00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացիների աշնանացան ցորենն է յուրացրել. Մեղրաշատի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել

© Photo : Narek SahakyanБаганис
Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, գնահատվել է 2.688.000 ՀՀ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

1996-2016 թթ. Մեղրաշատ համայնքի ղեկավար է հանդիսացել նույն համայնքի բնակիչ Վ.Սաղաթելյանը, ով 2016 թվականի հոկտեմբերից հանդիսանում է Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավար։ Վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, պատասխանատվություն է կրել ֆինանսական գործառնությունների ճշգրիտ և օրենքին համապատասխան կատարելու համար։

Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Գյուղացուց սերմնացուն, պետությունից փողը գողացած գյուղապետները ձերբակալվել են

Նախնական քննության տվյալներով՝ աշնանացան ցորենի բաշխման գործընթացում Մեղրաշատ համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն առերևույթ հափշտակելու մտադրությամբ համայնքի ղեկավարը 2012-2016թթ. մի շարք շահառուների տվյալները ձևականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացվել, այլ հափշտակվել է։ Պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, գնահատվել է 2.688.000 ՀՀ դրամ։

Սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ կազմվել և համայնքապետարանի կնիքով հաստատվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ և դրանք հանձնվել Շիրակի մարզպետարանին:

Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ստացած սերմացու ցորենի դիմաց համայնքի բնակիչներից մեկի կողմից վճարված գումարը յուրացնելու վերաբերյալ. գյուղացու վճարած 144.000 ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքի բյուջե, չի փոխանցվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին։ Ավելին՝ կատարված վճարումը չի ներառվել նաև Շիրակի մարզպետարան ներկայացված փաստաթղթերում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս
0