00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օրական երեք ժամ աղոթում էր, գումար էր բաժանում». ի՞նչ են պատմում Խաչատուրյանի մասին

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваРассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa
Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միխայիլ Խաչատուրյանը հոգևորական չէր ու երբեք եկեղեցում չէր ծառայել։ Այս մասին Sputnik–ին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի քարտուղարը։ Նրա՝ իբր հոգևորական լինելու մասին ասել էին զարմիկները։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Խաչատուրյան քույրերի գործում օրեցօր նոր մանրամասներ են բացահայտվում, հաճախ դրանք հակասական են։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի դուստրերը մեղադրում են հորը մշտապես իրենց ծեծելու մեջ, հարևանները` անբարոյական կյանքի, իսկ բարեկամները նրան ընտանիքի օրինակելի հայր են անվանում, ընդգծելով, որ աստվածապաշտ էր։

Кадр из телешой Андрей Малахов. Прямой эфир от 22 августа 2018 - Sputnik Արմենիա
Սպանված Միխայիլ Խաչատուրյանը զոքանչի հասարակաց տան VIP հաճախորդն էր. սենսացիոն մանրամասներ

Հայտնի է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարին մի քանի անգամ ուխտագնացության էր մեկնում, հաճախ էր սոցիալական կայքերում եկեղեցական հագուստով նկարներ հրապարակում։ Նրա զարմիկները նույնիսկ հայտնել էին, որ հոգևորական է եղել։

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը չհաստատեց դա։ «Միխայիլ Խաչատուրյանը հոգևորական չէր ու երբեք չի ծառայել եկեղեցում», – Sputnik–ին ասաց թեմի մամուլի խոսնակ Ալվարդ Նազարյանը։

Սքեմի գաղտնիքը

Միխայիլ Խաչատուրյանի անձնական էջում մի քանի լուսանկար կա, որտեղ նրա հագին ժամաշապիկ է (երկար ուղիղ զգեստ՝ ժամերգության համար –խմբ.)։

Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Գեղեցիկ աղջիկների կյանքը կոտրվել է. ո՞վ է Խաչատուրյանների ընտանիքի ողբերգության մեղավորը

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կրոնի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Ֆիրսովը Sputnik–ի հետ զրույցում պարզաբանեց, որ աշխարհիկ մարդը կարող է եկեղեցական հագուստով գտնվի եկեղեցում, եթե նա եկեղեցուն ժամանակավոր ծառայություն է մատուցում։

«Ժամաշապիկ են հագնում ոչ միայն եպիսկոպոսներն ու հոգևորականները, այլև սարկավագները, որոնք եպիսկոպոսի օրհնությամբ տարբեր պարտականություններ են կատարում եկեղեցում», – նշեց Ֆիրսովը:

Փորձագետն ասաց, որ Խաչատուրյանին կարող էին ժամաշապիկ հագնելու օրհնություն տալ միայն այն դեպքում, եթե նա այնտեղ ծառայում է որպես մոմավաճառ կամ ընթերցող։

«Մեկուսի էր մնում. երկար աղոթում էր»

Նազարյանի խոսքով` Խաչատուրյանը կիրակի  օրերեին այցելում էր Օլիմպիյսկի պողոտայի տաճարում մատուցվող պատարագներին, բայց ոչ կանոնավոր։

Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Ангелина Хачатурян во время избрания меры пресечения в Останкинском суде (30 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հորը սպանած Խաչատուրյան երեք քույրերը խոստովանել են իրենց մեղքը

Նա երբեք չէր շփվում ծխականների հետ ու ընտանիքի մասին չէր խոսում։ Իսկ ահա Հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն եկեղեցում Խաչատուրյանին լավ են ճանաչում։ Կիրակի օրերը նա այնտեղ էլ էր գնում, երկար աղոթում էր, մեծ քանակությամբ մոմեր էր գնում, մուրացկաններին գումար էր տալիս։

«Միխայիլը կիրակի էր գալիս, միշտ՝ մենակ։ Լավ, չափազանց աստվածապաշտ մարդու տպավորություն էր թողնում։ Սկզբում եկեղեցու ներսում շրջում էր ու մի երեք  ժամ աղոթում, հետո դուրս էր գալիս ու ևս մեկուկես ժամ աղոթում », – Sputnik–ին ասաց Հայկական գերեզմանատան ադմինիստրատոր Արթուրը։

Նրա խոսքով` Խաչատուրյանը մարդամոտ չէր, շփվում էր միայն ծանոթների հետ, որոնց եկեղեցում հաճախ չէր հանդիպում, ու եթե տրամադրություն ուներ, շփվում էր գերեզմանատան աշխատակիցների հետ։

«Միխայիլը շատ էր խոսում Երուսաղեմի մասին, տարին մի քանի անգամ գնում էր այնտեղ, նկարներն էր ցույց տալիս։ Ասում էր` այնտեղ լավ է։ Մեզ այնտեղից մոմեր էր բերել։ Ոչ մի առանձնահատուկ բան նրա հետ չէինք քննարկում»,  – ընդգծեց Արթուրը։

«Միխայիլի մասին կարող եմ միայն լավն ասել։ Մի անգամ նրան մի տղամարդ մոտեցավ, ասաց, որ ուզում է Հայաստան գնալ, բայց գումար չունի։ Միխայիլը նրան ճանապարհի համար գումար տվեց։ Այդպիսի դեպքերում նա միշտ օգնում էր։ Նա ասում էր ինձ. «Եթե խնդրում են, միշտ օգնում եմ, երբեք պարտքով չեմ տալիս, միայն անհատույց»։ Եկեղեցու մոտ կանայք գումար են հավաքում, Միխայիլը նրանց էլ երեք հազար ռուբլի էր տալիս», – ասաց Արթուրը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Լրահոս
0