ԵՐԵՎԱՆ, 22 Օգոստոս — Sputnik. Ամռան վերջին ամիսը, թեև մեղմ վարվեց հուլիսյան շոգերից շիկացած մայրաքաղաքի հետ, բայց և չի պատրաստվում ամբողջությամբ թուլացնել «ջերմային ճնշումը»:
Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը դանդաղ, բայց՝ հաստատուն կբարձրանա:
Այսօր Երևանում այն կլինի առավելագույնը 33 աստիճան, երեկոյան մեղմվելով մինչև 25-ը:
Ջերմաստիճանային պիկը կլինի ուիքենդին, ըստ երևույթին ապահովելով Սևանի ավազանի տնտեսվարողների վերջին ակնկալիքները այս՝ առանց այդ էլ նրանց համար անբարենպաստ սեզոնից: