00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հարկադրված միջոցի է դիմու՞մ. ինչու նա խոսեց անցումային արդարադատության մասին

© Sputnik / Asatur YesayantsМитинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн
Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, բայց դա չի նշանակում, որ պետք է դատավորների նկատմամբ «վհուկների որս սկսել»։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անցումային արդարադատության համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությունը հարկադրված միջոց է, Sputnik Արմենիային ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը։

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարությանն էլ կմեղադրեն սահմանադրական կարգը տապալելու մեջ, եթե...

Նրա խոսքով` այդ միջոցը կիրառվում է այն ժամանակ, երբ արդարադատության մարմիններն ու իրավապահ կառույցները չեն կարողանում պատշաճ կերպով կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Օգոստոսի 17-ի ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հին և կոռումպացված համակարգից ազատվելու համար Հայաստանում կքննարկեն արդարադատության անցումային համակարգ ստեղծելու հարցը։

Փաշինյանն ասաց, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հրաժարվել է դատարանների գործունությանը միջամտելուց, սակայն դա չի նշանակում, որ դատավորները պետք է «հրահանգներ» ստանան հին իշխանությունից։

Վարչապետն իր այս հայտարարությամբ ակնարկում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը, որն օրեր առաջ կայացրել էր Վերաքննիչ դատարանը։

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի կարծիքով` անցումային արդարադատության համակարգը բազմաթիվ երկրներում է կիրառվել. դա միջազգային պրակտիկայում բավականին ընդունված երևույթ է։

«Սակայն միևնույն ժամանակ դեռ հստակություն չկա վարչապետի հայտարարած համակարգի պրակտիկ կիրառման առումով։ Տեսականորեն պարզ է, թե խոսքն ինչի մասին է, բայց պարզ չէ` ինչպես է կիրառվելու», — ասաց նա։

Նախկին դատավորը որոշակի առումով օրինաչափ է համարում հանրահավաքի ժամանակ դատական համակարգի ներկայացուցիչներին ուշքի գալու պահանջով դիմած վարչապետի բավական խիստ տոնայնությունը։ Օհանյանը համոզված է, որ նոր կառավարությունը արտաքին ճնշման ներքո որոշում կայացնող անբարեխիղճ դատավորների մասին տեղեկություններ է ստանում։

«Ի վերջո, Փաշինյանն ինքն է անցել այդ ամենի միջով, և նա գիտի արդարադատության որակն ու մակարդակը։ Ցավոք, այն ժամանակվանից շատ բան չի փոխվել, ինչն էլ հավանաբար նա ակնարկում էր», — ավելացրեց Օհանյանը։

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով` արդարադատության անցումային համակարգը ժամանակավոր միջոց է, որը կարող է 5-6 տարի տևել։ Արդարադատության ժամանակավոր մարմինները Հայաստանի օրենքների և սահմանադրության հիման վրա կոչված են ոչ թե փոխարինելու առկա արդարադատության մարմինները, քննչական կառույցները կամ դատախազությունները, այլ գործել դրանց զուգահեռ, օգնել այդ մարմիններին` մտավոր և նյութական ռեսուրսների պակասը հաշվի առնելով։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան-Փաշինյան դիմակայություն․ ինչի՞ կհանգեցնի Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

«Երբ խնդիրն իրականացվում է, անցումային կառույցները դադարեցնում են իրենց գործունեությունը։ Սա ժամանակավոր, բայց կոնստրուկտիվ միջոց է», — Sputnik Արմենիային ասաց Ղազարյանը։

Հավանական ռիսկերի մասին խոսելիս` նա նշեց, որ նման բան միշտ կա, եթե անցումային արդարադատության աշխատանքի ընթացքում նրանց և մշտական մարմինների միջև հավասարակշռություն չի ստեղծվում։ Այդ հավասարակշռությունը բավականին նուրբ է, և պետք է շատ զգույշ լինել, որպեսզի անցումային կառույցները չմիջամտեն մշտականի աշխատանքին։ Օրինակ` անհրաժեշտ փաստեր հավաքագրելու և դրանք դատախազներին կամ քննիչներին փոխանցելու նպատակով «ճշմարտության հանձնաժողով» ստեղծելու դեպքում։

Ղազարյանը անցանկալի է համարում դատավորներին ուղղված խիստ հայտարարությունները։ Նա համոզված է, որ ավելորդ էմոցիաները կարող են խանգարել գործին։

«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը կոպիտ արտահայտություններ էր թույլ տալիս դատավորների հասցեին։ Հարգալից վերաբերմունքն ու դատական համակարգի հեղինակությունը պահպանելու ձգտումը մեզնից յուրաքանչյուրիս պարտականությունն է», — ասաց նա։

Եթե դատարանները ստանձնած գործառույթները չեն կատարում, ապա պետք է բարեփոխումներ իրականացնել, այդ թվում նաև անցումային արդարադատության համակարգի օգնությամբ։ Փաստաբանը կարծում է, որ դատավորների նկատմամբ «վհուկների որսը» հետագայում կարող է թանկ արժենալ Հայաստանի համար։

Լրահոս
0