00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շան 3 տեսակ, որից մեկը գամփռն է. ո՞ր ցեղատեսակներով են հպարտանում հետխորհրդային երկրները

© Sputnik / Aram NersesyanЩенок гампра
Щенок гампра - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական գելխեղդը, նույն ինքը` գամփռը, եզակի ցեղատեսակ է, որը հայերը բուծել են հազարամյակների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայ կինոլոգներն ուզում են հանրահռչակել գամփռ ցեղատեսակի շներին և թույլ չտալ, որ այս շներին փչացնեն։ Sputnik Արմենիա մամուլի ակումբում կազմակերպված Երևան-Թբիլիսի-Բիշքեկ «Հայկական գամփռը և հետխորհրդային երկրների շների ազգային ցեղատեսակները» տեսակապի շրջանակում այս մասին հայտնեց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար և միջազգային կարգի փորձագետ Վիոլետա Գաբրիելյանը։

Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ հայկական գամփռը միաժամանակ կարող է պահակություն անել, հոտին տանել արածելու և կռվել։ Գամփռը կարող է հաղթել գայլին։

«Շատ պինդ շուն է, ուժեղ ու հավասարակշռված», — ասաց նա։

Ինչ վերաբերում է ցեղատեսակի անվանը, Գաբրիելյանն ասաց, որ «գամփռը» մի քանի նշանակություն ունի։

«Նախ այն համահունչ է «գռմռալ» բառին։ Բացի այդ, «գամփռը» մեկնաբանվում է նաև որպես «գամ փռեմ»։ Պաշտոնապես շունը հենց այդ անվանումով է գրանցված, քանի որ այն դարերից է գալիս», — նշեց նա։

Վրաստանի կինոլոգիական միության գլխավոր քարտուղար Զազա Օմարովն էլ խոսեց վրացական լեռնային հովվաշան ու գուրիական լայկայի մասին։

© Sputnik / Aram NersesyanՎիոլետա Գաբրիելյան
Виолетта Габриелян во время видеомоста по теме Как возрождают национальные породы собак в постсоветских странах - Sputnik Արմենիա
Վիոլետա Գաբրիելյան

«Վրացական լեռնային հովվաշունը կարճամազ կովկասյան հովվաշուն է։ Մի փոքր տարբերվում է երկարամազից։ Ավելի հավասարակշռված է, ագրեսիա դրսևորելուց առաջ զգուշացնում է։ Բավականին ամուր, խոշոր ու ոսկրոտ շուն է, շատ երկրներում են բազմացնում», — ասաց նա։

Ինչ վերաբերում է գուրիական լայկային, Օմարովը նշեց, որ սա էլ է հետաքրքիր ցեղատեսակ, որի հասակը 45 սանտիմետրի է հասնում։ Բուծում են Գորիում ու Բաթումում, իսկ Թբիլիսիում միայն մեկ գուրիական լայկա է ապրում։

Գամփռը պատկերված է եղել ժայռապատկերներում - Sputnik Արմենիա
Հայկական գամփռը պատկերված է ժայռապատկերներում

Էստոնական որսկան շանն էլ ներկայացրեց որսկան շներ բուծող Վլադիմիր Կոզիրյովը։

«Ցեղատեսակը բուծվել է ХХ դարի առաջին կեսին։ Ավելի կարճահասակ է, քան ռուսական որսկանը», — ասաց նա։

Կոզիրյովի խոսքով` էստոնական որսկանը ռուսական որսկանի, անգլիական ֆոքսհաունդի, բիգլի ու նույնիսկ տաքսայի խառնուրդ է։

Ինչ վերաբերում է խառնվածքին, նա նշեց, որ շունը շատ ընկերասեր է, ընտանիքի լավ բարեկամ, ընկերություն է անում երեխաների հետ։

«Որսի ժամանակ ոչ մի բանով չի զիջում որսկան շների մյուս ցեղատեսակներին», — ասաց նա։

Նա նաև նշեց, որ վերջերս ցեղատեսակի որսորդական հատկությունները սկսել են անհետանալ, քանի որ մարդիկ սկսել են նրանց ընտանիքներում պահել ու շատ քիչ օգտագործել որսի համար։

Լրահոս
0