00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր մետամորֆոզներ Հայաստանում. ո՞վ թույլ չի տա` էքստրեմիզը դուրս գա սոցցանցերից

© Sputnik / Asatur YesayantsНачальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн
Начальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքով և ոչ մի դեպքում հետապնդում չի իրականացնի քաղաքական մոտիվներից դրդված. այս հարցում համոզված է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Այս հայտարարությունը կրկնակի կարևոր է` հաշվի առնելով հասարակության մեջ աճող բևեռացումը։

Հայ հասարակության բևեռացումը, որքան էլ տարօրինակ թվա, բայց «թավշյա» հեղափոխության հետ չի սկսվել, թեև այն ժամանակ` մեկնարկին, հույզերի խելահեղության մեջ, դա բնական կլիներ։ Ավելի ուշ համաժողովրդական պոռթկումը բավական արագ և օրինաչափորեն, ուղեղների սթափման հետ մեկտեղ, ստիպեց վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ ահա սկսվեց ինչ-որ անհասկանալի մի բան, որը գնալով ավելի նկատելի և կտրուկ է դառնում. հասարակությունը սահմանազատվեց ըստ հայացքների։

Активист Граир Костанян передает письмо послу США Ричарду Миллзу (15 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Զսպեք» դեսպանին և դադարեցրեք գեյ–քարոզչությունը. ակտիվիստները նամակ են գրել Թրամփին

Այսօր բանը հասել է նրան, որ մի շարք վերլուծաբաններ և փորձագետներ քաղաքացիական պատերազմի վտանգ են տեսնում։ Այդ մտավախությունը երևի չափազանցված է, քանի որ կատաղի անհանդուրժողականությունը, փառք աստծո, դուրս չի գալիս սոցցանցերի և, առաջին հերթին, Facebook-ի սահմաններից։

Այո, «դեմքերի գրքում» կարելի է և՛ վիրավորանքների հանդիպել, և՛ ծայրաստիճան էքստրիմիզմի և անհանդուրժողականության` այլակարծության նկատմամբ։ Պատճառները բազմաթիվ են, որոնցից մեկը, օրինակ, գրեթե ամբողջովին ծայրահեղ և վիրավորական արտահայտությունների անպատժելիությունն է։ Համոզված եմ, որ եթե մեկ-երկու դատական հայց լինի նման գործերով, սոցցանցային էքստրեմիզմը կնվազի։ Բայց նման բան հազիվ թե լինի, ո՞վ կցանկանա դատական քաշքշուկների մեջ մտնել, որոնք կարող են ամիսներ տևել։ Ավելի հեշտ է նույն ձևով պատասխան տալ, պարտք չմնալ և շարունակել հանգիստ ապրել։

Ատելությունը փողոց չի թափվում. Երևանը նույնն է, ինչպես միշտ է եղել։ Ազգի ինքնապահպանման բնազդը գործում է։ Գուցե այգու նստարաններին հավաքվող թոշակառուները սովորականից բարձր տոնայնությամբ են վիճում, բայց դա լուրջ չէ։ Առավել ևս, երբ նրանց կողքին մեկ նստարան այն կողմ սիրահար զույգ է գրկախառնվում։

Ատելությունը կարող է փողոց դուրս թափվել այն դեպքում, եթե որևէ ազդեցիկ ուժ` իշխանությունը կամ ընդդիմությունը, այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատի։ Դեռևս նման միտում չկա, և դա լավ է, վկայում է, որ ինքդ քեզ «գրոհային բրիգադներով» պաշտպանելու կարիք չկա։ Նշանակում է, որ կոպիտ ուժից և լկտիությունից բացի, փաստարկներ էլ կան։

Тайвань. ЛГБТ активисты вышли на улицы с требованием узаконить однополые браки - Sputnik Արմենիա
ԼԳԲՏ ներկայացուցիչները մտել են ոստիկանություն և մարմնական վնասվածք պատճառել 2 ոստիկանի

Այս իրավիճակում շատ տեղին և ժամանակին հնչեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի երեկվա ասածը։

«Ոստիկանությունը ղեկավարվում է բացառապես օրենքով: Ես և ինձ վստահված կառույցը որևէ քաղաքական կամ այլ հայացքների համար հետապնդում չենք իրականացնում: Ամեն ինչ արվում է օրենքի համաձայն, և ես միշտ առաջնորդվել եմ օրենքով», — ասաց Օսիպյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

