00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական յաթաղանից փրկվելով` նրանք հայտնվեցին համաշխարհային պատմության էջերում

© Sputnik / Asatur YesayantsАврора Мардиганян
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միլիոնավոր մարդկանց ճակատագրերը, որոնք դաժան փորձությունների են ենթարկվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին, բայց կարողացել են փրկվել և նոր հաջողակ կյանք կառուցել թեկուզ հայրենիքից հեռու, վկայում են, որ հայ ժողովրդի գլխավոր հատկանիշը ստեղծագործելու և արարելու ձգտումն է։

Հայերը հաճախ են վիճում իրենց առավելությունների և թերությունների, ձեռքբերումների և բացթողումների առիթով։ Ոմանք բողոքում են, որ հայ ժողովուրդը կորցրել է իր վաղեմի հզորությունը, չի կարողացել պահպանել ծովից ծով Հայաստանը, կորցրել է պատմական հողերը։ Մյուսները դրական կարծիք ունեն` ուրախանալով այն փաստով, որ հայերին բաժին չի ընկել մյուս հին ժողովուրդների ճակատագիրը, որոնք անհետացել են երկրի երեսից։ Հաղթահարելով բոլոր հնարավոր և անհնար բարդությունները` հայերը կարողացել են ոչ միայն դիմակայել, այլ նաև պահպանել իրենց ազգային ինքնությունը, ավանդույթները, արժեքները, լեզուն։ Ավելին, նրանց հաջողվել է վերականգնել իրենց անկախ պետականությունը։

Иззат-Паша прибывает в Иерусалим, 1917 год - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ. ի՞նչ ազգության էին նրանք և ում կողմից էին ուղղորդվում

Ասֆալտը ճեղքող ծիլերի նման

Ինչպե՞ս է հայ ժողովուրդը դիմակայել` ի հեճուկս սարսափելի փորձությունների։ Ներկայացնում ենք ընդամենը մի քանի հայերի պատմություններ, որոնք փրկվել են Հայոց ցեղասպանության` 20-րդ դարի առաջին ու մեծագույն ոճրագործության տարիներին։

Գործարար, գյուտարար, տեխնոլոգ, բարերար Ալեքս (Ալեք) Մանուկյանը ծնվել է 1901թ-ին Սմիրնայում (Օսմանյան կայսրություն)։ Տարրական և միջնակարգ կրթություն է ստացել տեղի հայկական դպրոցում։ 19 տարեկանում արտագաղթել է ԱՄՆ` ունենալով ընդամենը 50 դոլար և երկու ճամպրուկ։

Ալեք Մանուկյանին հաջողվել է հռչակվել ամբողջ աշխարհում` որպես իր դարաշրջանի ազդեցիկ գործարար և ամենահարուստ մարդ։ Հենց իր անսովոր մտածողության և հնարամտության շնորհիվ էլ համեստ հայ ներգաղթյալին հաջողվել է բառացիորեն «թափանցել» մոլորակի գրեթե բոլոր բնակիչների տներ իր ստեղծած միաբռնակ ծորակի շնորհիվ, որը գրեթե ամբողջությամբ փոխարինել է երկբռնակ ծորակին։

Սակայն աշխարհին Մանուկյանը հայտնի է ոչ միայն որպես տաղանդավոր գյուտարար և գործարար, այլ նաև մեկենաս և բարեգործ։ Մեծ գործարարը հատուկ ուշադրություն է դարձրել հայկական մշակույթի, գիտական ու գրական ժառանգության ուսումնասիրությանը և տարածմանը։ 1953-1989թթ-ին նա գլխավորել է Հայկական ընդհանուր բարեգործական միությունը (AGBU): Այդ ընթացքում կազմակերպության արժեթղթերի գինը 8 միլիոն դոլարով աճել է` հասնելով մինչև 105 միլիոն դոլարի, ընդ որում` ավելի քան 40 միլիոն դոլարը Մանուկյանը ներդրել է անձնական միջոցներից։ Մեկենասը միջոցներ չի խնայել նաև կրթության ոլորտի համար։ Մի շարք ամերիկյան համալսարաններ դրամաշնորհներ են ստացել հայ բարեգործից։ Հյուսիսային Ամերիկայում հայկական հնությունների խոշորագույն թանգարանը` Alex and Marie Manoogian Museum-ը, նույնպես կառուցվել է Մանուկյանի միջոցներով։

Спиридон Меликян, Комитас и Арменак Шахмурадян - Sputnik Արմենիա
Ինչպես իսպանացի դիվանագետը Թուրքիայում փրկեց Կոմիտասին. արխիվային տվյալներ

