00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյան-Փաշինյան դիմակայություն․ ինչի՞ կհանգեցնի Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

© Photo : administration of Robert KocharyanРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի - Քոչարյանի դիմակայության տվյալ փուլում մեծ հետաքրքրություն է առաջացնում «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է իր շուրջը միավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր բոլոր ուժերին։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Քոչարյանի հայտարարությունը մեծ քաղաքականություն վերադառնալու մասին։

Второй президент Армении Роберт Кочарян (2004 год) - Sputnik Արմենիա
«Միանշանակ վերադարձել եմ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյան

«Համարեք, որ ես վերադարձել եմ քաղաքականություն։ Այդ վերադարձը կարող է լինել տարբեր ձևաչափերով», — ասել է Քոչարյանը օգոստոսի 16-ին «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Քաղաքագետը կարծում է, որ առայժմ բարդ է կանխատեսել, թե ինչ ձևաչափով կլինի նախկին նախագահի վերադարձը քաղաքական դաշտ։  Չէ՞ որ անցյալում Քոչարյանը նախագահի պաշտոնում միշտ պաշտոնապես առաջադրվել է ոչ ինչ-որ կոնկրետ կուսակցությունից և հանդես է եկել «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսով։

Այնուամենայնիվ, հիմա արդեն կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են այս կամ հիմնավորումներով սատարել Քոչարյանին։ Մասնավորապես, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ չի բացառում նախկին նախագահի հետ համագործակցությունը։ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին հայտարարել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

«Ի հավելումն դրան, Հայաստանում կա «բացասական» կոալիցիաներ ձևավորելու փորձ, այսինքն` ինչ-որ մեկի դեմ)։  Եթե դիտարկել Քոչարյանին որպես ուժերի ձգողականության կենտրոն, որոնք փորձում են ընդդիմանալ Փաշինյանին, ապա հնարավոր է նաև, որ մյուս կուսակցությունները ևս որոշեն միանալ այդ դաշինքին», — նշեց Մարկարովը։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Մարկարով
Политолог Александр Маркаров - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մարկարով

Բացառված չէ նաև, որ երկրորդ նախագահը կնախընտրի ձևավորել սեփական քաղաքական ուժը, բայց դա ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում, ընդ որում` ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային։

Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյո՞ք հանրապետականները Քոչարյանի հետ միասին թեկնածու առաջադրել վարչապետի պաշտոնում Փաշինյանի հրաժարականից հետո (արտահերթ ընտրություններ անցկացնելու համար), Մարկարովը նշեց, որ ՀՀԿ-ի ձայները չեն բավականացնի իր թեկնածուին անցկացնելու համար։

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ՀՀԿ–ականներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազ չխաղալ». Փաշինյան

«Մենք խոսում ենք հիպոթետիկ բաների մասին, քանի որ ընտրությունները դեռ նշանակված չեն։ Ձայները բավարար չեն՝ նույնիսկ հաշվի առնելով «Դաշնակցության» տեղերը, իսկ ահա թե ինչպես կպահի իրեն «Ծառուկյան» դաշինքը, արդեն հետաքրքիր է», — ասաց քաղաքագետը։

Ամեն դեպքում, Քոչարյանին աջակցելու մասին ոչ մի հայտարարություն «Ծառուկյան» դաշինքի կողմից չի հնչել։

Մարկարովն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ մի կողմից, Փաշինյանը վայելում է բնակչության լայն շերտերի աջակցությունը (տարբեր տվյալներով՝ մինչև 70 տոկոս), բայց մյուս կողմից նա ունի թույլ ձևավորված կուսակցական կառուցվածք։

«Հետևաբար, մինչև խորհրդարանական ընտրությունները մեկ տարվա ընթացքում Փաշինյանի առաջ կոնկրետ խնդիր է դրված զբաղվել կուսակցական շինարարությամբ», — կարծում է քաղաքագետը։

