00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Արսեն Թորոսյան
Դժբախտաբար` ծխում են նաև Ազգային ժողովում.Թորոսյան
10:09
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում եմ ծնվել, ամուսնացել ու այստեղ եմ ապրում. ինչպես Մամեդովը փոխեց ազգությունը

© Sputnik / Aram NersesyanСтарый Ереван: райной Конд
Старый Ереван: райной Конд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբվանի՞ց ու ինչո՞ւ են սկսել ազգությանն ուշադրություն դարձնել։ Ի՞նչ է մարդկանց գիտակցության մեջ փոխվել կես դարի ընթացքում։

Գյուլարա Սադիխ-զադե։ Ծնվել է Բաքվում, ադրբեջանցի է, երաժշտական քննադատ, Կոմպոզիտորների միության անդամ։

Հասմիկ Գրիգորյան։ Հայուհի է, օպերային երգչուհի։ Ծնվել է Վիլնյուսում օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանի ու Իրենա Միլկյավիչյուտեի ընտանիքում։

Հետո ի՞նչ։ Հետո այն, որ հայուհին երգում է, իսկ ադրբեջանցին նրա մասին հիացմունքով է գրում։ Ականջ է ծակում, չէ՞։

Теннис. Кубок Дэвиса. Матч Россия - Аргентина - Sputnik Արմենիա
Ե՛վ կինոյում, և՛ երաժշտության մեջ, և՛ բիզնեսում․ աշխարհը գրաված երիտասարդ հայերը

Հիմա` առանց մեկնաբանությունների, հակիրճ ու չոր։

Հիսունականների սկիզբ, Մռավյանի անվան երևանյան դպրոց, իններորդ «Բ» դասարանի մատյանի աշակերտների ցանկը։

Դանոյան Յուրի, Չեռնիկով Վալենտին, Գնոլիձե Ռուդոլֆ, Գրիգորյան Ադոլֆ, Ջոջուա Էթերի, Մամեդով Մելս, Լի Չխան Չէ, Ցեյտլին Վադիմ…

Նույն դարի վաթսունականներ։ Ռադիո, հեռուստատեսություն, օրվա ցանկացած ժամ։ «Երաժշտությունը` Առնո Բաբաջանյանի, խոսքը` Ռոբերտ Ռոժդեստվենսկու, երգում է Մուսլիմ Մագոմաևը…»

Նույն վաթսունականները, Երևան։ Հայկական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահ։ Զեյնաբ Խանլարովայի համերգը։ Անշլագ։

Բաքու։ Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցիանի, Զառա Դոլուխանովայի հյուրախաղերը։ Բոլոր տոմսերը վաճառված են։

Сторонники Никола Пашиняна собираются на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու են հայերը «եվրոպաներն» ու «ամերիկաները» լքում հանուն Հայաստանի

Մոսկվա։ ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքական։ Լև Յաշին, Նիկիտա Սիմոնյան, Գալիզմյան Խուսաինով, Իգոր Նետտո, Սլավա Մետրևելի, Վալերի Լոբանովսկի…

Շախմատ։ Տիգրան Պետրոսյան, Անատոլի Կարպով, Միխայիլ Տալ, Միխայիլ Բոտվիննիկ, Նոնա Գապրինդաշվիլի։

Վաթսունականների հիթը. «Я, ты, он она, вместе — целая страна. Вместе — дружная семья…». Երաժշտությունը` Տուխմանովի, կատարում էր Սոֆյա Ռոտարուն։ Ուրիշներն էլ էին երգում, բայց մոլդովացու մոտ ամենալավն էր ստացվում։

…Իննսունականների վերջ։ Ազգային ինքնագիտակցության վերելք, բոլորի շուրթերին է «Հանուն մեր և ձեր ազատության» արտահայտությունը, որը «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի կողքին տարօրինակ է հնչում։

2000-ականների սկիզբ։ Համադասարանցի Մելս Մամեդովը երևանյան սրճարաններից մեկի խոհարարն է։ Հարցին` չի պատրաստվո՞ւմ Բաքու գնալ, պատասխանում է.

