00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկան, հարցրին և անհետացան. ո՞վ է խափանում Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացումը

© Sputnik / Asatur YesayantsВрач-стоматолог Армен Бабаян
Врач-стоматолог Армен Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գերակա հայտարարած զբոսաշրջության ոլորտը զարգանում է ուժերի ներածին չափով, առավել հաճախ, բախվելով խոչընդոտների` անտարբերության կամ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի։ Սա վերաբերվում է նաև բժշկական զբոսաշրջության ոլորտին, որը բավական խոստումնալից է, սակայն ստիպված է ամեն ինչին հասնել առանց որևէ օգնության։

Զբոսաշրջային գործակալությունները, որոնց ղեկավարների մոտ միտք է հղանում այս կամ այն բժշկական ծառայությունները ներառել առաջարկվող փաթեթներում, գրեթե միշտ արգելակում են  բարի մտադրությունների փուլում, որը իրականություն չի դառնում: Դրա որոշ պատճառները  պարզ են, մյուսների մասին ստիպված ենք կռահել։

Նեոնատոլոգ, Երևանի հայ-կորեական քվանտային (լազերային) բժշկության կլինիկայի համահիմնադիր և գլխավոր բժիշկ Արմեն Աբրահամյանը բողոքում է. մի քանի գործակալություն ցանկություն են հայտնել կլինիկան ներառել իրենց փաթեթներում, տվյալներ են վերցրել, տեղեկատվություն և դադարել կապի դուրս գալ։

Министр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է նախարար Արսեն Թորոսյանը լուծելու առողջապահության խնդիրները. բացառիկ

Ավելին, կլինիկայով հետաքրքրվել են նույնիսկ ընկերություններ Իրանից և Սաուդյան Արաբիայից. նրանք էլ լռում են։ Հավանաբար,  խնդիրն այլ պայմաններն են, որոնք առաջարկում է հայկական ուղղությունը. գուցե, վախեցնում են ավիատոմսերի և հյուրանոցների թանկ գները, կամ գուցե, պարզապես ցանկացողներն են քիչ, գրեթե գովազդ չլինելու պատճառով, ընդ որում, պետական մարմինների կողմից։ Չէ՞ որ պետությունը, նույնպես պետք է դրանում շահագրգիռ լինի։

Զբոսաշրջային գործակալությունների կողմից հետաքրքրության բացակայությունը առանձնակի հասկանալի չէ, քանի որ Հայաստանում մի շարք բժշկական ծառայությունների գները բավական ցածր են միջազգային միջին գների համեմատ։ Եվ «փչացած ռադիոն» էլ լավ է աշխատում, այսինքն, պակաս չկա նրանց, ովքեր գալիս են, ասենք, բարեկամներին այցելելու, և միաժամանակ, խորհուրդները լսելով, որոշում ոչ թանկ, սակայն որակյալ բուժում ստանալ։

Սովորաբար նման դեպքերում օրինակ են բերում հայկական ատամնաբուժությունը, սակայն ինչպես նշում են բժիշկները, համապատասխան ծառայությունների գները, թող որ դանդաղ, բայց աճում են, կրճատելով այդպիսով, արտասահմանյան պոտենցիալ հաճախորդների քանակը։ Թեև ատամնաբուժությունը դեռ մրցունակ է։

Վերցնենք լազերային բժշկությունը, որով զբաղվում է բժիշկ Աբրահամյանը։ Նա ասում է, որ բուժման կուրսն իրենց մոտ այնքան արժե, որքան մեկ պրոցեդուրան արևմտյան երկրներում, նույն որակի դեպքում։ Սա, իհարկե, գրավիչ առաջարկ է, եթե հաշվի առնենք, որ մեկ կուրսը մի քանի պրոցեդուրա է։

Ի՞նչ կարելի է բուժել։ Մի շարք հիվանդություններ հետևյալ ուղղություններով՝ օրտորինոլարինգորլոգիա, գինեկելոգիա և ուրոլոգիա, մաշկային և ալերգիկ հիվանդություններ, սրտային խնդիրներ։ Կարելի է նույնիսկ հենաշարժային ապարատի խնդիրները պարզել, և սա դեռ ամբողջ ցուցակը չէ։

Քվանտային մյուս կլինիկաները, ըստ Աբրահամյանի, մտավախություն ունեն երեխաների հետ աշխատելու հարցում, սակայն, քանի որ նա նեոնատոլոգ է, Երևանում  բուժել կարելի է նույնիսկ ծծկեր երեխաներին։

Լազերային տեխնոլոգիաներն այսօր ակտիվորեն կիրառվում են ամբողջ աշխարհում, սակայն դա թանկ հաճույք է, իսկ ահա Հայաստանում մի շարք պատճառներով, գները բավական ցածր են։

Եկան, օրինակ, ամերիկահայ կամ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները հյուր, բուժվեցին, գոհ մնացին և հետ վերադառնալուն պես պատմեցին նրանց, ում հետաքրքիր է թեման։ Գալիս են մյուսները, հաճախորդների ցանկն ընդլայնվում է։

Курение, сигарета - Sputnik Արմենիա
Փաստի առաջ չկանգնեցնել. բացատրել` որքան կարևոր է հարմարավետությունն առողջապահական ոլորտում

Սակայն, չէ՞ որ խոսքը մի կլինիկայի մասին չէ։ Մեզ հետաքրքրում է ամբողջ ոլորտի զարգացումը, բոլոր հնարավորություններն օգտագործելը բժշկության այն ոլորտներում, որոնցում կարող ենք հաջողությամբ մրցակցել մյուսների հետ։ Իսկ նման ոլորտները քիչ չեն։

Գուցե, Առողջապահության նախարարությունը, երբ կհաղթահարի ծխողների խնդիրը և ստիպի թերահավատներին պատվաստվել հավանական հիվանդությունների դեմ, փորձի թիրախայի զբոսաշրջիկներին ներգրավվելու արդյունավետ ծրագիր մշակել։ Ի վերջո, դա շահավետ է նույն բժիշկների համար և ոչ միայն. պետությունն էլ չի տուժի։

Գերմանիայի կամ Իսրայելի նման մյուս երկրների փորձին նայել, օրինակ, վերցնել այն, ինչը կարող է գործել  Հայաստանի պայմաններում, մնացածը հանձնարարել տեղի մասնագետներին։

Եվ պետք չէ թերահավատորեն ծիծաղել Գերմանիայի և Իսրայելի հետ համեմատության վրա. մեր բժիշկներն ավելի վատը չեն։  Եթե նույնիսկ ոչ կատարյալ, սակայն լավ պայմաններ ստեղծվեն, դեռ հայտնի չէ, թե ով և ում է օրինակ բերելու։

Լրահոս
0