00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վենդետա Հայաստանում». Արևմտյան ԶԼՄ–ների մեսիջը Փաշինյանին՝ Քոչարյանի գործի ֆոնին

© Sputnik / Asatur YesayantsСасун Микаелян, Никол Пашинян и Ален Симонян во время митинга на площади Республики (30 апреля 2018). Еревaн
Сасун Микаелян, Никол Пашинян и Ален Симонян во время митинга на площади Республики (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան փորձագետները Հայաստանի ղեկավարության և ժողովրդի ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքին, որ հենց օրենքի տառն է տարանջատում արդար սոցիալական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի փայլը հակառակորդների և ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների չքավորությունից։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Օվկիանոսից այն կողմ ամեն ինչ այլ կերպ են տեսնում…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական հետապնդումն ու նրա ձերբակալությունը ընդամենը այն այսբերգի գագաթն է, որից ծնունդ առավ Հայաստանում քաղաքական դիմակայությունը իշխանափոխությունից հետո, պնդում են Արևմուտքում միջազգային հարաբերությունների և իրավունքի որոշ մասնագետներ։

Մի շարք արևմտյան վերլուծաբաններ համոզված են, որ Հայաստանում Քոչարյանը հազիվ թե արդար և օբյեկտիվ դատաստանի հասնի։ Հատկապես հաշվի առնելով այն, որ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, որ  իսկզբանե խոստացել էր լինել բացառապես  անցումային շրջանի ժամանակավոր կառավարության ղեկավար, չկարողացավ դիմադրել` վարչական ռեսուրսն ի շահ իրեն օգտագործելու գայթակղությանը։

Սակայն երկրի ղեկավարությունը ստանձնելուց 100 օր անց, ինչպես պնդում է, օրինակ, «The Washington Times» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակը, Հայաստանում նոր ընտրական օրենսդրություն չմտցվեց և մինչ օրս ընտրությունների կոնկրետ օր չի նշանակվել։

Уличная продавщица Заназан Манукян - Sputnik Արմենիա
Համոզել, որ օրենքներին հետևեն բոլորը, դժվար է. փողոցային առևտրի հեշտ լուծվող բարդ խնդիրը

«The Washington Times»–ն իհարկե, ամենահեղինակավոր խաղացողը չէ ամերիկյան մեդիա դաշտում։ Այն «The New York Times» չէ, կամ առավել ևս՝ «The Washington Post»։ Սակայն այդ պարբերականը միջին անվանել ևս չի լինի. և պետք չէ կարծիքը լիովին անտեսել։

Իսկ եթե դրան ավելացնենք, որ Միացյալ Նահանգներում ԶԼՄ–ներն այդքան էլ հաճախ չեն հայկական թեմային անդրադառնում, ապա կարելի է խոստովանել` այդ թերթի հրապարակումը Երևանի համար կարող է օվկիանոսի այն կողմից ստացվող լուրջ մեսիջ դառնալ։

Առավել ևս, որ հոդվածի հեղինակը` թերթի սյունակագիր Լ. Թոդ Վուդը (L. Todd Wood)  որոշակի շրջաններում բավական հայտնի անձնավորություն է։ Օրինակ՝ Ուոլ Սթրիթում. «The Washington Times»–ից բացի հեղինակի վերլուծական հոդվածները տպագրվում են նաև այնպիսի հեղինակավոր անգլալեզու պարբերականներում, ինչպիսիք «Fox Business»–ը, «New York Post»–ը, «The Moscow Times»–ն ու «National Review»–ն են։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին Լ. Թոդ Վուդի հոդվածն այդքան էլ իրատեսական չէ։ Նույնիսկ վերնագրից` «Վենդետա Հայաստանում» զգացվում է, որ հեղինակը գրել է, հիմնվելով հեռվից` Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմից, «վերցված» ֆակտուրայի վրա։

Հավանաբար, հենց սրանով է պայմանավորված հեղինակի համոզմունքը նրանում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը (հոդվածում հաճախ է օգտագործվում ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը) որպես հիմնական գործիք է օգտագործում հավանական քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ մեղադրանքների առաջադրումն ու նրանց ձերբակալությունները։

Վտանգը օրինականության ամենաբարձր չափորոշիչներից հեռանալն է

Փորձելով գլուխ հանել նախկին նախագահ Քոչարյանի նկատմամբ հարուցած խճճված քրեական գործից, հեղինակն այն տեսակետն է հայտնում, որ մեղադրանքների հիմքում ընկած է նրա և ներկայիս վարչապետ Փաշինյանի միջև տեղի ունեցած վաղեմի (2008 թվականի) կոնֆլիկտը։

«Անձամբ ես Քոչարյանի կամ անցյալի նրա վարքի համար չէի երաշխավորի, սակայն իրավական տեսանկյունից այդ գործողությունները, կարծես թե, կրկին Հայաստանը տանում են անօրինականության վտանգավոր ճանապարհով», – գրում է հոդվածի հեղինակը։

Հոդվածի հեղինակի պնդմամբ` բանն այն է, որ քննիչը (կամ խումբը), որի վարույթում գտնվում է Քոչարյանի քրեական գործը, խախտում է քննչական մարմինների գործողությունների օրինականության սկզբունքը։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան-Փաշինյան դիմակայություն․ ինչի՞ կհանգեցնի Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

