ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 24-ին, ժամը 03:00-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին փորձում է ածելիով վնասել դաստակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են դաստակները վնասված Ս. Ս.-ին (1990թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Ս. Ս.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: