00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ–ը խուզարկություն է անցկացրել «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունում

© Photo : press office of the SCRГюмрийское депо ЮКЖД
Гюмрийское депо ЮКЖД - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Պետեկամուտների աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գրասենյակում։ Ընկերությունը շփոթության մեջ է, ՊԵԿ–ն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը։ Գործողություններին մասնակցել է նաև հատուկ նշանակության ջոկատը։

© Sputnik / StringerԽուզարկություն «Հարավկովկասյան երկաթուղում»
Обыски в ЮКЖД - Sputnik Արմենիա
Խուզարկություն «Հարավկովկասյան երկաթուղում»

Որոշ տվյալների համաձայն` հարուցվել է քրեական գործ` 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով, սակայն ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ծանուցում չի ստացել։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ընկերությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում միշտ գործել է բաց և թափանցիկ, այդ թվում` ՊԵԿ-ի, հարկային մարմինների հետ համագործակցության հարցերում։

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության համապատասխան, կանոնավոր անցնում է հսկող մարմինների նախատեսված բոլոր ստուգումներն ու մտադիր է երկրի իրավապահ մարմիններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի համաձայն`ընկերությունը բարեհաջող իրականացնում է ակտիվների ու Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի կառավարումը` դրա արդիականացման ու ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրման ու բեռնափոխադրման զարգացման նպատակով։ Կոնցեսիոն պայմանագրի գործելու ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 110 միլիարդ դրամ», — նշված է հաղորդագրության մեջ։

Составы с рудой на станции Зод - Sputnik Արմենիա
Հանքաքարով գնացքներն ավելի արագ կընթանան. ՀԿԵ–ն թարմացրել է ավտոմատիկան Զոդ կայարանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կարևորում են ընկերության հարկային փոխանցումների ավելի քան կրկնակի աճը Կոնցեսիոն համաձայնագրի իրականացման արդյունքում (2007 թվականին Հայկական երկաթուղին 1,6 միլիարդ դրամ հարկ է վճարել, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2009 թվականին վճարել է 2,9 միլիարդ դրամ, իսկ 2017 թվականին` 3,9 միլիարդ դրամ)։

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահույթն ուղղվում է բացառապես ընկերության բիզնեսի զարգացմանն ու Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված ներդրումներին։ Ընկերության վերջնական նպատակը Հայաստանի երկաթուղային համակարգի մրցունակության բարձրացումն է և հանրապետության հետագա ինտեգրումը եվրասիական տրանսպորտային ցանցին, այդ թվում նաև Կովկաս-Փոթի նավահանգիստների միջև երկաթուղային-լաստանավային հաղորդակցման միջոցով», — նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն դեռ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այս առնչությամբ։

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ դուստր ընկերությունը, կոնցեսիոն համաձայնագրի համաձայն, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը։

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն համաձայնագրով։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` ևս 10 տարի երկարացման իրավունքով։

Լրահոս
0