ԱՄՆ-ում յոգուրտի արտադրության նախակարապետները

Սարգիս Կոլոմբոսյանը և Ռոզա Գրիգորյանը, որոնք 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանից արտագաղթել են Ամերիկա (ժամանակակից Թուրքիայի տարածք` խմբ.), ծանոթացել են Մասաչուսեթսում և որոշել միավորել իրենց ճակատագրերը։ Սարգիսը միրգ և բանջարեղեն է վաճառել, իսկ նրա կինն աշխատել է բրդի արտադրության ֆաբրիկայում։ Երբ ընտանիքում հայտնվել է չորրորդ երեխան, Ռոզան որոշել է օգնել ամուսնուն և համալրել ընտանեկան բյուջեն։ Նա հին հայկական բաղադրատոմսով սկսել է պատրաստել յոգուրտներ, որոնք ավելի ուշ կոչվել են «Colombo»։

Շուտով նոր մթերքը, որը հայտնի էր միայն Արևելքից ներգաղթյալներին, սկսել է մեծ պահանջարկ վայելել այդ բնակավայրում։ Աստիճանաբար բիզնեսն ընդլայնվել է, գործին միացել են նաև երեխաները։ Անցած հարյուրամյակի 30-ամյակի վերջին Մասաչուսեթսի Անդովերե քաղաքում հիմնվել է «Colombo & Sons Creamery» ընկերությունը։

Ձեռնարկության վաճառքները կտրուկ աճել են 1960թ-ին, երբ ամերիկյան ազդեցիկ պարբերականներից մեկի էջերին հոդված է հայտնվել յոգուրտի օգտակար հատկությունների մասին։ Մոտ 10 տարի անց Բոբ Կոլոմբոսյանը գլխավորել է ընկերության նախագահի պաշտոնը և կառավարել բիզնեսն իր եղբոր` Ջոնի հետ։ Արդեն 1975թ-ին «Colombo»-ն դարձել է յոգուրտների ամերիկյան շուկայում վաճառքի ծավալների առաջատար։

«Գորգային» բիզնես

15 տարեկանում Պետրոս Քելջիկը ենթարկվել է բռնագաղթման Ցեղասպանության տարիներին։ Ամեն տարի նա ստիպված է եղել ոտքով հաղթահարել 40 մղոն տարածք։ Ճանապարհը սկսելուց երկու տարի անց կոշիկները պատռվել են, և կիզիչ գետինն անտանելի ցավ է պատճառել նրա ոտնաթաթերին։ Պատռելով վերնաշապիկը` դեռահասը փաթաթել է ոտքերը և շարունակել իր ճանապարհը։

Պատանի հայը երազել է Ամերիկայում ապրելու մասին և այնտեղ հայտնվել 10 տարի անց։ Նա կարողացել է Սենտ Պոլ քաղաքում (քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում` Մինեսոտա նահանգում, խմբ.) բացել գորգերի մաքրման և վերականգնման կենտրոն։ Հաջողությունն ուղեկցել է Պետրոս Քելջիկին։ Շուտով նրա այցելուների ցուցակում հայտնվել են երկաթուղային մագնատ Ջեյմս Ջերոմ Հիլը և Մայոների ընտանիքը Ռոչեսթերից։ Բիզնեսն աճել է, և 1920թ-ին նա բացել է երկրորդ խանութը, այս անգամ Մինեապոլիսում։ Նրա գորգերը զարդարել են շրջանի գրեթե բոլոր տների հատակները, իսկ շուտով հայտնի են դարձել երկրի հյուսիս-արևմուտքում։

Թեև առաջին խանութի բացման պահից անցել է ավելի քան հարյուր տարի, սակայն բիզնեսը բարգավաճում է մինչև հիմա։ Պետրոսի թոռները շարունակել են ձեռներեց պապի գործը և այսօր հաջողությամբ կառավարում են ընկերությունը։

Протестующие вспоминают о Дерсимской резне, происходяшее в период 1936 - 1939гг (5 апреля 2016). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Ի հեճուկս թուրքերի. ապրիլի 24-ին ծնված երևելի հայերը

«Լոս Ալամոսի հսկաներից մեկը»` միջուկաբանը

Ամերիկահայ գիտնական, ատոմային ռումբի ստեղծողներից մեկը` Ներսես Կրիկորյանը (հայտնի է որպես Կրիկ) ծնվել է 1921թ-ին Թուրքիայում` բառացիորեն ճամփեզրին։