Ավելին` Լ. Թոդ Վուդը դիմել է միջազգային հարաբերությունների ոլորտում փորձագետներից մեկին, «Chatham House» միջազգային հարաբերությունների Լոնդոնի թագավորական ինստիտուտի աշխատակից Լոուրենս Բրոյերսին, որը բավական կատեգորիկ էր արտահայտվել։

Փորձագետը, մասնավորապես, կասկած է հայտնել կապված նրա հետ, թե արդյոք Հայաստանի դատական համակարգը կկարողանա Քոչարյանին «մեղադրանք առաջադրել, որը իրավական տեսանկյունից վստահության է արժանի»։

Հոդվածում մեջբերվում է փորձագետի ուղիղ խոսքը. «Խնդիրն այն է, որ Հայաստանի դատական ոլորտը դեռ ամբողջությամբ բարեփոխվել չի հասցրել։ Այդ պատճառով վտանգ է ներկայացնում այն, որ ամենաբարձր չափանիշների կատարումից ցանկացած հրաժարում կարող է այդ գործընթացը վերածել այսպես կոչված «հաղթողի արդարության»»։

Մի խոսքով` Լոուրենս Բրոյերսը ընթերցողին այն միտքն է հասցնում, որ եթե Քոչարյանի դատական հետապնդման և հետաքննության հարցում խախտվի օրենքի գերակայության սկզբունքը, ապա կլինի այն քաղաքական վենդետան, որից ՀՀ նոր ղեկավարությունն իսկզբանե հրաժարվում էր։

Հատկանշական է, որ փորձագետն առաջարկում է Հայաստանի իշխանությանն ուշադրություն դարձնել նրան, ինչ տեղի է ունեցել հարևան Վրաստանում։ Այն ժամանակ` Սահակաշվիլու օրոք, իշխող կուսակցությունն ու նախագահական վարչակազմը, իրենց լավ դրսևորեցին քաղաքական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, սակայն հետագայում ամեն ինչ փչացրեցին  Օրենքի տառի նկատմամբ իրենց արհամարհանքով` իշխանության հակառակորդների և ընդդիմախոսների մասով։

Քաղաքական ընդդիմախոսների և հակառակորդների հետապնդումը փորձագետը «կասկածելի արդարություն» է անվանել, որը արդյունքում բարեփոխողների նկատմամբ դատական հետապնդման է հանգեցրել։

Մի՞թե Հայաստանում այսօր իշխանության զավթում է տեղի ունենում բոլոր մակարդակներում

Արդյունքում հոդվածի հեղինակ Թոդ Վուդը հետևյալ եզրահանգումն է անում. տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ժողովրդի շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի հայտնի գործոնն օգտագործում է իր նպատակներին հասնելու, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին հնարավորինս շատ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։ Ըստ վերլուծաբանի՝ հենց դրա համար էլ կազմակերպվում է քաղաքական ընդդիմախոսների հետապնդումը (հավանաբար, հեղինակը նկատի ունի ճնշումը)։

Виктор Согомонян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սողոմոնյան. «Այլակարծության տապալման տեսանկյունից ասուլիսը շատ հաջողված էր»

Փաշինյանի թիմն այժմ զբաղված է նրանով, որ իր համար է ձևում հասանելի ամեն ինչ` բոլոր մակարդակների իշխանական կառույցները, պնդում է հոդվածի հեղինակը։ Իսկ դա վտանգավոր է և հղի մի շարք խնդիրներով, որոնք կարող են հանգեցնել Հայաստանում ժողովրդավարության սաղմերի վերացմանը։

Որքանով օբյեկտիվ է հոդվածի հեղինակը` հայ ժողովրդի որոշելիքն է, այլ ոչ թե ամերիկացիների, ովքեր մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին հետևում են բացառապես սեփական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերի տեսանկյունից։

Սակայն համաձայնեք. անդրօվկիանոսյան փորձագետների ասածների մեջ խելամիտ բան կա։  Չէ՞ որ իրականում նախաքննական և դատական բարդ քաղաքական հետաքննություններում ամենակարևորը օրենքի տառը պահպանելն է։

Այլապես՝ ամեն ինչ իսկապես կարող է վերածվել անձնական հաշիվները պարզելուն. ավելի պարզ ասած՝ այն վենդետային, որից, կրկնեմ, ներկայիս ՀՀ վարչապետը հրաժարվում էր դեռ այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում Երևանի Հանրապետության Հրապարակում հանրահավաքների ժամանակ։

Ամեն դեպքում օվկիանոսի այն կողմից նման մոտեցումը զարմացրեց գոնե այն պատճառով, որ իսկզբանե գործերի այլ դասավորվածություն էր ենթադրվում։ Արևմուտքը, և մասնավորապես, Միացյալ Նահանգները, ըստ տրամաբանությանը, պետք է լիովին աջակցեին Հայաստանի ներկայիս ղեկավարության ցանկացած դիրքորոշմանը։ Սակայն ոչ։ Պարզվում է, այնտեղ ուժեր կան, որոնք բոլորի և ամեն ինչի նկատմամբ գործող оրենքի գերակայության կողմնակից են։

Լրահոս
0