00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ ախորժակը` Հայաստանում աճող ամեն ինչի նկատմամբ գնալով բացվում է

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցПомидоры на сельскохозяйственной ярмарке
Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի վերավաճառողները պատրաստ են ավելի շատ հայկական «համեղ բաներ» գնել։ ԵԱՏՄ–ում առևտուր անելն ավելի հեշտ է։ Հայաստանի համար արդյունքը` նոր աշխատատեղերն են։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանում աճող ամեն ինչի նկատմամբ Եվրասիական միության ախորժակն աճում է։ Եվ սա ցանկալին իրականության տեղ ներկայացնելու հայկական փորձ չէ։ X5 ռուսական հսկան առաջին անգամ չէ, որ Հայաստան է գալիս` հետախուզության։ Եվ ամեն անգամ նոր «որսով» է հետ  գնում։

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Հայաստանը շարունակում է Ռուսաստանը քաղցրացնել ծիրանով. արտահանումն աճել է ավելի քան 80%–ով

«Նման պահանջարկ տեսնելով՝ մենք արդիականացրել ենք ողջ արտադրությունը։ Այժմ լուրջ մատակարարումները` նախկինից առնվազն երեք անգամ ավելի են», – նշում է Արտաշատի պահածոների գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բաբայանը։

Հայ արտադրողներն առաջին անգամը չէ, որ փորձում են ռուսական շուկա մտնել։ Ճիշտ է, խոշոր առևտրային ցանցերը պայման են դնում. կայուն ծավալ կլոր տարին։ Իսկ որտեղի՞ց դա վերցնել, եթե X5 ամբողջ Ռուսաստանով ավելի քան 13 հազար խանութ ունի։

Փոքր Հայաստանում լոլիկ և ծիրան կբավականացնի բոլորին։ Հարցը որակն է և տեսակը։  Քանի որ, եթե այսօր դու «Անահիտ» տեսակի լոլիկ ես գնում, վաղը` «Նոյ», վաղը չէ մյուս օրը` որևէ ներմուծված տեսակ, ձեր տոմատի մածուկի համը փոխվում է։ Իսկ գնորդները դա չեն սիրում։

«Այդ պատճառով, որքան և ինչ տեսակի ցանել, մենք դեռ ձմռանն ենք պայմանավորվում գյուղացիների հետ։ Եթե մեզ հետ համընթաց քայլեն, ամեն ինչ հիանալի կլինի և՛ նրանց մոտ, և՛ մեզ մոտ», – ասում է Բաբայանը։

Արդյունքը` գործարանում արդեն մոտ  850  մարդ է աշխատում, իսկ պատվերներ հազարավոր գյուղացիներ են ստանում։ Սա ակներև, սակայն միակ օրինակը չէ։

Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» на границе Армении и Грузии. - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ անդամ երկրների համար կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը

«Մենք որակական փոփոխություններ ենք տեսնում փոխգործակցության ձևաչափում։ Աճել է որակի մակարդակի գիտակցումը, դրան համապատասխանելու և առաջ գնալու ցանկություն կա», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց X5  խմբի նախագծերի ղեկավար Մանուչար Կուտատելաձեն։

Իսկ Հայաստանից ալկոհոլի և հյութերի մի քանի տեսակ X5–ը վաճառում է նաև սեփական բրենդով, իսկ ապրանքի տարաների դիզայնը՝ մշակում հայկական արտադրողների հետ միասին:

«Այստեղ կան և՛ լավ պանրի տեսակներ, և՛ այլ որակյալ ապրանքներ։  Շատ ուժեղ են համային բաղադրիչները, դրանք բացառիկ են և բնորոշ միայն այստեղ աճող մրգի և բանջարեղենի տեսակներին», – նշեց նա։

Ռուսաստանցիներից շատերը հիշում են հայկական մուրաբաների և սմբուկի խավիարի համը դեռ խորհրդային տարիներից։ Սակայն այժմ պլանայի տնտեսության փոխարեն կա շուկա, այդ պատճառով մշտապես հիշեցնել է պետք։ Մրցակիցներն էլ շատ են։

«Դրա համար էլ մենք փորձում ենք իջեցնել ինքնարժեքը։ Շատ կարևոր է, որ Հայաստանում սկսեն ապակե տարա արտադրել։ Ապակի արտադրող գործարաններ Հայաստանում կան, սակայն այսօր դրանք միայն կանաչ, շշերի համար նախատեսված ապակի են արտադրում։ Եթե մենք տրանսպորի վրա գումար չծախսենք, որպեսզի տարա ներկրենք, արտադրանքը կարող է ավելի էժան լինել», – վստահեցնում է Բաբայանը։

Նշենք, որ 2017 թվականին Հայաստանից մարինադների արտահանումն աճել է շուրջ 40%–ով, այլ բանջարեղենային պահածոներինը` ավելի քան 50%–ով, հյութերինը` 8%–ով։ Դրանց սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է մնում։

Լրահոս
0