00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձագանքում է վարչապետի ելույթին. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsБеседса премьер-министра и спикера НС Армении Никола Пашиняна и Ара Баблояна во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн
Беседса премьер-министра и спикера НС Армении Никола Пашиняна и Ара Баблояна во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել:

ԵՐԵՎԱՆ, 20 Օգոստոս — Sputnik.Արա Բաբլոյանը նախատեսում է հանդիպումներ ունենալ Հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նպատակը Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներն են: ԱԺ նախագահը այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

© SputnikԱԺ նախագահի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
ԱԺ նախագահի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

«Հարգելի հայրենակիցներ,

ուշադրությամբ հետեւել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը եւ որպես խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը եւ, իհարկե, ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: 100 օրը գուցե քիչ է այս հարցերի վերաբերյալ վարչապետի ամբողջական տեսլականը եւ դրանց լուծման կառուցողական ուղիները լսելու համար։

Անշուշտ, գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել։

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

Անշուշտ, անհրաժեշտ է պայքարել մենաշնորհների դեմ։

Համոզված եմ, որ ժողովրդի ձայնը միշտ պետք է լսել, ժողովրդին հարկավոր է հնարավորինս իրազեկել եւ ներգրավել կարեւորագույն որոշումներն ընդունելիս, քանի որ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն այս ամենն իրականացնելիս պարտավոր ենք առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք պահպանմամբ:

Այս առումով ցավով եմ արձանագրում, որ խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով։

Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում։

Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձեւակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»։

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ». Փաշինյան

Պետք է խոստովանեմ, որ այսպիսի ձեւակերպումներն ինձ համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինյանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ։

Սրան զուգահեռ դատավորների հասցեին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային ավտանգության ծառայությամբ սպառնալը, ոչ միայն ճնշում է դատական իշխանության, այլեւ առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

Մասնավորապես, գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձեւը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ եւ հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ:

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

Միաժամանական, գործադիր իշխանության ղեկավարի կողմից` Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ:

Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

Հավատարիմ մնալով  իր սահմանադրական առաքելությանը` հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»:

Լրահոս
0