00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիա-Ռուսաստան մերձեցում և Մերկելի այց Հարավային Կովկաս. աշխարհում իրավիճա՞կ է փոխվել

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин и федеральный канцлер ФРГ Ангела Меркель во время встречи в резиденции правительства Германии (18 августа 2018). Мезеберг
Президент РФ Владимир Путин и федеральный канцлер ФРГ Ангела Меркель во время встречи в резиденции правительства Германии (18 августа 2018). Мезеберг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգել Մերկելը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ Գերմանիայի մշտական կապերը չափազանց կարևոր են և անհրաժեշտ, ինչպես նաև հաղորդել, որ Պուտինի հետ հանդիպումից հետո մտադիր է այցելել Հարավային Կովկաս։ Արդյո՞ք կապ կա։ Եվ եթե այո, ապա ինչպիսի՞։

Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյան

«Մեզեբերգյան» համաձայնագիրը տեղ ունի՞ Բեռլինի արվարձանում

Ամերիկյան ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը բավական քննադատորեն է վերաբերում Պուտինի և Մերկելի գալիք հանդիպմանը Մեզեբերգի նախագահական պալատում, որը գտնվում է Բեռլինի մոտ։

Վերլուծաբանների անհանգստությունն արդարացված է։ Ոչ ոք չի երաշխավորում, որ այդ հանդիպումը չի ավարտվի ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի և Գերմանիայի յուրահատուկ միության կնքումով, որն արդեն որոշ ԶԼՄ-ների կողմից ստացել է «Մեզեբերգյան» համաձայնագիր անվանումը։

Федеральный канцлер Германии Ангела Меркель. Архивное фото. - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելը կայցելի Հայաստան. այցի օրը հայտնի է

Հրապարակումներում նշվում են մի շարք հարցեր, որոնք մտադիր են քննարկել երկու տերությունների առաջնորդները։ Բանն այն է, որ Ուկրաինայի (նորմանդական քառյակ), Սիրիայի (Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի գագաթաժողով) հետ մեկտեղ հիշատակվում են նաև Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ամերիկացիները փորձում են պարտադրել Եվրամիությանը, և որոնց դեմ են հանդես գալիս հենց Գերմանիան և Ֆրանսիան։

Վերջին հաշվով՝ Վաշինգտոնի դժգոհությունը կրտսեր եվրոպական գործընկերների պահվածքից կարելի է հասկանալ։ Միակողմանի դուրս գալով իրանական «միջուկային» համաձայնագրից՝ Սպիտակ տանը հույս ունեին, որ ոչ միայն համոզելով, այլ նաև ճնշում գործադրելով կհասնեն նրան, որ Եվրամիությունը կմիանա Իրանի դեմ կոշտ պատժամիջոցներին։

Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Եվրոպացիները համարձակվել են դեմ գնալ ամերիկացի գործընկերոջ կամքին, որը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի մեծացնի ամերիկյան բաժինը էներգակիրների եվրոպական շուկայում։

Կապվա՞ծ է արդյոք Հարավային Կովկաս Մերկելի այցը Բեռիլինի և Վաշինգտոնի միջև ծագած խնդիրների հետ։

Բացառված չէ, որ Եվրամիությունը հրաժարվի մասնակցել նաև Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին։ Հիշեցնեմ, դրանք վերաբերում են իրանական էներգակիրներ գնելու արգելքին և կսկսեն գործել ընթացիկ տարվա նոյեմբերից։

Президент Ирана Хасан Роухани на пресс-конференции в преддверии 72-й сессии Генеральной Ассамблеи ООН (20 сентября 2017). Нью-Йорк, СШA - Sputnik Արմենիա
Բոլորն ուզում են պատերազմ անել, կամ Հայաստանը՝ արտաքին պատուհան Իրանի համար

Այդ առումով Բեռլինի մոտ հասունացել է Մոսկվայի հետ բանակցությունների համար լուրջ թեմա։ Եվ բանը միայն «Հյուսիսային հոսք 2»-չ չէ, որը դեռ մեկ տարի առաջ Վաշինգտոնի համար տհաճ անակնկալ էր դարձել։ Ամերիկացի վերլուծաբաններին ավելի շատ հետաքրքրում է այն, որ Մեզեբերգում Պուտինը և Մերկելը կքննարկեն Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Ռուս առաջնորդի հետ բանակցություններից հետո Մերկելը կուղևորվի Հարավային Կովկաս։ Օգոստոսի 23-ին նա կայցելի Թբիլիսի, օգոստոսի 24-ին՝ Երևան, օգոստոսի 25-ին՝Բաքու։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այդ այցը ոչ մի կապ չունի Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների և ամերիկյան պատժամիջոցների հետ, սխալվում է։

Եվ այն, որ տարածաշրջանային և եվրոպական ԶԼՄ-ները գրեթե ոչ մի տեղեկատվություն չունեն Գերմանիայի առաջնորդի այցի նպատակների մասին, ևս մի կողմնակի ապացույց է, որ այդ տարածաշրջանային այցը կապված է հենց իրանական գործերի հետ։ Ամեն դեպքում, դրա հավանականությունն ավելի քան բարձր է։

Գերմանիան Հարավային Կովկասում հետաքրքրվում է լոգիստիկ նախագծերով

Բանը ոչ միայն էներգակիրների մեջ է, հանուն որոնց կանցլերը լիովին կարող էր սահմանափակվել միայն Բաքու այցելելով՝ ներկայացնելով Եվրամիություն բնական գազի ու նավթի առաքումների այլընտրանքային տարբերակները՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները։

Երևում է՝ գերմանացիներին հետաքրքրում են նաև Հարավային Կովկասով Իրան և Պարսից ծոց արտադրանքի առաքումները։

Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկանյան. «Իրանի՝ ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրին վերադառնալու պահանջը տրամաբանական է»

Փորձառու և հեռատես քաղաքական գործիչների համար (իսկ Մերկելն այդ շարքից է) ընդունված չէ բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ դնել, իսկ տարածաշրջանով անցնող ավելորդ գազատարը, որը միանում է Կասպիական ավազանի նավթային ու գազային գոտիներին, երբեք չի խանգարի։

Չի խանգարի նաև ավտոմոբիլային, ինչպես նաև երկաթուղային ճանապարհը, որը թույլ կտա ԵՄ ամենազարգացած երկրին դուրս գալ Պարսից ծոց, այդտեղից էլ՝ Պակիստանի, Հնդկաստանի և Չինաստանի սպառողական շուկաներ։

Իհարկե, նման դասավորությունը կարող է միայն վարդագույն երազանք թվալ, բայց չպետք է մոռանալ, որ հիմա ամեն վայրկյան աշխարհում իրավիճակը փոխվում է։ Օրինակ`դեռ երկու տարի առաջ ով կարող էր մտածել, որ Գերմանիան կսկսի Ռուսաստանի հետ համատեղ ծրագրեր կառուցել՝ անտեսելով ԱՄՆ-ին։ Ամերիկացների վարկածն այդպիսին է։

Եվ այն, որ Գերմանիայի կանցլերին Հարավային Կովկասում կուղեկցի գերմանացի գործարարների մեծ խումբ, կարող է վկայել գործնական հարցերում ինչ-որ առաջխաղացումների մասին։ Ամեն դեպքում, տեսնենք, թե ինչպիսին կլինեն Մերկելի այցի արդյունքները և դրանք ինչպես կազդեն տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման վրա։

Լրահոս
0