00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալային պրոդյուսերին Հայաստանին կհանձնեն

© Photo : IMDb profileКинопродюсер Степан Мартиросян и актер Сильвестер Сталоне
Кинопродюсер Степан Мартиросян и актер Сильвестер Сталоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը հոլիվուդյան պրոդյուսեր Մարտիրոսյանին կհանձնի Հայաստանին, որտեղ նրան փնտրում են խարդախության գործի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի գերագույն դատարանը օրինական է ճանաչել հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը։ Հայաստանում նա անցնում է խարդախության մասին քրեական գործով։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

«Մարտիրոսյանին ՀՀ-ին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության որոշումը թողնել անփոփոխ և օրինական ու հիմնավորված ճանաչել, բողոքարկումը չբավարարել», — որոշումը հրապարակել է դատական կոլեգիան։

Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշման բողոքարկումը ՌԴ ԳԴ-ն երկրորդ անգամ էր քննում։ Ապրիլին Գերագույն դատարանը չեղարկել էր պրոդյուսերին Հայաստան արտահանձնելու մասին որոշումն օրինական ճանաչելու մասին Մոսկվայի պետական դատարանի որոշումը և գործն ուղղել նոր ուսումնասիրման, սակայն ԳԴ-ի որոշումը կրկին օրինական է ճանաչվել։

Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը փորձել է գործի նյութերին կցել Մարտիրոսյանի քրոջ` անհայտ անձանցից սպառնալիքներ ստանալու բողոքը։ Փաստաբան Դմիտրի Ռոշչինը խնդրել է հետաձգել նիստը, մինչև ՌԴ ՔԿ-ն կպարզի այդ հարցը։ Դատարանը մերժել է։ Մեկ այլ փաստաբան Պավել Տիմոշենկովը փորձել է ապացուցել, որ գլխավոր դատախազության որոշումը պետք է անհիմն համարել դատավարական խախտումների պատճառով, իսկ մեղադրյալին պետք է ազատ արձակել և թույլ տալ ԱՄՆ մեկնել։

Նրա կարծիքով` Հայաստանը պրոդյուսերի արտահանձնումը պահանջելու որևէ հիմք չունի, քանի որ նրա նկատմամբ հարուցած գործը «փաստորեն խախտում է տարածքային իրավասությունը և կեղծ է»։ Նրա խոսքով` 2001 թվականից Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ, գործարար Վիտալի Գրիգորյանցի ընկերությունում նա ներդրումների, անշարժ գույքի և կինոբիզնեսի գծով գլխավոր մենեջեր է աշխատել։

Алексей Чумаков - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Չումակովը գալիս է Երևան

2017 թվականի հոկտեմբերից 59-ամյա պրոդյուսերը պահվում էր Մոսկվայի №4 մեկուսարանում («Մեդվեդ») Հայաստանի կողմից արտահանձնման հայցը ստանալու պատճառով։ Մարտիրոսյանը մեղադրվում է 2011-2013 թվականներին ֆիլմի իրավունքները գնելու համար հատկացրած 50 մլն դոլարի յուրացման մեջ։ Հայաստանում քրեական գործի հարուցումը բացատրվում է նրանով, որ հենց Երևանում է գտնվում Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակը։

Ռոշչինը և նրա պաշտպանյալը պնդել են, որ կինոպրոդյուսերի նկատմամբ քրեական հետապնդումը կեղծված է, որպեսզի նա չկարողանա հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ դրական ֆիլմ նկարահանել Վլադիմիր Պուտինի մասին։ Ռոշչինը վստահեցրել էր` «Մարտիրոսյանի ձերբակալությունը սադրանք է, որը նախաձեռնել են ԱՄՆ հատուկ ծառայությունները նրա ֆիլմի նկարահանումները տապալելու նպատակով»։

Ստեփան Մարտիրոսյանը ՀՀ քաղաքացի է, սակայն արդեն 30 տարի ապրում է ԱՄՆ-ում։ Նրան ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ աշխատանքի բերումով Մոսկվա էր մեկնել։ Պարզվել էր, որ գործարարը հետախուզման մեջ է եղել։ Պաշտպանական կողմն ապշած է, թե ինչու է կինոպրոդյուսերին մեղադրանք առաջադրել հայկական կողմը, եթե այսպես կոչված խարդախության գործարքը իրականացվել է ԱՄՆ-ի տարածքում։

Մարտիրոսյանը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, նա մասնակցել է ավելի քան 15 ֆիլմի նկարահանման այնպիսի հայտնի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Ռոբերտ Դե Նիրոն, Սիլվեստր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Մարկ Ուոլբերգը, Մայքլ Դուգլասը, Փիրս Բրոսնանը և Ջեյք Ջիլենհոլը։ «Փախուստի ծրագիրը», «Ողջ մնացածը», «Նոյեմբերի մարդ», «Սառած հող», «Ֆրիլանսերները» և մի շարք այլ ֆիլմերի պրոդյուսերներից է։

Լրահոս
0