00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հացիկ գյուղում հայտնված պատմության վկան, կամ Էրգրից վերադարձած յուղով կճուճի պատմությունը

© Sputnik / Armenuhi MkhoyanНайденные кувшин и котел в селе Ацик, Ширак
Найденные кувшин и котел в селе Ацик, Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ տատի կահ-կարասիի միջոցով Հացիկ գյուղ եկած ցանկացած այցելուի Գոհարը ներկայացնում է մի հետաքրքիր պատմություն։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Հացիկ գյուղում` բնակիչներից մեկի բակում, մի մեծ հանգույն սափոր  ու պղնձե կաթսա է հայտնվել:

Տան դուստրը՝  Գոհար Պետրոսյանը, դրանք պատահաբար պապիկի տան նկուղում է գտել: Սկզբում, երբ դեռ չի իմացել այդ իրերի պատմությունը, դրանք աղջկան սովորական կենցաղային պարագաներ են թվացել, բայց երբ ճշտել է, որոշել է «հափշտակել» պապական մառանից ու բերել իրենց բակ: Մաքրել ու տեղադրել է իրենց տան բակում՝  բոլորին ի տես, որպես պատմական իրողությունների լուռ վկա:

Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Թուրքական յաթաղանից փրկվելով` նրանք հայտնվեցին համաշխարհային պատմության էջերում

«Հնագույն կավե սափորը չինի է. այդպես է ասել մեր մեծ հորական տատը: Շատ հին է` 1800- ականների, որովհետև մեծ տատը պատմել է, որ դրա մեջ յուղ է պահել իր սկեսուրը»,-նշում է Գոհարը։ Գոհարը պատմում է, որ այդ չինին ունի մի զավեշտալի պատմություն։ 1918 թվին թուրքերը մտնել են գյուղ ու սկսել թալանը։ Նրանք տարել են ամեն ինչ, պուտիկենց Արամի ու օջաղուլեցի Միրաքենց Մանուկի աղջիկ Սարնգյուլի տանից էլ յուղով լի չինին են տարել։ Դա մեծ հարված էր քրտինքով ապրող գյուղացու համար: Ափսոսում են ոչ միայն դառը աշխատանքով վաստակած յուղի, այլ նաև դրա  պահոցի՝ կավե չինի համար։

1920 թվին, երբ թուրքերը հետ են քաշվում, մեծ տատս հորդորում է ամուսնուն գնալ նրանց հետևից, որ գոնե մի բան էլ իրենք բերեն։ Կարսի գյուղերից մեկում պապս մտնում է մի տուն և… և տեսնում է իր մոր չինին` յուղով լիքը։ Էլ ուրիշ բան  աչքին չի երևում, չինին դնում է սայլին և բերում Ղալլիճա (այժմ` Մարմաշեն)»,–ասում է Գոհարը։

Չինին այդպես հետ է եկել իր տիրոջ մոտ ու տարիներ  շարունակ ծառայել այդ ընտանիքի հարս-աղջիկներին՝  տատիկի տատից  մինչև  Գոհարի  մայրիկին, բայց արդեն` պանիր պահելու համար։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրևմտյան Հայաստանից եկած կճուճ և կարաս
Найденные кувшин и котел в селе Ацик, Ширак - Sputnik Արմենիա
Արևմտյան Հայաստանից եկած կճուճ և կարաս

Ժամանակի ընթացքում Կարսից հետ եկած չինին ճաքել է ու  այլևս պիտանի չի եղել օգտագործման։ Մինչև Գոհարի հայտնաբերելն ու չինին նոր կյանք տալը, այն հայտնվել է նկուղում։ Այսօր արդեն գյուղ եկած ցանկացած  այցելուի Գոհարը հպարտությամբ է ներկայացնում պապական չինի պատմությունը:

Լրահոս
0