00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է նախարար Արսեն Թորոսյանը լուծելու առողջապահության խնդիրները. բացառիկ

© Sputnik / Aram NersesyanМинистр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի առողջապահության նախարարը, ինչպես երևում է, պատրաստվում է առողջապահության խնդիրները լուծել հեղափոխական դիրքորոշմամբ. նա մտադիր է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ ներդնել երկրում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnink. Հայաստանում շուտով կարող է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ գործարկվել։ Համենայն դեպս, առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը դա համարում է առողջապահության ոլորտում մի շարք առանցքային խնդիրները լուծելու առավել գործուն միջոց։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում Թորոսյանը ներկայացրեց Հայաստանում ապագայի առողջապահության վերաբերյալ իր տեսլականը։

Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
Դրամ հավաքող ուսուցիչն ու տնօրենը կհայտնվեն ոստիկանության թիրախում

Սկզբում Թորոսյանը կարևոր դիտարկում արեց. առողջապահությունը պետության համար չպետք է լինի գումար վաստակելու գերակա միջոց, դա պետք է լինի առավելապես մասնավոր ձեռնարկատիրութան «մեղքը»։

«Մասնավոր հատվածի համար առողջապահությունը, առաջին հերթին, բիզնես է։ Բայց պետության համար այն վերջինն հերթին պետք է լինի գումար վաստակելու միջոց», — վստահ է Թորոսյանը։

Նախարարի խոսքով` պետական կառույցներն առողջապահությունը պետք է առաջին հերթին դիտարկեն որպես պատասխանատվության ոլորտ։ Պետությունն իր սոցիալական պարտավորությունը պետք է կարողանա այնպես մատուցել, որ ոչ մեկը ոչ մի դեպքում պետական ֆինանսավորման բացակայության պատճառով կամ այդ պահին գումար չունենալու պատճառով չզրկվի բժշկական ծառայություններից։

«Պարտադիր չէ փող հատկացնել քթի պլաստիկ վիրահատությանը, դա ծայրահեղ կարևոր հարց չէ և (հիմնականում) ոչ առողջական հարց։ Բայց եթե խոսքը կյանքի և մահվան մասին է, եթե անհրաժեշտ է վիրահատություն, այս դեպքում պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացու բուժումը», — ասաց Թորոսյանը։

Տեսականորեն գոյություն ունի հարցը լուծելու երկու միջոց. ավելացնել առողջապահության բյուջետային ֆինանսավորումը կամ ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն։ Արսեն Թորոսյանը երկրորդ տարբերակի կողմնակից է։

Նրա խոսքով՝ պարտադիր բժշկական ապահովագրությունն իր սկզբունքով հիշեցնում է բաշխման ցանկացած այլ կուտակային համակարգ. այցելուն կյանքի ընթացքում ներդրումներ է անում, իսկ սուր կարիքի դեպքում կարողանում է օգտվել անհրաժեշտ օգնությունից։

Իսկ պետպատվե՞րը

Արսեն Թորոսյանը նաև անդրադարձավ առողջապահության ոլորտում պետական պատվերների փորձին։ Նրա խոսքով՝ այդ համակարգը միշտ չէ, որ արդար է գործել, խոսքը պատվերների բաշխման մասին է։ Նախարարը վստահ է, որ ամեն ինչից զատ դա օբյեկտիվ պատճառներ ունի։

Арсен Торосян - Sputnik Արմենիա
Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը պետք է մատուցվի ողջ ծավալով. նախարար

«Պետբյուջեից պետպատվերին հատկացվում է որոշակի գումար, օրինակ` 100 վիրահատության համար։ Եթե դիմում է 150 մարդ, ապա հիվանդանոցները պետք է իրենց բյուջեում ներառեն լրացուցիչ ծախսեր կամ մերժեն հիվանդներին», — ասաց նախարարը։

Բացի այդ, Թորոսյանը մտադիր է լուծել անվճար հիվանդասենյակների բացակայության հարցը, որոնք նախատեսված են պետպատվերով։ Նա կարծում է, որ եթե հիվանդանոց մտնելու պահին պետպատվերով բոլոր հիվանդասենյակները զբաղված են, հիվանդանոցը պետք է տրամադրի մեկ ուրիշը, նույնիսկ եթե այն լյուքս կարգի է։

«Նույնը նաև փաթեթի շրջանակում դեղերի դեպքում», — նշեց նախարարը։ Նա վճռական է տրամադրված։ Եթե վարչական լծակները չկարողանան լուծել հարցը, նա խոստանում է դիմել իրավապահ մարմիններին։ Թորոսյանը մտադիր է բացառել հիվանդների կողմից բժիշկներին լրացուցիչ գումար տալու երևույթը, հատկապես եթե նրանք պետպատվերով են բուժվում։

«Վստահեցնում եմ, որ ոչ մի բժիշկ չի ցանկանում հիվանդից փող վերցնել, այդ պահին նրանք իրենց վիրավորված են զգում։ Բժիշկներն ուզում են գալ աշխատանքի, կատարել իրենց պարտքը, նորմալ աշխատավարձ ստանալ և ոչ ավելին», — ասաց Թորոսյանը։

Թորոսյանի տվյալներով՝ ամենավատ իրավիճակը տիրում է մայրաքաղաքի պոլիկլինիկաներում, ամենալավը՝ մարզային բուժկենտրոններում։

Իմունիզացիան փրկություն է

Նախարարն իր գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը համարում է իմունիզացիայի ազգային ծրագրին աջակցելը։

Арсен Торосян - Sputnik Արմենիա
Նորանշանակ նախարարը ներողություն է խնդրում ֆեյսբուքյան գրառումների համար

«Այն կյանքեր է փրկում։ Բայց մենք պետք է առաջին հերթին իրազեկենք բժիշկներին, որպեսզի նրանք բնակչությանը բացատրեն իմունիզացիայի արդյունավետության մասին», — ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ մի պատվաստում պարտադիր չէ, բայց եթե բացատրեն, որ պատվաստումը կարող է կյանք փրկել, իսկ դրանից հետո մարդիկ հրաժարվեն, ապա դա արդեն նրանց իրավունքն է։

Իմունիզացիայի ազգային ծրագիրը գործում է Հայաստանում 2006թ-ից։ Այն նախատեսում է վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգի կրճատում, կանխում է այդ հիվանդություններից մահանալու դեպքերը, ապահովում այդ հիվանդություններին դիմակայելու բարձր մակարդակ։

Լրահոս
0