00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵԱՏՄ-ում․ տնտեսագետը ներկայացրել է հիմնական խնդիրներն ու թերացումները

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета глав правительства стран ЕАЭС (27 июля 2018). Санкт-Петербург
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета глав правительства стран ЕАЭС (27 июля 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը զգալի մտավորական պաշար ունի, բայց դրանք դեռ բավարար չափով կապիտալիզացված չեն։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Աշոտ Սաֆարյան․ Տնտեսության զարգացման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ակտիվացման հարցին նոր արդիականություն են հաղորդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян и канцлер Германии Ангела Меркель перед пресс-конференцией (24 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր տեղի չեն ունենալու. Փաշինյան

Օգոստոսի 22-ին կայացած ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա տարիների տնտեսական զարգացման մի շարք առաջնահերթ ուղղություններ, առանձնացնելով մասնավորապես, բարձրագույն տեխնոլոգիաները, ոսկերչական արդյունաբերությունը, դեղագիտությունը, թեթև արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։

Հայաստանում դիտարկում են անդամակցումը ԵԱՏՄ-ին որպես տնտեսության առողջացման, արտահանման զարգացման ու  նոր ներդրումներ գրավելու հիմնական գործոններից մեկը։ Մանասերյանի կարծիքով՝ հաճախ հայ հասարակության մոտ հարց է առաջանում՝ ԵԱՏՄ-ն Հայաստանին ինչ է տվել։ Նա կարծում է, որ այս հարցը պետք է այլ տեսանկյունից դիտարկել․ որքա՞ն արդյունավետ է Հայաստանը կարողացել օգտագործել այդ կառույցի ներուժն ու հնարավորությունները։

«Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին արտոնյալ ռեժիմներից օգտվելու բացառիկ հնարավորություն է տվել, մի ընդարձակ շուկա է հասանելի դարձրել, հնարավորություն է  տվել գործընկերների հետ համատեղ նախագծեր իրականացնել, այդ թվում նաև երրորդ երկրներում»,-ասաց Մանասերյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը դեռ լիովին չի իրացրել ԵԱՏՄ ներուժը։

«Այո, գյուղատնտեսական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ շուկա վերջին երկու տարվա ընթացքում միջինը 35%-ով աճել է, առանձին ապրանքների դեպքում նույնիսկ խոսում ենք արտահանման ծավալի թռիչքային աճի մասին։ Այսպես, գինու արտահանումը նախորդ տարի աճել է 80%-ով։ Սակայն Հայաստանը չպետք է սահմանափակվի միայն գյուղատնտեսական ապրանքի արտահանմամբ․ դա չափազանց պրիմիտիվ մոտեցում կլիներ»,-ավելացրեց նա։

Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ ախորժակը` Հայաստանում աճող ամեն ինչի նկատմամբ գնալով բացվում է

Մեր զրուցակիցը պնդում է, որ հանրապետությունը ԵԱՏՄ-ում պետք է ամրապնդի իր տեղը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։  Հայաստանն իր ներուժով, մասնագետների որակավորման մակարդակով ու մշակումներով հետխորհրդային երկրների շարքում ՏՏ առաջատարներից է։

«Մենք զգալի մտավոր պաշարներ ունենք, սակայն, ցավոք, դրանք բավարար չափով չենք կապիտալիզացնում։ Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ կազմակերպչական, քան ֆինանսական խնդիրներ կան։ Պետք է պարզապես այդ ներուժը ճիշտ հուն ուղղել»,-նշեց տնտեսագետը։

Մանասերյանի կարծիքով ևս մեկ թերություն է Հայաստանի ու ԵԱՏՄ առանձին անդամների համագործակցության պակասը, այդ հարցում բացառություն է կազմում միայն Ռուսաստանը։ Փորձագետի կարծիքով՝ հարաբերությունները Մոսկվայի հետ օրինակելի են, ինչը չի կարելի ասել հայ-բելառուսականի կամ հայ-ղազախականի մասին։

Նշենք, որ Հայաստան-ԵԱՏՄ երկրներ միջև առևտրի ծավալն աճել է  20,4%-ով ու կազմել է 915 միլիոն դոլար։ Սակայն Հայաստան-ԵԱՏՄ առևտրի մեծ մասը կազմում է  հայ-ռուսական ձևաչափը։ Նշված 915 միլիոնից 885,8 կազմել է Ռուսաստանի հետ առևտուրը։

Նաև Հայաստանից ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալը գերազանցել է ներմուծման ծավալը՝ 28,5% և 16,9% համապատասխանաբար։ Սակայն Հայաստանի առևտրային սալդոն նախկինի պես բացասական է՝ 290,3 և 625,4 միլիոն դոլար համապատասխանաբար։

Լրահոս
0