00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք հասուն մարդիկ ենք». Եվգենի Պետրոսյանի դուստրը չի սատարո՞ւմ հորը

© Photo : official site of Yevgeni Petrosyan/ Alexandra SkorbcovaВечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (7 ноября 2015). Москвa
Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (7 ноября 2015). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի` Ամերիկայում ապրող միակ դուստրը հոր հետ հաճախ չի շփվում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասան Եվգենի Պետրոսյանի դուստրը` Վիկտորինա Պետրոսյանը, առաջին անգամ խոսել է հոր և հայտնի դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին, հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Վիկտորինան, ով ամուսնու և որդիների հետ ԱՄՆ–ում է բնակվում, հազվադեպ է շփվում հոր և խորթ մոր հետ, այդպիսին են նրանց հարաբերությունները։

Евгений Петросян на концерте-съёмке Петросян ШОУ (25 февраля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Եվգենի Պետրոսյանն անկայուն հոգեբանական վիճակում է. փաստաբան

«Իմ ու հայրիկի հարաբերությունները հասուն մարդկանց հարաբերություններ են։ «Շնորհավորում եմ, դստրիկս», «Շնորհավոր Նոր տարի, հայրիկ»` ահա և վերջ։ Մեկս մյուսի անձնական կյանք չենք մտնում», – հայտնել է Պետրոսյանի դուստրը «Միր նովոստեյ» պարբերականին տված հարցազրույցում։

Վիկտորինան խոստովանել է, որ ամուսնալուծության մասին իմանալուց հետո դեռ ո՛չ հոր, ո՛չ էլ խորթ մոր հետ չի զրուցել։ Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ որևէ մեկի կողմից հանդես չի գալու, քանի որ երկուսին էլ լավ է վերաբերվում։

Նշվում է, որ Պետրոսյանի դուստրը ապահովված է, այդ պատճառով էլ հոր ունեցվածքը կիսելու հարցերին չի խառնվելու, նա որևէ բանի չի հավակնում։

Սրան զուգահեռ, Վիկտորինայի ծանոթները տեղեկացրել են, որ նա իրավիճակը տարօրինակ է համարում և որ Ստեպանենկոյից նման բան չէր սպասում։

Առաջին ամուսնությունից Պետրոսյանի միակ դուստրը` 49-ամյա Վիկտորինան, 90-ականներից ընտանիքով ԱՄՆ–ում է ապրում։ Նա այնտեղ ցուցահանդեսներ էր կազմակերպում, այնուհետև ռուսական հուշանվերների և մատրյոշկաների նախշազարդման և վաճառքի գծով սեփական բիզնեսն է բացել, ինչպես նաև ձեռագործ տոնածառի խաղալիքների էքսկլյուզիվ հավաքածու թողարկել։

Աստղային հայտնի զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%–ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։

Լրահոս
0