ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։
Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան։
Ավելի վաղ խմբագրությունը տեղեկացել էր, որ այսօր առավոտյան Արա Բաբլոյանը եկել է ՀՀ կառավարություն։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Բաբլոյանի և Փաշինյանը սպասվող հանդիպման մասին ինֆորմացիան Եղոյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգություն էր հայտնել կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ, նաև անդրադարձել օգոստոսի 17-ի հանրահավաքի Նիկոլ Փաշինյանի ելույթին և ցանկություն հայտնել հանդիպում ունենալ նրա հետ։