00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Շարմազանով.«Կա հստակ քաղաքական պատվեր նախկին իշխանությունների նկատմամբ»

© Sputnik / Aram NersesyanВице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Вице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս հայտարարությունը և այս տեղեկատվությունը ակնհայտ անհեթեթություն է և մառազմ։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով «Կրեդիտ Երևան» բանկի և «Լեվ Մարսեդ» ընկերության գործում Սերժ Սարգսյանին ներառելու մասին, ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանով

«Համոզված եմ, որ ուշ, թե շուտ փաստաբաններն ամբողջական ու հստակ ինֆորմացիան կտրամադրեն, ու մեր հանրությունը կհամոզվի, որ Սերժ Սարգսյան նախագահն այդ գործի հետ ունի այնքան առնչություն, ինչքան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաստիլի գրավման հետ։ Այսօրվա Հայաստանում ոչ մի բանի վրա պետք չէ զարմանալ. չեմ զարմանա, որ վաղը կամ մյուս օրը Սերժ Սարգսյանին, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներին, Ռոբերտ Քոչարյանին, նրանց, ում ժամանակին քննադատել է այսօրվա վարչապետը, նրանց անվան հետ կապվեն այնպիսի հանցագործություններ, ինչպիսին է Քենեդու սպանությունը և այլն»,–ասում է Քոչարյանը։

Նրա խոսքով` սա արվում է, որովհետև կա հստակ քաղաքական պատվեր նախկին իշխանությունների նկատմամբ։

Հիշեցնենք` «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0