Ապագա գիտնականի ծնողներին հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանության տարիներին, սակայն նրանք չորս տարի շարունակ դեգերել են հուսալի և անվտանգ ապաստանի որոնումներով։ Հալեպի ճանապարհին Ներսեսի մայրը կրկին որդի է ունեցել։ Վերջապես ամբողջ ընտանիքին հաջողվել է տեղափոխվել Կանադա։ երբ Կրիկորյանը դարձել է չորս տարեկան, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Նիագարա Ֆոլս քաղաքում (Նյու Յորք նահանգ), որտեղ նրա հայրը գործի է անցել ֆերմայում, իսկ մայրը զբաղվել է երեխաների դաստիարակությամբ։

Կրիկորյանի մահից հետո Լոս Ալամոսի լաբորատորիայի տնօրեն Թերի Ուոլեսը մահախոսական է տարածել իր ականավոր աշխատակցի մասին։ Կրիկորյանին անվանել են «Լոս Ալամոսի հսկաներից մեկը»։ «Մեր պատմության 75 տարիների ընթացքում քչերն են այդպես օգնել լաբորատորիաների կայացմանը։ Նա ականավոր ժառանգություն է թողել»։

Հոշոտված, բայց անկոտրում

Ավրորա Մարդիգանյանի ընտանիքը ծնունդով Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Չմշկածակ գյուղից է։ Ցեղասպանության ժամանակ կորցնելով բոլոր ազգականներին` 14-ամյա Ավրորան անցել է ծանրագույն փորձությունների միջով։ Իր հուշերում նա պատմում է այն սարսափների մասին, որոնց ականատես է դարձել իր ճանապարհին։ Աղջիկը հայտնվել է ստրուկների շուկայում, որտեղից նրան ուղարկել են թուրք փաշայի հարեմ։ Բայց «հայկական Ժաննա դ՛Արկը», ինչպես նրան անվանել են Ամերիկայում, չի կոտրվել և չնայած ստրկության բոլոր սարսափներին` իր մեջ ուժ է գտել փախչելու գերությունից։

1918թ-ին լույս է տեսել «Հոշոտված Հայաստան» գիրքը (Ravished Armenia)` հիմնված Ավրորա Մարգիդանյանի իրական պատմության վրա։ Գիրքը տարածվել է մեծ տպաքանակով, և նույն տարի ստեղծագործության մոտիվներով սկսվել են համր կինոյի նկարահանումները։ Արդեն 1919թ-ի հունվարին հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու ռեժիսոր Օսկար Ապֆելի «Հոգիների աճուրդ» (Auction of Souls) ֆիլմն ամերիկյան կինոթատրոններում։ Ավրորան ֆիլմում գլխավոր դեր է խաղացել` դառնալով առաջին հայ դերասանուհին կինեմատոգրաֆի պատմության մեջ, իսկ ֆիլմի դրամարկղային հավաքները գերազանցել են բոլոր սպասումները։ Վարձույթից հասույթը կազմել է մոտ 30 մլն դոլար։ Միջոցները տրամադրվել են Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեին և հատկացվել հազարավոր հայ որբերի կարիքները հոգալու համար։

Церемония вручения Aurora Prize - Sputnik Արմենիա
Հայտնի են «Ավրորա» մրցանակի այս տարվա երեք հավակնորդները

2016թ-ին ստեղծվել է «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը, որի նպատակն է խրախուսել և արժանին մատուցել խիզախ մարդկանց և կազմակերպություններին, որոնք նվիրվել են մարդկային կյանքերի պահպանմանը և մարդասիրական գաղափարների տարածմանը։ Aurora Prize մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության տարիներին փրկվածների անուններից` ի նշան իրենց փրկարարների շնորհակալության։

***

Վերջում նշենք, որ մենք ներկայացրեցինք ընդամենը հինգ օրինակ։ Այնինչ Ցեղասպանության տարիներին թուրքական յաթաղանից փրկված հայերի իրական պատմությունները, որոնք զրկվել են հայրենիքից և ստիպված են եղել նոր կյանք սկսել արտասահմանում, անթիվ են։ Բայց նույնիսկ այդ օրինակները թույլ են տալիս տեսնել կամքի ուժը, կյանքի նկատմամբ սերը, ժողովրդի խելքը և աշխատասիրությունը, որն ընդունակ է արարել` չնայած պատուհասած սարսափելի փորձություններին և դժբախտություններին։

Հենց այդ մարդիկ են ստեղծել հզոր հայ սփյուռքը` ժամանակից անկախ Հայաստանի հենարանը, իսկ նրանց երեխաները և թոռները փառաբանել են հայ ժողովրդին։ Նրանց շարքում է միլիարդատեր և բարեգործ Քըրք Քըրքորյանը, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյը, երգչուհի Շեր Սարգսյանը, նկարիչ Արշիլ Գորկին, Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը։ Այդ անունները հայտնի են ամբողջ աշխարհում և մտել են մարդկության համաշխարհային պատմության մեջ։

 

Լրահոս
0