ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Պոկերի արքան, ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն արդեն մայր հայրենիքում է։ Գիշերը Հայաստան ժամանած երիտասարդը եկել սեփական ինքնաթիռով։
Նրան ուղեկցում էր սևահեր մի գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսը։ Նրանք իջևանել են Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։
Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է. նա Instagram-ում ունի ավելի քան 23,5 միլիոն հետևորդ, իսկ Twitter-ում՝ 1,47 միլիոն։