00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեսկովը պատմել է, թե Պուտինն ինչի մասին է խոսել Մերկելի հետ առանց թարգմանչի

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин и федеральный канцлер ФРГ Ангела Меркель во время встречи в резиденции правительства Германии (18 августа 2018). Мезеберг
Президент РФ Владимир Путин и федеральный канцлер ФРГ Ангела Меркель во время встречи в резиденции правительства Германии (18 августа 2018). Мезеберг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը մոտ 3 ժամանոց առանձնազրույց են ունեցել։ Սիրիան, Իրանը, Ուկրաինան և մի շարք այլ հարցեր քննարկելու համար նրանք թարգմանչի կարիք չեն ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բեռլինյան բանակցությունները երկար էին և հանգամանալից, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկու երկրների առաջնորդները երկարատև առանձնազրույց են ունեցել։ Հեռուստաընկերություններն արդեն ցույց են տվել կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք առանց թարգմանչի օգնության զրուցում նստավայրի այգում գտնվող տաղավարում։

«Բավականին հանգամանալից զրույց է եղել այն թեմաներով, որոնք ընդհանուր առմամբ նշված էին նախագահի և կանցլերի հայտարարության մեջ (հանդիպումից առաջ — խմբ.)», — հանդիպումից հետո ասել է Պեսկովը։

Հանդիպումից առաջ Պուտինն ու Մերկելը լրագրողներին հայտնել էին բանակցությունների թեմաները, որոնց շարքում էին Ուկրաինայում տիրող իրավիճակը, սիրիական կարգավորումը, Իրանի միջուկային ծրագիրը, երկու երկրների մասնակցությամբ տնտեսական խոշոր նախագծերը, այդ թվում «Հյուսիսային հոսք 2» գազատարը։

Президент РФ Владимир Путин и федеральный канцлер ФРГ Ангела Меркель во время встречи в резиденции правительства Германии (18 августа 2018). Мезеберг - Sputnik Արմենիա
Գերմանիա-Ռուսաստան մերձեցում և Մերկելի այց Հարավային Կովկաս. աշխարհում իրավիճա՞կ է փոխվել

Պեսկովն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակ չեն ունեցել։ Նրա խոսքով` բավականին օգտակար «ճիշտ ժամանակին կայացած հանդիպում էր ծրագրերը համաձայնեցնելու համար», որի ժամանակ մի շարք արդիական հարցեր են քննարկվել։

Մերկելը բանակցություններից առաջ խոստացել էր Պուտինի հետ քննարկել միջուկային գործարքը, որից որոշել էր դուրս գալ ԱՄՆ-ն։ Մերկելը հաստատել է Գերմանիայի` Իրանի հետ նախկինում ձեռք բերած պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մտադրությունը։ Պուտինը համաձայնել էր նրա հետ։

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով` առաջնորդները նաև մանրակրկիտ քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Պուտինը, նրա խոսքով, շեշտը դրել է փախստականների վերադարձի գործընթացի վրա։

Բանակցություններից առաջ Պուտինն ասել էր` Եվրոպային ձեռնտու է, որ Սիրիայի փախստականները հայրենիք վերադառնան, ինչի համար պետք է տարրական կենցաղային պայմաններ ստեղծել։

Մերկելն իր հերթին ասել էր, որ սիրիացիներին նախևառաջ ընտրություններ և սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ։ Նրան նաև մտահոգում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ գավառում հավանական մարդասիրական ճգնաժամը։

Առաջնորդները խոսել են նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի մասին։ Մերկելը նշել է, որ Ուկրաինան պետք է պահպանի տարանցում ապահովողի դերը նույնիսկ գազատարի շինարարության ավարտից հետո։

Պուտինը վստահեցրել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը Ռուսաստանի համար բացառապես տնտեսական նախագիծ է։

«Ուզում եմ նշել` կարևորը, ուկրաինական այդ տարանցումը, որը մեզ համար ավանդական է, համապատասխանի տնտեսական պահանջներին, տնտեսական լինի բոլոր առումներով», — ասել է նա։

Ավելի վաղ Մերկելը պնդում էր, որ նախագիծը կարելի է իրականացնել միայն Ուկրաինայի միջով ռուսական գազի տարանցումը շարունակելու դեպքում։ Այդ մասին նա հայտնել է նաև Մեզեբերգ նստավայրում բանակցություններից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ին դեմ է ԱՄՆ-ն։ Պեսկովն ասել է, որ նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ ամերիկյան հավանական պատժամիջոցների սպառնալիքը շաբաթ օրը չի քննարկվել։

Ըստ Պեսկովի` զրույցի թեմաներից մեկը եղել է նաև «որոշ պետությունների» սակագնային քաղաքականությունը։ «Այն բնութագրվել էր որպես անկանխատեսելի, ինչը կարող է վնաս հասցնել միջազգային առևտրին»,- ասել է մամուլի քարտուղարը։

Պուտինի և Մերկելի բանակցությունները կայացել են երեկ երեկոյան ԳԴՀ կառավարության Մեզեբերգի նստավայրում։

Լրահոս
0