00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ունի քննարկելու Հայաստանը Գերմանիայի հետ. պատասխանում է դիվանագետը

© Photo : official site of the Prime minister of RAВстреча Премьер-министра Армении Никола Пашиняна и канцлера Германии Ангелы Меркель (12 июля 2018). Брюссель
Встреча Премьер-министра Армении Никола Пашиняна и канцлера Германии Ангелы Меркель (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգելա Մերկելի երևանյան այցը մի քանի պատճառներով է կարևոր։ Գերմանիան ոչ միայն Եվրամիության առաջատար երկիրն է, այլև Հայաստանի նշանավոր առևտրա–տնտեսական ու քաղաքական գործընկերը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների ապագան, Թուրքիայի պահվածքը,  Բեռլինի ու Բաքվի պաշտպանային համագործակցության խոչընդոտումը. այս հարցերը պետք է քննարկվեն կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցի ընթացքում։

Чрезвычайный и Полномочный посол по рангу Арман Навасардян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նավասարդյան.«Մերկելն այն քաղաքական կերպարն է, որը նաև Եվրոպան է ներկայացնում»

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ 

ԳԴՀ կանցլերը օգոստոսի 24–ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու։ Երևանում նախանշված են Մերկելի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։

Դիվանագետի կարծիքով` Մերկելի երևանյան այցը մի քանի պատճառներով է կարևոր։ Գերմանիան ոչ միայն Եվրամիության առաջատար երկիրն է, այլև Հայաստանի կարևոր առևտրա–տնտեսական ու քաղաքական գործընկերը։

«Փաշինյանի՝ վերջերս իրականացրած բրյուսելյան այցի ֆոնին, որտեղ նա եվրոպական պաշտոնյաների հասցեին մի շարք ոչ  դրական գնահատականներ էր հնչեցրել, այս այցելությունը կարող է Հայաստան–ԵՄ հարաբերությունների յուրահատուկ ռեստարտ լինել։ Կարծում եմ` Մերկելի այցը կնպաստի Հայաստանի հանդեպ եվրոպական քաղաքականության վերանայմանը», – նշեց Նավասարդյանը։

Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի արտաքին քաղաքականության հարյուր օրերը. ինչպիսի՞ ափերի մոտ է լողում Հայաստանը

Երևանի ու Բեռլինի մտերմացումը արդիական է դառնում նաև տարածաշրջանում Անկարայի ագրեսիվության մեծացման ու թուրք–գերմանական հարաբերութունների վատացման ֆոնին։ Ի դեպ, այդ սառեցման առանցքային պատճառներից մեկը հայկական թեմատիկան է. 2016 թվականի հունիսին Բունդեսթագը հատուկ բանաձևով ճանաչեց ու քննադատեց Օսմանյան կայսրությունում իրագործված Հայերի ցեղասպանությունը։ Այսպիսով` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը կարող է դառնալ Մերկել–Փաշինյան բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը։

Եվս մեկ թեմա, որը պետք է քննարկել ԳԴՀ ղեկավարի հետ, դա Նավասարդյանի կարծիքով, գերմանական ռազմական արդյունաբերության արտադրանքը Ադրբեջան մատակարարելու հավանականությունն է։

«Պետք է հասկացնել Գերմանիայի ղեկավարությանը, որ զենքի այդ վաճառքը կարող է տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,–նշեց նա։

Ավելի վաղ գերմանական մամլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Rheinmetall ռազմարդյունաբերական կոնցեռնը մտադիր է Ադրբեջանի հետ գործարք կնքել։

Հունիսի կեսերին Ջոն Թեյլոր գերմանական ընկերության ներկայացուցիչը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Յավեր Ջամալովը (վերջերս նա մահացել է – խմբ.) «հետագա երկկողմ համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։

Գերմանական կոնցեռնի հաղորդմամբ` փաստաթղթում ընդգծվում է, որ Rheinmetall–ը ԵԱՀԿ–ի էմբարգոյի տակ չմտնող ծառայություններ կմատուցի։

Լրահոս
0