00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացուց սերմնացուն, պետությունից փողը գողացած գյուղապետները ձերբակալվել են

© Sputnik / Максим БлиновПолицейский застегивает наручники
Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզում ձերբակալվել են 2 նախկին գյուղապետներ:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան  համայնքի նախկին ղեկավար,  խոշորացված Անի համայնքի Իսահակյան բնակավայրի ներկայիս  լիազոր ներկայացուցիչ Արտավազդ Արսենյանն ու Մեղրաշատ  համայնքի նախկին ղեկավար, Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի ներկայիս ներկայացուցիչ Վահրամ Սաղաթելյանը։

Այս մասին լրագրողներին ասաց դատախազ Գաբրիելյանն` այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Գյուղապետի ախորժակը. Շիրակի մարզում «կերել են» ռուսական ցորենի սերմացուի փողերը

Տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմնացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման ժամանակ չարաշահումներ են հայտնաբերվել։ Ուսումնասիրվել է մարզի  47 համայնք, որից 19-ում ակնհայտ խախտումներ են եղել: Շիրակի մարզի  դատախազության կողմից  նյութերն ուղարկվել են ոստիկանության տարածքային  բաժանմունքներ՝  ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 180/181 հոդվածների սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը  լուծելու նպատակով: «Այս պահին նման նյութերով մենք ունենք հարուցված 5 քրեական գործ և դրանցից  2-ով արդեն իսկ ունենք առանձնակի խոշոր  չափի գումարների հափշտակման փաստեր, որոնցով արդեն իսկ ձերբակալվել են 2 նախկին համայնքների ղեկավարներ»,-նշում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ հավելելով, որ մնացած գյուղերում գումարի  չափը չի  գերազանցում առավելագույնը, բայց այս գյուղերում ևս այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

«Ինձ  մտահոգում է  պետությանը պատճառած  վնասի վերականգնման փաստը: Վնասների վերականգնման դեպքում, բնականաբար, մոտեցումը կլինի մեղմ»-ավելացրեց Կարեն Գաբրիելյանը:

Վերը նշված համայնքների նախկին ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքների բնակիչների հասանելիք սերմացուն կամ գումարը, 2012-2016 թվականների ընթացքում Մեղրաշատ համայնքի և Իսահակյան համայնքի  բնակիչների տվյալները ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմնացուի բաշխման ցուցակներում:

Շիրակի մարզի դատախազը համոզված է՝ նմանատիպ մեղադրանքով այլ գործեր ևս կհարուցվեն:  Ի դեպ, այս «հնարամիտ» գյուղապետները  ոչ միայն պետությունից ստացել են սերմնացու՝  բացակա քաղաքացիների անունով, այլ նաև գանձել են գումարը,  դրանք  յուրացրել են՝  չմուտքագրելով բյուջե:

Լրահոս
0