00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանը, ընտրությունները և Արցախ հանձնողները․ լու՞րջ եք ասում

© Sputnik / Andranik GhazaryanИнтервью второго Президента Армении Роберта Кочаряна телеканалу "Еркир Медия"
Интервью второго Президента Армении Роберта Кочаряна телеканалу Еркир Медия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերի գործընթացները, կապված 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ, Հայաստանում ժամանակավորապես մթագնել են ամեն ինչ։ Աններելի կլիներ, տարվելով հերթական դետեկտիվի բուռն շրջադարձերով, մի քիչ առաջ չնայել՝ բոլոր ուղղություններով և չմտածել հետևանքների մասին։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները թող մեկնաբանեն իրավաբանները։

Адвокат Рубен Саакян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հստակ էր, որ սա պատվեր է». Ռուբեն Սահակյան

Սա չափազանց նուրբ թեմա է, որպեսզի դրան խառնվեն դիլետանտները, որոնց շարքը, իրավագիտության տեսանկյունից, դասվում է նաև այս տողերի հեղինակը։ Կասեմ մի բան․ այն, ինչ ներկայացված է որպես պաշտոնական տեղեկատվություն, իմ՝ ոչ մասնագետիս մոտ առաջացնում է կոգնիտիվ դիսոնանս: Անհեթեթություն է ստացվում. ուրեմն Քոչարյանը 2008-ին ինքն իրեն  էր տապալո՞ւմ։

Հուսանք, որ այդ պահը կբացատրեն մասնագետները, ընդ որում կբացատրեն հասկանալի լեզվով՝ առանց կեղծ փաստաբանության և բարդ համադասական նախադասություններով ծանրաբեռնելու։ Ու նաև կբացատրեն, թե ինչու է Քոչարյանը կալանավորվել «սահմանադրական կարգը տապալելու համար», իսկ առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ազատության մեջ է, թեև 1996թ-ին տեղի էր ունեցել գրեթե նույն բանը։ 2011թ-ի հոկտեմբերին Տեր-Պետրոսյանն արտահայտվեց այդ հարցի մասին, ասելով, որ նման համեմատությունները տեղին են միայն մի առումով՝ երկու դեպքերում էլ իրադարձությունները կապված են եղել ընտրությունների արդյունքների հետ։ Նրա կարծիքով՝ դրանով 1996-ի և 2008-ի դեպքերի նմանությունն ավարտվում է, իսկ այն, ինչ տեղի է ունեցել 2008-ի մարտի 1-ին, «աննախադեպ» է, քանի որ նման բռնություն և այդքան զոհեր երբեք չէին եղել։

Համաձայնենք առաջին նախագահի հետ, բայց այն, որ 1996թ-ին «նման բռնություն» չի եղել և եղել է միայն մեկ զոհ՝ ընդդիմության տվյալներով, բոլորովին չի չեղարկում այն, որ ըստ էության Տեր-Պետրոսյանը նույնպես «տապալել է սահմանադրական կարգը»։ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե մարտի 1-ին 10 հոգու սպանության համար, այլ հենց «տապալելու»։

Ահա այս պահը իրավաբանները պետք է բացատրեն հասարակությանը,  թե չէ հոգիներում կուտակվում է գործընթացների անարդար լինելու ինչ-որ զգացողություն։ Որպեսզի մարդիկ հասկանան, թե ով է «տապալել», իսկ  ով «չի տապալել», կամ երկուսն էլ «տապալե՞լ» են, թե ոչ ոք չի մտածել ինչ-որ «տապալման» մասին։ Հասկանալու համար, թե ում և ինչում են մեղադրում կամ եթե ինչ-որ մեկին չեն մեղադրում, ապա ինչո՞ւ։

Премьер-министр Армении Никол Пашинян в столичном кафе (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանները հույսը դնում են Նիկոլ Փաշինյանի վրա

