00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասարակությունը չափազանց քաղաքականացված է, իսկ կառավարությունը` սպասման մեջ. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsМитинг протестного движения на площади Республики (25 апреля 2018). Ереван
Митинг протестного движения на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին երեք ամիսների իրադարձությունները հանգեցրին նրան, որ հասարակությունը երկու պայմանականորեն հակամարտող ճամբարի բաժանվեց։ Սակայն ժամանակի ընթացքում այդ բևեռացումն անկում կապրի։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանը հասարակության քաղաքականացման շրջան է ապրում, կարծում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Ален Гевондян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղևոնդյան. «Իշխանություն-հասարակություն շփումների մասով մենք ունենք ոչ ստանդարտ իրավիճակ»

Ընդ որում, ըստ նրա, վերջին երեք ամիսների իրադարձությունները հանգեցրին նրան, որ հասարակությունը երկու պայմանականորեն հակամարտող ճամբարի բաժանվեց։ Նման վիճակը փորձագետը բնական է համարում, պնդելով, սակայն, որ ժամանակի ընթացքում այդ բևեռացումն անկում կապրի։

«Հասարակության գիտակցության մեջ ամրացել է այն համոզմունքը, որ մի շարք առանցքային խնդիրների լուծումը կապված է իշխանության կոնկրետ անձի հետ։ Եվ այդ խնդիրների մասշտաբները նույնիսկ կարևոր չեն, լինի դա բնակարանային կոմունալ տնտեսություն, թե՝ որևէ կրթական կամ աշխատանքային հարց։ Միևնույն ժամանակ հասկանալ է պետք, որ պայմանական անձի պաշտամունքի օբյեկտը վաղը կարող է դառնալ հանրության քննադատության և կշտամբանքի օբյեկտ։ Մեր հասարակությունը միշտ տարբերվել է ծայրահեղ մոտեցումներով», – նշեց Ղևոնդյանը` Sputnik  Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով հետհանրահավաքային էյֆորիան։

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ՀՀԿ–ականներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազ չխաղալ». Փաշինյան

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ամփոփեց  վարչապետության իր 100 օրը մեծ հանրահավաքով։ Կառավարության ղեկավարը մի շարք վիրավորական գնահատականներ հնչեցրեց իր ընդդիմախոսների, դատավորների հասցեին։

Մի քանի օր անց, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր հատուկ ուղերձում գործադիր իշխանությանն ու Փաշինյանին մեղադրեց հանրապետական խորհրդարանականներին ճնշելու փորձում։

Նա նաև նշեց, որ նոր կառավարությունը սահմանափակում է խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները` հասարակության մեջ ագրեսիա հրահրելով իշխանության երեկվա կուսակցության և նրա առանձին համախոհների նկատմամբ։

Ղևոնդյանի խոսքով` հետհեղափոխական փոփոխությունների համատեքստում գերիշխող զանգված կա, որը հիմնականում առաջնորդվում է կենցաղային գաղափարներով և ներկա փուլում գրեթե անխոս սատարում է իշխանությանը։ Եվ համեմատած փոքր զանգված կա, որը իրավիճակը գնահատում է ավելի սթափ, առանց հույզերի և կարծրատիպերի։

Беседса премьер-министра и спикера НС Армении Никола Пашиняна и Ара Баблояна во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձագանքում է վարչապետի ելույթին. տեսանյութ

Փորձագետի կարծիքով` դժվար է ասել, արդյո՞ք այդ անտագոնիզմը այլակարծության հետապնդման բերեց, թե ոչ։ Սակայն եթե նույնիսկ որևէ ճնշում է գործադրվում, ապա դրա համար պատասխանատվությունը գործող իշխանությունների ուսերին չպետք է դրվի, համոզված է Ղևոնդյանը։

Նա կարծում է, որ ժողովուրդն ինքն է հակված աշխարհը սև և սպիտակ երանգներով տեսնել։ Բացի այդ, այլակարծության նկատմամբ իրական ճնշում, խոսքի ազատության սահմանափակում կար անցյալում։ Այսօր, համենայնդեպս ԶԼՄ–ներ չեն փակվում, լրագրողներին չեն ծեծում։

Միևնույն ժամանակ կառավարությունն այժմ որոշակի սպասողական, կամ գուցե՝  ցայտնոտային վիճակում է։ Դա կապված է, նախ, փորձի բացակայության հետ, որը ոչ միայն 100 օրվա ընթացքում հնարավոր չէ ձեռք բերել, այլև մեկ տարվա, երկրորդն էլ` սպասվող հետընտրական կադրային փոփոխություններով։

Լրահոս
0