Սա ազդանշան է, որը կարևոր է ոչ միայն քաղաքական հայացքները չհամընկնելու հողի վրա բռնությունները կանխելու համար։ Սրանք լուրջ խոսքեր են, որոնք ասել է իշխանության ներկայացուցիչը, իսկ դա նշանակում է, որ խոսքի և մտքի ազատությունը նախկինի պես երաշխավորված է։ Թեև XXI դարում հասարակության մեջ, որն իրեն ժողովրդավարական է ներկայացնում, այլ կերպ լինել չի կարող։

Ընդդիմախոսները կարող են չհամաձայնել սրա հետ և ասել, որ, օրինակ, Թուրքիայի նախագահն այսօրվա իր երկիրը ժողովրդավարական է համարում, սակայն տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Իհարկե, աստված գիտի` ինչ է կատարվում այնտեղ, բայց այդ պատճառով էլ Թուրքիայի նկատմամբ աշխարհում նման վերաբերմունք կա։ Բայց եթե, աստված մի արասցե, Հայաստանի նկատմամբ հասցեական պատժամիջոցներ լինեն, մեր երկիրը մեկ շաբաթից ավելի չի կարողանա դիմադրել դրանց։

Այո, տարբեր մարգինալ համայնքների կողմից սադրանքներ և թույլ տեղը գտնելու միտում կա, բայց նրանց հետ կարելի է հեշտությամբ պայքարել. պարզապես նույն ոստիկանության և օրենքի մյուս ներկայացուցիչների ամուր դիրքորոշումն է անհրաժեշտ։ Առավել ևս ոչ մի մարգինալ խումբ այսօր երկրի մասշտաբներով կոնֆլիկտ չի հրահրի։ Հեռավոր գյուղում, ինչպես դա տեղի ունեցավ վերջերս, նման բան դեռ հնարավոր է։ Այստեղ կարևոր է ժամանակին ադեկվատ և անաչառ գնահատական տալը։

Арман Татоян - Sputnik Արմենիա
Հայաստանում իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ կան. ՄԻՊ–ն անհանգստացած է

Իսկ ինչ վերաբերում է սոցցանցերին, ապա այնտեղ իսկապես կրքեր են բորբոքվում, այն էլ` թեժ։ Սակայն հետաքրքիր մի պահ կա. օրեր առաջ բախտ վիճակվեց անձամբ հանդիպելու նման «անհանդուրժողականներից» մեկին, դե նրանցից, ում համար միայն կա սև և սպիտակ, «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ»։ Facebook-ից ամեն օր օգտվողները հասկանում են, թե այդ սոցցանցի այցելուների որ կատեգորիայի մասին եմ խոսում։

Պարզվեց` նորմալ տղա է, նույնիսկ ամաչել գիտի, որն ի արդարացում իր արարքին ինչ-որ անհասկանալի բան է փնթփնթում։ Նա նույնիսկ սափրված էր և ամենևին էլ նման չէր էքստրեմիստական ընդհատակ անդամի։

Հստակ կարող եմ ասել` իր ֆեյսբուքյան արարքների համար որևէ գումար չի ստանում։ Մնում է միայն կռահել, թե ինչով է պայմանավորված այն, որ սոցցանցերում նա բացարձակ այլ մարդ է դառնում։

Հոգեբաններն ավելի լավ և համոզիչ կպատասխանեն, իսկ ինձ թվում է, որ սոցցանցերում նման պահվածքի դրսևորումը իրական կյանքում ինքնարտահայտման հնարավորության պակասի հետևանք է, երիտասարդ ագրեսիայի որոշակի ելք, համոզվածություն նրանում, որ եթե քեզ նույնիսկ չլսեն, ապա գոնե կկարդան։ Դե իհարկե, մի շարք այլ գործոններ ևս կան։

Ինչո՞ւ ենք բողոքում։ Սոցցանցերն այդ նպատակով էլ հենց ստեղծվել են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր կարծիքն արտահայտել, լինի այն հավասարակշռված, թե բևեռային։ Լավ է, որ վիրտուալ կրքերը տուն և փողոց չեն տեղափոխվում։ Նման վտանգ, իհարկե, կա, և այստեղ արդեն գործին պետք է միջամտի այդ նույն ոստիկանությունը։

Ընդ որում` երբեմն ցանկալի է նաև կանխարգելիչ միջոցառումներով։

Լրահոս
0