00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է անի Փաշինյանի կառավարությունը ընտրություններում հաղթելու համար

© Photo : official site of the President of RAЧлены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн
Члены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, գարնանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Մի կողմից` դեռ ահագին ժամանակ կա, մյուս կողմից` կայունության կարիք ունեցող պետության համար ժամանակը չափազանց քիչ է։ Ինչպիսի՞ն կարող են լինել մեզ խոստացված արդար ընտրությունների արդյունքները։

Նոր կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանը մշտապես նշում են, որ կարևորագույն խնդիրներից մեկն ապագա խորհրդարանում արդար ընտրություններ ապահովելն է։ Բայց նույնիսկ հաշվի առնելով ընտրակեղծիքների բացակայությունը և ընտրողների վրա ճնշումները, այդ թվում` ֆինանսական, դրանց արդյունքը կանխագուշակելը շատ բարդ է։

Ален Симонян, Эдмон Марукян, Никол Пашинян и Арам Саркисян. Акция протеста у посольства Беларуси в Армении против экстрадиции блогера Александра Лапшина в Азербайджан - Sputnik Արմենիա
«Ելքի» ապագան, Փաշինյանի դիրքորոշումը և արտահերթ ընտրությունները. պարզաբանում է փորձագետը

Մոտ ինն ամիսների ընթացքում կարող են ստեղծվել և քանդվել բազմազան նախընտրական դաշինքներ և կոալիցիաներ, կարող են հեռանալ քաղաքական հին միավորումները և հայտնվել նորերը, դրանց ստեղծման ուղղված ակտիվ գործողությունները երևում են անզեն աչքով։ Մեկ այլ հարց է, թե կհասցնե՞ն արդյոք նորահայտ ուժերն «անցումային» քաղաքական կշիռ հավաքել։

Այդ առումով հետաքրքիր է այսօր նշմարվող վեճերի ենթատեքստը։ Ահա, օրինակ, ՀՅԴ-ն համարձակվել է մի թեթև քննադատել երկրորդ նախագահին կալանավորելու հարցը և դրանում քաղաքական աստառ է տեսել։ Անհապաղ հետևել է վարչապետի կոշտ արձագանքն այն մասին, որ փորձ է արվել ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, իսկ եթե այդ համաձայնությունն ինչ-որ մեկի սրտով չէ, ապա կարող է դուրս գալ դրանից։

Դժվար է ասել` սա նշանակում է, որ Փաշինյանը քննադատություն չի ընդունում, թե սա պարզապես կոշտ դիրքորոշում է։ Վաղուց հայտնի է, որ դաշնակցականները կարողանում են ակնթարթորեն կերպարանափոխել, կազմել կոալիցիաներ` նոր իշխանություն մտնելու համար։ Սակայն ի տարբերություն Հայաստանում գործող որոշ կուսակցությունների` նրանք ունեն իրենց գաղափարախոսությունը, և չես կարող անսկզբունքային անվանել նրանց, նշանակում է` հարցը ՀՅԴ-ի համար իսկապես կարևոր է։

Այդ կոնկրետ խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով, բայց կարող է վերածվել առճակատման ՀՅԴ-ի և «Քաղաքացիական պայմանագրի» միջև։ Ամեն ինչ կախված է կողմերի նպատակներից և ակնթարթային քաղաքական օգուտից, իսկ սեփական իրավացիության մեջ վստահ լինելը և սկզբունքները կմնան երրորդ տեղում։

Հանրապետական կուսակցության և նոր իշխանության միջև առճակատումն ակնհայտ է, երկու կողմերը «հաճոյախոսություններ» են շռայլում։ Օրերս Արմեն Աշոտյանը Facebook-ում նոր իշխանության անվանել է «թավշյա խունտա» (չգիտես ինչու, անգլերեն)։ Հաշվի առնելով, որ Facebook-ը դարձել է ցանկացած մակարդակի և տոնայնության քաղաքական բանավեճերի հարթակ` հայտարարությունը լուրջ է։

Внеочередное заседание Национального Собрания Армении (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արտահերթ ընտրություններ. ժամկետները Փաշինյանի նպատակների՞ց են կախված

