00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամբողջ կյանքս երազել եմ նրա մասին». լեգենդար Ազնավուրն անձնական գաղտնիքներ է բացել

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցКонцерт Шарля Азнавура
Концерт Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտնել է, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը, որ հիմա կարող է իրեն դա թույլ տալ։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Մեծն շանսոնյե, կոմպոզիտոր ու բանաստեղծ Շառլ Ազնավուրը «MAXIМ» ամսագրի հետ հարցազրույցում խոսել է իր երեք ամուսնությունների, հայտնի կանանց հետ սիրավեպերի, նաև սիրային երգերի ժանրին իր վերաբերմունքի մասին։

Ինչպես հայտնի է, Ազնավուրը երեք անգամ ամուսնացած է եղել։ Արտիստը խոստովանել է, որ առաջին անգամ ամուսնացել է, որովհետև երիտասարդ էր, երկրորդ անգամ` որովհետև հիմար էր։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
«Իմ անունը փայլում է իմ փոխարեն». 94 տարեկան Շառլ Ազնավուրը շարունակում է զարմացնել

«Երրորդ անգամ, վերջապես, ամուսնացա այն կնոջ հետ, որի մասին միշտ երազել եմ. բաց աչքերով ու մետաքսե մաշկով շիկահերի», – ասել է երգիչը։

Երրորդ կնոջ` Ուլլա անունով շվեդուհու հետ նա արդեն կես դարից ավելի ապրում է։ Նա 17 տարով փոքր է երգչից. Ազնավուրի կարծիքով, դա տարիքային հիանալի տարբերություն է։

«Իսկ ընդհանրապես երկարատև ամուսնության գաղտնիքը մեկն է` պետք է միմյանց հետ առավելագույնս անկեղծ լինել ու միշտ ասել այն, ինչ ուզում ես ասել», – համոզված է Ազնավուրը։

94–ամյա երգիչը հավելել է, որ հիմա նա բոլորին է ճշմարտությունն ասում, քանի որ իր տարիքում դա թույլատրելի է։

«Այս տարիքում կարող եմ ինձ թույլ տալ, ես հիմա ասես սուրբ կով լինեմ», – կատակել է համաշխարհային էստրադայի աստղը։

Ամուսնություններից բացի Ազնավուրին վերագրում են սիրավեպեր էստրադայի ու կինոյի հայտնի աստղերի հետ, ինչպիսինն են` Էդիթ Պիաֆը, Լայզա Մինեյլին ու Բրիջիտ Բորդոն։

Սակայն արտիստը հերքում է Պիաֆի հետ սիրավեպի մասին լուրերը` նշելով, որ իրենք միայն ընկերներ են եղել։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը «Ծագող արևի» շքանշան է ստացել

Ինչ վերաբերում է Բրիջիտ Բորդոին` ապա նա ու Ազնավուրը երկար տարիներ է ընկերություն են անում։

«Ես նույնիսկ հիանալի նկարչի նկարած նրա դիմանկարն ունեմ, նա նկարել է նաև կնոջս ու Մերիլին Մոնրոյին։ Թեև ես Մերիլինի հետ ծանոթ չեմ եղել։ Կարծում եմ` եթե նա ինձ հանդիպած լիներ, ինքնասպան չէր լինի։ Չէ որ կինս ինքնասպան չի եղել», – համոզված է արտիստը։

Ազնավուրը խոստովանում է, որ երբևիցե որևէ կոնկրետ կնոջ համար չի գրել, ու ընդհանրապես նրան դուր չի գալիս սիրային երգերի ժանրը։

«Սիրային երգերում օգտագործվող այդ բոլոր շաբլոն արտահայտություններն իրենց սպառել են։ Ես սիրում եմ օրիգինալ լուծումներ գտնել։ Այս պատճառով ես տարօրինակ բառեր եմ օգտագործում, ինչպիսին են «ցելյուլիտ» կամ «թևատակ»։ «Ես սիրում եմ քո թևատակի հոտը»։ Կինս ասաց. «Դու չես կարող այդպիսի բան գրել»։ Բայց ես ուզում եմ կյանքից ճշմարտությունը ստանալ։ Հենց ճշմարտությունն է հուզում մարդկանց», – ասում է արտիստը։

Հարցին` արդյո՞ք նա թուլություններ ունի, Ազնավուրը շատ անսովոր պատասխան տվեց։

«Միայն մեկը` «Իկեան»։ Լուրջ, ես «Իկեան» համարում եմ մարդկության ստեղծած ամենահիանալի բանը», – ասաց երգիչը։

Նա կատակով ասաց, որ ամուսնությունը շվեդուհու հետ ուղիղ ճանապարհ է դեպի «Իկեա»։

Լրահոս
0