Իսկ դա՝ ոչ լիակատար արդարության զգացողությունը, կարող է արմատներ ձգել հոգում, ինչը համապետական ընտրություններին նախաշեմին (դրանք մի օր պետք է կայանան) կարող է վատ ծառայություն մատուցել։ Վատ՝ հենց լիարժեք, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորության համար, որոնք Հայաստանին խոստանում են մի քանի ամիս։ Քանի որ ընտրողը, եթե նա չի պատկանում արմատական տրամադրված մոլի բևեռներից մեկին, տարակուսանքի մեջ կլինի քաղաքական ուժերի արտահայտությունների ոչ համոզիչ լինելուց, իր մեջքի հետևում ինչ-որ բան կատարվելու զգացողությունից, տասնամյակներով ձևավորված կուռ համոզմունքից, որ ընտրողին կրկին հիմարացնում են (նույնիսկ եթե վաղուց են հիմարացրել)։

Այդ պայմաններում գալիք ընտրություններում, ամենայն հավանականությամբ, առավելություն կստանա այն քաղաքական ուժը, որն ի վիճակի կլինի պրոֆեսիոնալ, գրագետ և համոզիչ կերպով շարադրել երկրի ապագայի վերաբերյալ իր տեսլականը։ Ի դեպ, շեշտը կդնի տնտեսական հարցերի, այլ ոչ թե խոստումների վրա, օրինակ, կոռուպցիան արմատախիլ անելու (ինչը սկզբունքորեն անհնար է) կամ օլիգարխիան վերացնելու (ինչը նույնպես անհնար է Հայաստանի նման փոքր երկրներում)։

Չէ որ երկար չի հաջողվի ընտրողների լայն զանգվածների հետաքրքրությունը գրգռել այս կամ յան բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունների հետ կապված տարբեր գունեղ շոուներով։ Վերջին հաշվով տնտեսությունը մարդկանց համար ավելի կարևոր է։ Իսկ այսօր այդ ոլորտում ոչ մի առաջխաղացում չկա՝ դատելով պաշտոնական թվերից։ Ճիշտ է, կարծես թե նահանջ էլ չկա, բայց դա ձեռքբերում չէ։

Անհրաժեշտ են տնտեսական տեղաշարժեր դրական ուղղությամբ, չէ որ պետական բյուջեն, իհարկե, ժամանակավորապես կարելի է լցնել գողոնով, բայց գողերը շուտով կվերջանան իրենց գողոնի հետ միասին, իսկ պետբյուջեն կմնա։ Կմնան աշխատավարձերը, թոշակները և այլ անխուսափելի ծախսեր: Պետք են աշխատատեղեր, և դրանք կարելի է ստեղծել գողերին բռնելուն զուգահեռ, որով նորմալ երկրում զբաղվում են իրավապահները, այլ ոչ թե բոլորը միասին՝ ներառյալ հեռուստաօպերատորները։ Այդ ամենը, վերջին հաշվով, ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա։

Активисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞վ կհագնի քաղաքապետի ծիրանին «Ելքի» պառակտման պարագայում

Ենթադրենք, որ Ռոբերտ Քոչարյանին շուտով ազատ կարձակեն, տեսնենք։ Այդ դեպքում բացառված չէ, որ նա կվերադառնա քաղաքականություն և մասնակցի ընտրություններին՝ ելնելով թեկուզ սկզբունքային մոտեցումներից։ Տեսականորեն նման իրավիճակ կարող է ստեղծվել, և նրա վերադարձը կխառնի շատերի խաղաքարտերը Երրորդ հանրապետության նեղ ներքաղաքական դաշտում, գործընթացն ավելի կհետաքրքրանա։

Եվս մի բան, թեմայից մի քիչ դուրս։ Չգիտեմ ուրիշներին ինչպես, բայց անձամբ ինձ նյարդայնացնում է, երբ ցանկացած մեկին անվանում են «նա, ով չի հանձնի Արցախը»։ 2016թ-ի ապրիլը ցույց, թե ինչ արժեք ունեն կուռքերը՝ կերտված առանձին անձացից։ Հայ ժողովուրդը պայքարել է Արցախի համար և ոչ մեկի այն չի տա այն։ Հիշենք 1991-ից-2016թթ  տղաներին, նրանց հրամանատարներին, նրանց աչքերի վճռականությունն և վստահությունը։ Առանց վախի այդ աչքերի վստահությունը։

Եվ չարժե պարապությունից խոսել «շրջանները հանձնելու» մասին։ Ընդունման կետ չենք գնում՝ ապակի հանձնելու։

Ու պետք չէ կուռքեր ստեղծել։

Լրահոս
0