ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հայաստան ժամանած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ու նրան ուղեկցող գեղեցկուհի Սայլեն Մեդեյրոսը Սևան են մեկնել։
Սևահեր գեղեցկուհին Instagram-ի իր էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Սևանից։ Լուսանկարներից մեկում նա հայտնի երգչուհի Սիրուշոյի հետ է։
«Համով աղջիկ»,- Մեդեյրոսն այսպես է մակագրել լուսանկարը։
Նշենք, որ Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։ Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։