Վարչապետի ապագա վարկանիշը և ընտրվելու շանսերը կախված կլինեն կոնկրետ գործերից, որոնց պետք է արդեն անցում կատարել։ Այդ մասին խոսել է նաև Փաշինյանը։ Քաղաքագետն ուշադրություն դարձրեց նրան, որ Քոչարյանի հայտարարությունը` քաղաքականություն վերադառնալու մասին հնչել է նոր իշխանությունների հանրահավաքից առաջ։

«Կամ Քոչարյանն այնքան վստահ է իր ուժերի վրա, որ պատրաստ է ևս մեկ առիթ տալ Փաշինյանի կողմնակիցների մոբիլիզացման համար, կամ նրա կողմից դա սառը հաշվարկ է», — ենթադրում է Մարկարովը։

Ինչ վերաբերում է Երևանում կառավարական հանրահավաք անցկացնելուն, ապա հասկանալի էր, որ Փաշինյանը և նրա թիմը ինչ-որ կերպ պետք է նշեն իշխանավարման 100 օրը։ Առավել ևս, որ հանրահավաքը Փաշինյանի համար ավելի հարմար ձևաչափ է, քան ամբիոնից հայտարարությունները, որովհետև հրապարակում, ժողովրդի կողքին վարչապետն ավելի վստահ է զգում իրեն։

Второй Президент Армении Роберт Кочарян (2001 год) - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը գիտի` ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ

Քաղաքագետը կարծում է, որ Քոչարյանի դեմ ուժերը հավաքելու տարրն արդեն առկա է եղել նոր իշխանությունների հանրահավաքում։

«Մինչև հիմա ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարել, որ կպայքարի կամ դեմ կլինի նոր կառավարությանը։ Քոչարյանն առայժմ միակն է, ով հայտարարել է այլընտրանք դառնալու հավանականության մասին», — ասաց Մարկարովը։

Իսկ եթե կա այլընտրանք, ապա նրա դեմ պետք է մոբիլիզացնել ուժերը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կազդի այդ մոբիլիզացումը երկրում քաղաքական գործընթացների վրա։

Իր  հերթին քաղաքագետ Ռոման Մելիքյանը կարծում է, որ Քոչարյանը, վերադառնալով մեծ քաղաքականություն, գնում է վա բանկ։  Որքան էլ հայտարարեն, որ Քոչարյանը «քաղաքական դիակ» է, որին արդեն անհնար է վերակենդանացնել, չի կարելի բացառել նախկին նախագահի ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։

«Նա կակտիվացնի իր նախկին ռեսուրսները։ Չի կարելի բացառել նրա կողմնակիցների կողմից որոշակի կոնգլոմերատ ստեղծելը», — ասաց քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը ցուցադրեց, որ ունի ոչ միայն առանձին անձանց, այլ նաև քաղաքական ուժերի աջակցությունը։

«Նոր իշխանությունների գործողություններից, մասնավորապես նրանց տնտեսական քաղաքականությունից է կախված, թե որքանով հաջողված կլինի Քոչարյանի վերադարձը», — ենթադրում է Մելիքյանը։

© Facebook/ Roman MelikyanՌոման Մելիքյան
Роман Меликян - Sputnik Արմենիա
Ռոման Մելիքյան

Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը հասկացնել տվեց, որ նա ունի պաշար, ուժ և ցանկություն դառնալու այն ընդդիմությունը, որն այսօր չկա Հայաստանում։

«Նա ցանկանում է դառնալ ընդդիմության կենտրոն, ակտիվացնել դաշտը, որտեղ գտնվում են մարգինալները, ներկա իշխանությունների հակառակորդները, ռևանշիստները և ուղղակի դժգոհները», — ասաց քաղաքագետը։

Առաջիկա ամիսներին պարզ կդառնա` կստեղծի նա արդյո՞ք նոր քաղաքական ուժ, թե՞ կձևավորի կոալիցիա արդեն գոյություն ունեցող կուսակցություններից։

Լրահոս
0