ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Երիտասարդ դաշնակահարուհի Լոլա Աստանովան Ուզբեկստանից լավ հասկանում է ոչ միայն դասական երաժշտությունից, այլև, դատելով նկարներից, նաև ֆիթնեսից։ Բեթհովեն և Բախ վիրտուոզ կերպով կատարող աղջիկը գերել է համացանցի հազարավոր օգտատերերի։
«Լոլան 9 տարեկանում առաջին անգամ հայտնվեց «Կարնեգի Հոլում»։ Նա այնտեղ իսկապես ոգեշնչվել է դասական երաժշտությամբ։ Լոլան վաղուց մեծացել է և արդեն խելքահան է անում երկրպագուներին իր տաղանդով», – գրում է Sputnik Մոլդովան։
Աղջիկը դաշնամուրի վրա վիրտուոզ կերպով կատարում է Բեթհովենի, Բախի, Ֆրեդի Մերկուրիի ստեղծագործությունները` աշխարհի լավագույն հարթակներում հավաքելով լեփ–լեցուն դահլիճներ և համացանցում ունենալով հազարավոր դիտումներ։
Սոցցանցերի օգտատերերը մեղադրում են նրան արվեստի համար չափից շատ սեքսուալ լինելու մեջ։ Դասական երաժշտության նկատմամբ սերը Լոլայի մեջ սերմանել է հայրը։ Նա երազում էր Լոլայի կատարմամբ երեկոյան լսել Բեթհովենի «Էլիզա» ստեղծագործությունը։
Լոլան երաժշտական դպրոց է հաճախել։ Սակայն այնտեղ նրան այնքան էլ դուր չէր գալիս։ 9 տարեկանում նա առաջին անգամ հայտնվեց «Կարնեգի Հոլում»։ Եվ իսկապես ոգեշնչվեց դասական երաժշտությամբ։
Դաշնակահարուհին 33 տարեկան է, ծնվել է Տաշքենդում, առաջին անգամ դաշնամուրի առաջ նստել է 6 տարեկանում։ Մեկ տարի անց արդեն համերգների և փառատոների էր մասնակցում ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ–ում, իսկ 18 տարեկանում վերջնականապես ԱՄՆ տեղափոխվեց։