00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի արտաքին քաղաքականության հարյուր օրերը. ինչպիսի՞ ափերի մոտ է լողում Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր իշխանությունները կառավարման առաջին օրերից հայտարարել են, որ երկիրը հայամետ քաղաքականություն է վարելու արտաքին դաշտում։ Բայց երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին վեճերը մինչև հիմա չեն դադարում։ Չէ՞ որ չի հաջողվել հասնել գործընկերների վստահությանը, ամենից շատ դա արտացոլվում է հայ–ռուսական հարաբերություններում։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Իրավիճա՞կ է փոխվել

Չնայած Ռուսաստանի հետ մտերիմ ընկերության և համագործակցության հավատարմության մասին Հայաստանի նոր իշխանությունների հավաստիացումներին` վերջին ավելի քան երեք ամիսների ընթացքում այդ երկրի հետ հարաբերությունները (մեր ռազմավարական դաշնակցի և գործընկերոջ) անփույթ ձևով են զարգացել։

Եվ թեև Նիկոլ Փաշինյանն աշխատանքային առաջին այցով հենց Ռուսաստան է մեկնել (Սոչի)` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար, սակայն հենց հիմա երկու երկրների հարաբերություններում ինչ–որ բան այն չէ։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հայ–ռուսական հարաբերությունների` վատ լինելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. Փաշինյան

Ռուսաստանում բավական սևեռուն, բայց միևնույն ժամանակ անկանխակալ հետևել են Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին. և՛ կոռուպցիայի դեմ պայքարին, և՛ խուզարկություններին, և՛ միջազգային ասպարեզում երկրի նոր ղեկավարության արտաքին քաղաքական վեկտորին։

Բայց երկու դաշնակիցների փոխհարաբերություններում խնդիրներ կան, և դրանից ոչ մի տեղ չես փախչի։ Բավական է հիշել Փանիկ գյուղի մոտ 102-րդ ռազմակայանի զորավարժությունների հետ կապված պատմությունը և վարչապետ Փաշինյանի ոչ այնքան հասկանալի մեկնաբանությունը, որ ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի որոշ կետեր պետք է վերանայվեն։

Բայց չէ՞ որ ի սկզբանե հասկանալի է եղել, որ դա եղել է բացահայտ սադրանք` ուղղված հայ-ռուսական համագործակցության դեմ, ինչպես ասել է հենց Փաշինյանը։ Չէ՞ որ Փանիկ գյուղի մոտ անցկացված զորավարժություններն առաջինը չէին։ Բնակիչներին նախօրոք գյուղապետարանի միջոցով նախազգուշացրել են զորավարժությունների մասին, և ոչ մի խնդիր չի ծագել։ Ավելի ճիշտ կլիներ հարց տալ. ո՞վ է ջանքեր գործադրել, որպեսզի այս անգամ հերթական զորախաղերի մասին ծանուցումը չհասնի Փանիկ համայնքի ղեկավարությանը և բնակչությանը։

Այնուհետև տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված պատմությունը, որին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար, ինչը չէր կարող չանդրադառնալ կազմակերպության հեղինակության վրա։ Դժվար էր ենթադրել, որ կազմակերպության հեղինակության հետ չար կատակ կխաղա հենց Հայաստանը, որի ներկայացուցիչը զբաղեցնում է գլխավոր քարտուղարի պաշտոնը (ընդ որում, թեկնածությունը բավական երկար է համաձայնեցվել)։

Չէ՞ որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար Թուրքիայի սահմանի պաշտպանությունն է և սպառազինությունը, որը, որպես կազմակերպության անդամի, տրամադրվում է ներքին շուկայական գներով, այսինքն ավելի էժան, քան որևէ մեկին։ Իմաստ ունի՞ հիշեցնել արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի և հրադադարի ռեժիմ հաստատելու գործում Ռուսաստանի դերի մասին։

Заместитель министра иностранных дел Армении Рубен Рубинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ-ռուսական «ժամացույցի» հետ ամեն ինչ նորմալ է. Ռուբինյանը դիմել է հանրապետականներին

Բայց ինչ-որ բան այնպես չգնաց։ Այդ մասին վկայում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ այդքան կոշտ արձագանքեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

«Վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին այն մասին, որ նա մտադրություն չունի կազմակերպել իր նախորդների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով», — ասաց Լավրովը։

Երևում է` Հայաստանի ղեկավարության պահվածքում իսկապես նկատվել է ինչ-որ տագնապալի ու անտրամաբանական բան, եթե Լավրովը, որը սովորաբար չափազանց զուսպ է իր արտահայտություններում, հանդես է եկել նոր իշխանություններին ուղղված կտրուկ քննադատությամբ։

Բայց չէ որ Հայաստանի համար Ռուսաստանը սովորական ընկեր ու դաշնակից չէ։ Նաև գործընկեր է տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և ռազմական դաշինքում (ՀԱՊԿ)։ Ավելին, Ռուսաստանն այդ կազմակերպությունները ստեղծելու նախաձեռնողն է և, ինչպես ընդունված է ասել, դրանց լոկոմոտիվը։ Ուստի նրան չէր կարող չհետաքրքրել այն, թե ինչպես են իրենց դրսևորում կազմակերպության անդամները միջազգային քաղաքական հետնաբեմերում։

Ընկերների ու դաշնակիցների աջակցությունը կաղում է

Այդ առումով առավել քան անհասկանալի է դառնում «Վեհանձն գործընկեր 2018» զորավարժությունների հետ կապված դեպքը, որն անցկացվեց Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո։

Հայաստանը, իմանալով երկու ռազմական դաշինքների փոխհարաբերությունների մասին (ՆԱՏՕ և ՀԱՊԿ), Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին ուղարկեց իր զինվորականներին։ Եվ կարևոր չէ, որ մեկնեցին միայն չորս սպաներ։ Կարևորն այն է, որ զորավարժությունների նպատակն էր ճնշում գործադրել Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վրա։ Ամեն դեպքում, հենց այդպես են գնահատել Noble Partner--ի առաջադրանքները Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Ի դեպ, նախարարությունը, ի դեմս պաշտոնական ներկայացուցչի, տարակուսանք է հայտնել այդ միջոցառմանը Ռուսաստանի գործընկերների մասնակցության կապակցությամբ։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. ինչի՞ մասին են խոսել նրանք

Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որտեղ զորահրապարակով անցել են թուրք և ադրբեջանցի զինվորները, քաղաքական գործոն է, որից ոչ մի տեղ չես փախչի։

Չի կարելի մոռանալ, որ տարածաշրջանում Հայաստանի որոշ հարևաններ բոլորովին բարեկամական երկրներ չեն, հանրապետությունն այդքան շատ դաշնակիցներ ու գործընկերներ չունի, որոնց հետ կարող է նորմալ փոխշահավետ հարաբերություններ կառուցել։

Միաժամանակ, մեր բարձրաստիճան պաշտոնյաները և դիվանագետները պատշաճ պատասխան չտվեցին ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությանը` Իրանի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների մասին։

Դիվանագետի ասածից հանկարծ պարզվեց, որ այսուհետև հայ գործարարները իրանցի գործընկերների հետ գործարք կնքելուց առաջ պետք է խորհրդակցեն ԱՄՆ-ի դեսպանատան հետ։

Լրահոս
0