00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանքաքարով գնացքներն ավելի արագ կընթանան. ՀԿԵ–ն թարմացրել է ավտոմատիկան Զոդ կայարանում

© Sputnik / Aram GareginyanСоставы с рудой на станции Зод
Составы с рудой на станции Зод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիմա սլաքները ոչ թե ձեռքով են կարգավորելու (անգամ -30 աստիճան սառնամանիքին), այլ հեռակառավարման վահանակով։ Այդ գործողությունը նախկին տասը րոպեի փոխարեն կկատարվի կես րոպեում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Զոդ կայարանի նոր ավտոմատիկան թույլ կտա կես րոպեի ընթացքում երթուղի ձևավորել։ Սարքի մեկնարկի ժամանակ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղու» ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի վարչության պետ Սամվել Խաչատրյանը։

Железная дорога - Sputnik Արմենիա
Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը կանգնել է. Երևանը կարող է շրջանցել Բաքվին

Զոդը Երևանից ամենահեռու գտնվող կայարաններից է, բայց նաև ամենածանրաբեռնվածներից մեկը։ Այստեղից օրական մի քանի շարժակազմ է մեկնում, երբեմն` հարյուրավոր վագոններով։ Այստեղից են ուղարկում Սոթքի հանքավայրի ոսկեբեր հանքաքարը, որպեսզի հետո տանեն 250 կիլոմետր այն կողմ`Արարատի հարստացման ֆաբրիկա։

Որպեսզի շարժակազմը հիմնական ճանապարհ դուրս գա, պետք է այն դուրս գա պահեստի ուղիներից։ Բայց դրա համար պետք է սլաքները բազմաթիվ անգամ ձեռքով կարգավորել, ինչը մինչև տասը րոպե էր տևում։ Այդ թվում` ձմռանը, իսկ այստեղի լեռներում մինչև երեսուն աստիճան սառնամանիք է լինում։

Այդ «զբաղմունքը» ոչ միայն բարդ է, այլ երբեմն նաև վտանգավոր։ Ժամանակ առ ժամանակ լեռներից գայլեր են իջնում։ Եվ սա հորինված պատմություններ չեն։ Խորհրդային տարիներին էլ են գայլերը մոտեցել կայարանին։ Այն ժամանակ կոլխոզային նախիրներ կային, ու դրանց շնորհիվ գիշատիչները միշտ ուտելու բան ունեին։ Հիմա կոլխոզներ չկան, իսկ Վարդենիսից այն կողմ անասուն չեն պահում. հեռու է ու բարդ։ Եվ գայլերը դարձել են ավելի սոված ու կատաղած։ Մութ ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, երկաթուղային ինժեներները համենայն դեպս երկուսով են դուրս գալիս։

Հիմա այդպիսի անհանգստության համար հիմք չկա։ Ամեն ինչ կարելի է կարգավորել ավտոմատ վահանակից կես րոպեի ընթացքում։ Բացի այդ, սլաքներն ավտոմատ են կարգավորվում և իրենց ֆիքսված տեղից չեն խախտվում։ Նշանակում է, որ ճանապարհային ռիսկերը նվազում են։

Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Բաքու-Թբիլիսի-Կարս. ում համար է իսկապես շահավետ նոր երկաթուղին

«Հարավկովկասյան երկաթուղին» նորացնում է ավտոմատիկան նաև այլ կայարաններում։ Անցյալ տարի գործարկել են «Կարմիր բլուր» կայարանում, որը Երևանին մոտ գտնվող խոշոր բեռնատարային հանգույց է։ Իսկ հաջորդը Գյումրու ու Վանաձորի միջև ընկած Ղալթախչի կայարանն է։

«2008 թվականից, երբ մենք սկսեցինք Հայաստանում աշխատել, երկաթգծի վրա միջին արագությունը 25 կիլոմետր ժամ էր։ Այսօր 60-ից ոչ պակաս։ Իսկ առանձին հատվածներում մենք մինչև 100 կմ/ժ արագություն ենք զարգացնում», — նշեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

Հետո կանցնեն նաև Զոդից Շորժա տանող ճանապարհներին։ Այստեղ ուզում են վերականգնել ճանապարհների կիսաավտոմատ կառավարումը։ Դա նույնպես կարագացնի գնացքների ընթացքը։

Մի խոսքով` աշխատելու են ոչ թե «գայլային», այլ մարդկային պայմաններում։ Սրանում համոզվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որն անձամբ է տեսել նոր ավտոմատիկան (կայարանում մոտ 500 սարքավորում են տեղադրել)։

«Մենք պայմանավորվել ենք, որ լինելու ենք բոլոր կայարաններում ու ծանոթանալու ենք արդիականացման ծրագրերին։ Ծավալուն աշխատանք է անցկացվում, իսկ տեխնոլոգիական նորույթները լավ տպավորություն են թողնում։ Մենք կքննարկենք` ինչով կարող ենք օգնել այդ աշխատանքին», — հայտնել է նա։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0