00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբորիգեն, որին ճանաչում են նույնիսկ ադրբեջանցիները․ հայկական գամփռը կգրավի զբոսաշրջիկներին

© Sputnik / Janna PoghosyanТоржественное открытие монумента армянскому гампру (22 августа 2018). Котайк
Торжественное открытие монумента армянскому гампру (22 августа 2018). Котайк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կինոլոգիական միությունը Վիոլետա Գաբրիելյանի գլխավորությամբ նախատեսում է Վերին Պտղիում նոր արձանի մոտակայքում Գամփռաձոր կառուցել։

Երևանից ոչ շատ հեռու բացվել է գամփռի արձանը։ Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղատեսակ է։ Միջազգային կինոլոգիական միությունը 2011 թվականին ճանաչել է այդ ցեղատեսակը որպես հայկական։ Մենք ներկա էինք արձանի բացմանը, շփվեցինք իսկական գամփռների ու դրանց սիրահարների հետ։

© Sputnik / Janna PoghosyanՀայկական գամփռի արձանի հանդիսավոր բացումը. 22 օգոստոսի, Կոտայք
Торжественное открытие монумента армянскому гампру (22 августа 2018). Котайк - Sputnik Արմենիա
Հայկական գամփռի արձանի հանդիսավոր բացումը. 22 օգոստոսի, Կոտայք

Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա, ես՝ կրկնում եմ իմ սեփական սխալները։ Գիտեմ, որ շները մանկուց ատում են ինձ, հարևանի շները  մի անգամ փորձում էին կծել ձեռքս, ոտքս ու նույնիսկ քիթս։ Բայց միևնույնն է  գամփռի ձագին տեսնելիս չդիմացա  ու շոյեցի նրան։ Գամփռի ձագը մինչ այդ հանգիստ նստած էր տիրոջ ձեռքերում ու թողում էր, որ այստեղ հավաքված երեխաները սիրեն իրեն, բայց երբ ես կպա՝ գռմռաց ու քիչ էր մնում ֆոտոապարատս կոտրեր։

Щенок гампра - Sputnik Արմենիա
Շան 3 տեսակ, որից մեկը գամփռն է. ո՞ր ցեղատեսակներով են հպարտանում հետխորհրդային երկրները

«Շները էվոլուցիայի սխալմունք են», — վիրավորված կրկնում եմ ես՝ ստաժավոր կատվասերս, կատուների բոլոր երկրպագուների սիրելի արտահայտությունը։ Թեև չեմ բարձրաձայնում այն, մարդ ես, ասում են չէ՞, որ շներն ու տերերն իրար նման են։

Հսկայական սպիտակ ու գեղեցիկ գամփռին նույնիսկ չեմ էլ մոտենում, թեև նա ամուր փակված է վանդակում։ Հեռվից եմ լուսանկարում եմ ու նրա ամեն հաչոցին վախեցած հայացքս դեպի երկինք եմ ուղղում։

Ակնհայտ է, որ աշխարհի միակ գամփռը, որին կարող եմ առանց վախենալու մոտենալ, դա Երևանի մոտակայքում բացված գամփռի արձանն է։

© Sputnik / Janna PoghosyanՀայկական գամփռի արձանի հանդիսավոր բացումը. 22 օգոստոսի, Կոտայք
Торжественное открытие монумента армянскому гампру (22 августа 2018). Котайк - Sputnik Արմենիա
Հայկական գամփռի արձանի հանդիսավոր բացումը. 22 օգոստոսի, Կոտայք

Քանդակը սկսել են սարքել այս տարվա հունիսի 17․ պատահմամբ հենց այդ օրն է ծնվել ինձ վրա հաչացող փոքրիկ գամփռը։ Եթե այլ երկրներում կա պրակտիկա, որ արձանը դնում են կոնկրետ շների պատվին, որոնք օգնել են հրդեհի ժամանակ մարդ փրկել, կամ հանցագործին վնասազերծել, ապա Հայաստանում արձանը տեղադրել են ընդհանարապես հայկական գամփռ ցեղատեսակի պատվին։

Собака армянский гампр - Sputnik Արմենիա
Շնային մարտեր. կենդանիների պաշտպանները կպայքարեն շներին «կռվցնողների» դեմ

Տասնյակ տարիներ շարունակ ոչ մի երկիր չէր գրանցում այս ցեղատեսակը։ Միայն 2011  թվականին Միջազգային կինոլոգիական միությունը  Հայաստանի կինոլոգիական միության շնորհիվ այդ շանը ճանաչեց որպես հայկական։ Գամփռ ցեղատեսակը ոչ հայկական չի լինում․ դա Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղատեսակ է։ Դժվար է  պատկերացնել, որ շները հայտնվել են այս տարածաշրջանում քոչվորների հետ։ Ի դեպ, Միջազգային կինոլոգիական միությունում քվեարկության ժամանակ նույնիսկ  Ադրբեջանի ներկայացուցիչն է քվեարկել, որ այս տեսակը հայկական ճանաչվի։ Հայկական պատվիրակությանն աջակցած առաջին երկրների շարքում  էին Իռլանդիան ու Իսպանիան։

© Sputnik / Janna PoghosyanՀայկական գամփռի արձանի հանդիսավոր բացումը. 22 օգոստոսի, Կոտայք
Торжественное открытие монумента армянскому гампру (22 августа 2018). Котайк - Sputnik Արմենիա
Հայկական գամփռի արձանի հանդիսավոր բացումը. 22 օգոստոսի, Կոտայք

Հայաստանի կինոլոգիական միությունը, Վիոլետա Գաբրիելյանի գլխավորությամբ, նախատեսում է Վերին Պտղիում, նոր արձանի մոտակայքում, «Գամփռաձոր» կառուցել։ Այնտեղ զբոսաշրջիկներն ու բոլոր ցանկացողները կկարողանան նայել բուն հայկական շանը որը Հայաստանի յուրօրինակ այցեքարտն է, զբոսնել  մաքուր օդ շնչել, հաց ուտել։ Համալիրը դեռ նոր է կառուցվում ու շանս ունի դառնալ նոր զբոսաշրջային կենտրոն։

Ի դեպ՝ ուտելիքի մասին. բացումց հետո Վիոլետան, որը շատ էր հուզված իր համար այս կարևոր իրադարձությամբ, բոլորին խորոված ուտելու է հրավիրում։ Ես անզգուշաբար հարցնում եմ՝ «Իսկ խորովածը գամփռի՞ց է պատրաստած»։

Ոմանք ժպտում են, ոմանք չար հայացքով նայում են, իսկ ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ ինձ, որ շներն ու շների սիրահարները լրիվ այլ մոլորակ են, ուր ես ու իմ կատուն ավելի լավ է քիթներս չմտցնենք։ Մարդ ես էլի։

Լրահոս
0