ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. 76 տարեկանում մահացել է ամերիկացի սոուլ երգչուհի Արետա Ֆրանկլինը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ֆրանկլինը մահացել է իր տանը։ Գործակալությունը հայտնում է, որ նա տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։
«Մեր կյանքի մռայլ պահին դժվար է բառեր գտնել մեր ցավն արտահայտելու համար։ Մենք կորցրինք մեր ընտանիքի գլխավոր անդամին»,- նշված է ընտանիքի հայտարարության մեջ։
Երգչուհին վերջին անգամ բեմ է բարձրացել 2017 թվականի նոյեմբերին։
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «I Say A Little Prayer»-ն է։