— Ինչի՞ համար։ Այստեղ եմ ծնվել, այստեղ եմ սովորել, այստեղ եմ ամուսնացել, այստեղ եմ ապրում։ Նույնիսկ ադրբեջաներեն չգիտեմ։

— Բայց չէ որ…

— Այո, ազգանունս փոխել եմ։

— Եվ ինչպե՞ս է։

— Նորմալ։

Հռետորական հարց` արդյո՞ք նորմալ է։

Парк влюбленных - Sputnik Արմենիա
Ի՞նչ հարցեր են տալիս ամերիկահայերը հայաստանցիներին

Ճշտող հարց`նորմալը ո՞րն է։

Նորմալ է, որ հայ երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասին գրում է ադրբեջանցի երաժշտագետ Գյուլարա Սադիխ-զադեն։ Մայրը լիտվացի է, հայրը` հայ, ամուսինը` ռուս։

Հասմիկի աշխատավայրերը` Պետերբուրգի Մարիինյան թատրոն, Մոսկվայի Մեծ թատրոն, Բեռլինի Կոմիշե-օպեր, Վիզբադենի Պետական թատրոն, Քյոլնի օպեր և այլն, և այլն։ Ազգանունը փոխելու մտադրություն էլ չունի։ Իմա՞ստը։

Աննորմալն այն է, որ ասում ու գրում են. «Թող ամաչեն այն մարդիկ, որոնք հայ երգչուհուն Բաքու են հրավիրում, ու այն մարդիկ, որոնք դա թույլ են տալիս», «Ինչպիսի խայտառակություն», «Թող անիծվեն հայրենիքի դավաճանները»։

Երգչուհի Զառան Լենինգրադում է ծնվել։ Պատահում է։ Ծնողները եզդի են, դա էլ է տանելի։ Իսկ հետո` «ժամանակին Հայաստանում էին ապրում», — սա իսկական մարտահրավեր է «հին մշակույթ ունեցող երկրին։ Ազգանունն էլ «յան»-ով է ավարտվում։

…Իսկ Մամեդովը հիմա ուրիշ ազգանուն ունի։ Չգիտեմ`ինչով է զբաղվում և ընդհանարապես որևէ բանով զբաղվում է, թե ոչ։ Դպրոցից հետո երկար ժամանակ նրան կորցրի տեսադաշտից, հետո հանդիպեցի Հայաստանի ժողովրդական հսկողության կոմիտեում, դասարանցիս վարորդ էր աշխատում։ «Այն չէ, — այն ժամանակ խոստովանեց Մելսը,- ավելի լավ բան եմ փնտրելու»։

Ութսունականների կես, «Մոսկվա-Երևան» գնացք, վագոն-ռեստորան։ Կողքի սեղանի մոտ անչափ դժգոհ են խարչոյից։

Рабочий стол сапожника - Sputnik Արմենիա
Ինչ ասես, որ չեն անի հայերը. Երևանում կրկին կաշի են արտադրում կոշիկի համար

— Ո՞վ է ձեզ մոտ կովկասյան ճաշեր պատրաստում, ի՞նչ է` չեք կարողանում խարչոն բորշչից տարբերել», — դժգոհում է տարեց վրացին։

Հայտնվում է շեֆ խոհարարը, պարզվում է` Մելս Մամեդովն է։ Արդեն հինգերորդ տարին է` երկաթուղիում է աշխատում։ Ավելի լավ է, քան վարորդ աշխատելը, բայց…

Հաջորդ հանդիպումն էլ էր պատահական։ Հանդիպեցի Երևանի մոտակայքում գտնվող սրճարաններից մեկում։ Այն քմահաճ վրացին հաստատ կհավաներ խորովածը, քյաբաբն ու մնացած ուտեստները։ Կարծես Մելսն իր գործը գտել էր։ Հետո նորից կորցրի նրան ու այդ օրվանից հետո այլևս չտեսա։

… Մի պարզ ճշմարտություն. մարդիկ չպետք է ատեն միմյանց միայն այն պատճառով, որ մեկի ազգանունն ավարտվում է «զադե»-ով, իսկ մյուսինը` «յան»-ով, իսկ երրորդինը` «շվիլիով»։

Իսկ հայ Մռավյանի անվան ռուսական դպրոցի իններորդ «Բ» դասարանում դասարանի կեսը հայեր չէին։ Կռվում էինք, ինչի համար ասես չէինք վիճում, բայց ոչ այն բանի համար, որ մեկը վրացի էր, մյուսը` լիտվացի, իսկ երրորդը` հրեա։ Հատկապես, որ չէինք էլ ուզում իմանալ` ով ինչ ազգություն ունի։ Ինչի՞ համար։

Լրահոս
0