Աշոտյանին հազիվ թե կարելի է կասկածել «խունտա» բառի չիմացության մեջ, ուստի մնում է միայն գուշակել, թե հատկապես ինչն է նրան դրդել այդքան կտրուկ և չհիմնավորված արտահայտություն անել։ Կա՛մ Աշոտյանն ինչ-որ բան գիտի, որը չգիտի հասարակությունը, կա՛մ դա ասվել է` նախկին և ներկա իշխանության միջև ինչ-որ փոխզիջում գտնելու ցանկացած հնարավորություն վերջնականապես ոչնչացնելու համար։ Ինչու է այդպես ասում, և ում է դա պետք, մենք հիմա չենք կարող իմանալ։

«Բարգավաճ Հայաստանը» փորձում է ծանրակշիռ պահել իրեն, և պետք է խոստովանել, որ հաջողվում է։ ԲՀԿ-ն չի ձգտում ձեռք բերել հնարավորինս շատ առավելություններ, այլ գնում է մի նպատակից մյուսից։ Ակնհայտ է, որ հիմա կուսակցության համար գերակա են Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները և քաղաքապետի պաշտոնը։ Այդ ընտրությունների համար թեկնածուների լուրջ ցուցակը դրա ապացույցն է։ Հավասարակշռությունը պահպանելով նոր իշխանության լիակատար աջակցության և դեղատնային չափաբաժիններով նրան քննադատելու միջև` ԲՀԿ-ն կարող է պահպանել առավել հավասարակշիռ քաղաքական ուժերից մեկի հեղինակությունը։

Ստեղծված իրավիճակում լիովին հավանական են ՀԱԿ-ՀՀՇ իշխանական նկրտումներն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղիղ կամ ստվերային ղեկավարության տակ։ Այստեղ շատ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի արդյունքի կհասնի այդ քաղաքական միավորումը, սակայն վերջին ընտրությունների թվերը խոսուն են, հասարակության հիշողության մեջ թարմ են ՀՀՇ կառավարման տարիների հիշողությունները, և մարդկանց գիտակցության մեջ դեռ պահպանվում է ազգային աղետի հետ կայուն ասոցիացիան։

Որոշ մարգինալ, ապակառուցողական հոսանքներ նույնպես կարող են առաջանալ կուսակցությունում, որոնք բավական կշիռ ունեն նրա համար, որպեսզի փորձեն իրենց ուժերը։ Անցումային շրջաններում, որոնք բնութագրվում են քաղաքական դաշտում ուժերի դասավորության անորոշությամբ, նմանները սովորաբար գլուխ են բարձրացնում։ Հաշվի առնելով նման ուժերի համառությունը և անսկզբունքայնությունը` նրանք հնարավորություն ունեն թեկուզ հայտարարել իրենց մասին։ Ճիշտ է` այս փուլում չի կարելի խոսել ինչ-որ հնարավոր հաջողությունների մասին։

Интервью второго Президента Армении Роберта Кочаряна телеканалу Еркир Медия - Sputnik Արմենիա
Քոչարյանը, ընտրությունները և Արցախ հանձնողները․ լու՞րջ եք ասում

Անշուշտ, գալիք ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդն այսօր «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Ընտրություններին դեռ ժամանակ կա, և այդ համընդհանուր աջակցությունը, որն ուներ նոր իշխանությունը երեք ամիս առաջ, կարող է զգալիորեն փոքրանալ։ Դա կարող է մի քանի պատճառներ ունենալ, մասնավորապես, նոր իշխանության համար կարող են չքվեարկել նրանք, ում անձնական շահերին դիպչել է այս իշխանությունը, օրինակ, կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարով։ Քանի որ մեզ մոտ ամեն կապված է եղել մի համակարգի հետ, նման մարդիկ շատ են, և նրանք ներկայացնում են տարբեր գործարար և հասարակական ոլորտներ։

Այստեղից բոլորովին չի հետևում, որ նոր իշխանությունը պետք է հրաժարվի հռչակված սկզբունքներից։ Ինչպես ասում են, սկսած գործը կիսատ մի թող։ Երիտասարդ և անփորձ իշխանությունը կարող է ծռվել կա՛մ այլախոհությունը ճնշելու կողմ, կա՛մ, հակառակը, բոլորի լիակատար և անսահման ազատության կողմ, ներառյալ` ապազգային ու հակապետական հոսանքներն ու ուժերը։

Իշխանության այսօրվա խնդիրն է պահպանել խելամիտ հավասարակշռությունը ժողովրդավարության սկզբունքների և ամենաթողության միջև։ Ի դեպ, այդ հարցում հաջողությունը քաղաքական շատ դիվիդենտներ կբերի։

Լրահոս
0