաշնակիցներին։

«Կարող է մեծ գայթակղություն լինել այս վիճակում, այսպես ասենք`«խաղեր տալ», փորձել «թռնել» նախկինում  ձևավորված հարաբերություններից, փորձել ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձևավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը` նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ, և փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում»,– ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահը նաև տարակուսած է, թե ինչու է Հայաստանը նման բարձր մակարդակով մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթաժողովին։ Նրա դիտարկմամբ` միանշանակ ՆԱՏՕ–ի հետ համագործակցել անհրաժեշտ է, բայց ոչ այդ մակարդակով, հատկապես այն ժամանակ, երբ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են։

«Միայն ՆԱՏՕ–ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել և դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է,– անդրադառնալով ՀՀ նոր իշխանությունների պատվիրակության ՆԱՏՕ–ի գագաթաժողովի այցին` ասաց Քոչարյանը,– լավ եմ գնահատում այն հանգամանքը, որ սկսեցին վերջապես դրա մասին հասկանալ և փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդեն արվել են»։

Учения НАТО - Sputnik Արմենիա
Գնալ, թե՞ չգնալ ՆԱՏՕ–ի զորավարժություններին. Փաշինյանին ներքաշո՞ւմ են անցանկալի խաղի մեջ

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ այսօրվա իշխանությունները երկար տարիներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ, հանդես են եկել տարածաշրջանում Ռուսաստանի շահերին հակասող ծրագրերով, և դժվար է պատկերացնել, որ դրանք մեկ օրում կարելի է փոխել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, տարածաշրջանում այն անվտանգության տեսանկյունից ամենամեծ հնարավորություններ ունեցող երկիրն է, որի հետ հարաբերությունների ներկա մակարդակի փոփոխությունը Հայաստանի համար կարող է վտանգավոր լինել։

«Վստահության կորուստը միջպետական հարաբերություններում շատ թանկ կնստի երկրի վրա, և շատ երկար ժամանակ կպահանջվի այդ վստահությունը վերականգնելու համար։ Սա ես ասում եմ որպես մարդ, ով այս ամեն ինչով անցել է»,– ասաց Քոչարյանը։

Իսկ ԵԱՏՄ–ն, նախկին նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար շատ մեծ շուկա է, որում հաջողված լինելու համար Հայաստանը ոչ միայն պետք է լավ հարաբերություններ ունենա այլ երկրների հետ, այլև ներսում այնպիսի տնտեսական քաղաքականություն վարի, որ իր արտադրանքը մրցունակ լինի։

«Հսկայական հնարավորություններն իրենց մեջ նաև ռիսկեր են կրում, եթե դու արդյունավետ չես, եթե լավ չես ձևակերպել քո տնտեսական քաղաքականության հիմնական թիրախները, որոնք պետք է ուղղված լինեն այդ շուկայում լուրջ տեղ զբաղեցնելուն»,– ասաց Քոչարյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, ՀՀ նոր իշխանությունն առ այսօր այդ ուղղությամբ հստակ տնտեսական քաղաքականություն դեռ չի իրականացրել։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի տեսագրությունն` այստեղ։

Լրահոս
0