00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քայլ դեպի Տավուշ». ինչու՞ են Փաշինյանի հարուստ համերկրացիներին Հայաստան հրավիրել

© Photo : press office of the Government of RAРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018) Иджеван
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018) Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշում ծնված ու արտասահմանում բիզնես ունեցող մարդկանց կասեն, թե հարազատ վայրերում որտեղ արժե ներդրումներ անել։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզում արտասահմանյան գործարարների համար ֆորում կանցկացվի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։

Ֆորումին կհրավիրեն այն մարդկանց, ովքեր Տավուշում են ծնվել, բայց հիմա այլ երկրներում բիզնես ունեն։

«Մենք արդեն կապ ենք հաստատել Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ», – տեղեկացրեց նա։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018) Агарцин - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը զարմացրել է տարօրինակ բառով. Ոսկանյանը փորձել է բացատրել դրա իմաստը

Օգոստոսի վերջին ուզում են գործարարներին միասին հավաքել այստեղ, իսկ ֆորումը կկոչվի «Քայլ դեպի Տավուշ»։

Ֆորումն ուզում են Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջևանում` մարզկենտրոնում անցկացնեն։ Այստեղ քաղաքականություն չի լինի, միայն տնտեսություն։

Գործարարներին ցույց կտան մարզի ներդրումային հնարավորությունները։ Հիմնականում դա գյուղատնտեսությունն է, սննդամթերքի և, իհարկե, գինու արտադրությունը։ Եվ ոչ միայն։ Սահմանամերձ չորս բնակավայրերում (Բերդ քաղաքում ու մի քանի գյուղերում) «Տավուշ տեքստիլ» ընկերության արտադրամասեր են գործում, որտեղ աշխատանքային ձեռնոցներ են կարում։

Իսկ Նոյեմբերանում փորձում են աշխատեցնել դեռ խորհրդային ժամանակներից մնացած դրոսելային կոճերի գործարանը։

«Այնպես որ հնարավորությունները շատ են, ընտրելու հնարավորություն էլ կա։ Իսկ եթե գործարարներն իրենք ինչ-որ բան առաջարկեն, ավելի լավ։ Մենք միայն ուրախ կլինենք», – հայտնեց Հարությունյանը։

Բացի այդ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում կառավարությունն ազատում է բիզնեսը հարկերից (բացի աշխատավարձերի հարկից ու ալկոհոլի, սիգարետի, նավթամթերքի ակցիզից)։ Տավուշում 25 այդպիսի գյուղ ու երկու քաղաք կա` Բերդն ու Նոյեմբերյանը։

Արդյո՞ք Փաշինյանը հյուրերի մոտ կգա, կմասնակցի ֆորումին` դեռ անհայտ է։

Լրահոս
0