00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանված Միխայիլ Խաչատուրյանը զոքանչի հասարակաց տան VIP հաճախորդն էր. սենսացիոն մանրամասներ

© Photo : Screenshot/ Youtube/ Россия 1Кадр из телешой "Андрей Малахов. Прямой эфир" от 22 августа 2018
Кадр из телешой Андрей Малахов. Прямой эфир от 22 августа 2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատուրյան քույրերի գործում նոր վկաներ են հայտնվել, որոնք ուղիղ եթերում այս ընտանիքի անցյալի մասին սարսափելի ճշմարտություն են պատմել։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում սկանդալային մանրամասներ են ի հայտ եկել. պարզվում է` հանգուցյալ Միխայիլ Խաչատուրյանը ժամանակին եղել է այն հասարակաց տան մշտական հաճախորդը, որի սեփականատերը եղել է նրա ապագա զոքանչը։ Այս մասին «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» հաղորդման տաղավարում պատմել են վկաները։

Экстрасенс Зираддин Рзаев - Sputnik Արմենիա
Եթե նա ողջ մնար, կսպաներ դուստրերին. ադրբեջանցի էքստրասենսը` Խաչատուրյան ընտանիքի մասին

Նոր վկաները պնդում են, որ 90-ականներին աղջիկների տատը` Լարիսա Տոդիկան, Յարոսլավսկի մայրուղու տներից մեկում հասարակաց տուն է ունեցել։ Հարևանների խոսքով` սպանված Միխայիլ Խաչատուրյանն այդ հաստատության մշտական հաճախորդն է եղել։

Նրանք նաև հիշել են, որ հանգուցյալի զոքանչն այն ժամանակ Յարոսլավսկի մայրուղու տներից մեկում երկու 1 սենյականոց բնակարան էր վարձակալել, 10-րդ հարկում ապրում էր նա, իսկ 13-րդում աշխատում էին թեթևաբարո կանայք։

Վկաների խոսքով` Լարիսա Տոդիկան այդ ամենի մեջ ներքաշել էր նաև դստերը` Աուրելիային։ Հենց այդ հասարակաց տանն է Միխայիլ Խաչատուրյանը ծանոթացել ապագա կնոջ հետ։

Հասարակաց տան շքամուտքի ավագ աշխատող Մարինա Ռյաբովան պատմել է. «Լարիսա Տոդիկան այն ժամանակ կավատ էր։ Խաչատուրյանը նրա VIP-հաճախորդն էր, և նրան երևի դուր էր եկել Տոդիկայի դուստրը»։

Ռյաբովայի խոսքով` Լարիսան իրեն ևս առաջարկել է մտերմանալ այնպիսի տղամարդու հետ, որը «լավ կվճարի»։

Միևնույն ժամանակ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի թղթակիցներ Լև Սպերանսկին և Եկատերինա Սվեշնիկովան լրագրողական հետաքննություն են անցկացրել և զրուցել այդ հասարակաց տանն աշխատող կանանց հետ։ Ինչպես գրում է «Վեստին», նրանց ցուցմունքներն ամբողջությամբ հաստատում են Մարինա Ռյաբովայի ասածը։

Լարիսա Տոդիկան, հաղորդման տաղավարում հայտնվելով, հերքել է այս տեղեկությունն ու հայտնել, որ իրեն ծանոթ չէ Յարոսլավսկի մայրուղում գտնվող այդ տան հասցեն։

Արդյո՞ք կինը պատրաստ է ստի դետեկտորով ստուգում անցնել և պատասխանել այն հարցերին, թե ինչու ոչ ոք ոստիկանությանը չի հայտնել հասարակաց տան մասին, և ինչ է զգացել էքստրասենսը Խաչատուրյանների բնակարանում. այս և այլ հարցերի պատասխանները հնչում են «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» հաղորդման տաղավարում։

Նշենք, որ Մոսկվայում չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ փաստաբան Յարոսլավ Պակուլինը հայտնել էր, որ քույրերը համաձայնել են պոլիգրաֆով (ստի դետեկտոր) ցուցմունք տալ։ Փաստաբանը համոզված է, որ քննիչներն այդպես կկարողանան համոզվել` աղջիկները ճիշտ են ասում, թե ոչ։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Լրահոս
0