00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ակադեմիկոս Համբարձումյանին «թաղեցին» կենդանության օրոք.այսօր նա իրոք հեռացավ մեզնից

© Sputnik / Владимир Акимов / Անցնել մեդիապահոցАкадемик Сергей Амбарцумян
Академик Сергей Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր, կյանքի 98–րդ տարում մահացել է հայազգի ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը։ Sputnik Արմենիայի սյունկագիրը հիշում է անվանի գիտնականի կյանքի մի հետաքրքիր ու զվարճալի դրվագ։

Հարց` ի՞նչ ընդհանրություն կա ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեի և հայ ականավոր գիտնական Սերգեյ Համբարձումյանի միջև։

Պատասխան` թե՛ առաջինին, թե՛ երկրորդին մահացած են հայտարարել նրանց կյանքի օրոք։ Ակադեմիկոս Համբարձումյանին` երկար տարիներ առաջ, իսկ դերասան Ստալոնեին` վերջերս։ Ինչպես դերասանը, այնպես էլ ակադեմիկոսը, լինելով ողջ և առողջ, հանգիստ էին վերաբերվել իրենց վախճանի մասին լուրին. այս պահը նույնպես միավորում է իրար ոչնչով չնմանվող մարդկանց։

Выступление академика Сергея Амбарцумяна на заседании Президиума Верховного Совета СССР - Sputnik Արմենիա
Գորբաչով-Համբարձումյան բանավեճը. 30-ամյա բացառիկ կադրեր

Սերգեյ Համբարձումյանն այդ ժամանակ Երևանի համալսարանի ռեկտորն է եղել։ Նա արթնացել է վաղ առավոտյան ու զարմացել հաճախակի հեռախոսազանգերից, բայց ավելի շատ` մարդկանց ձայնի երանգից, որում որոշակի զգուշավորություն է զգացվել։ Զանգահարողները տագնապալի ձայնով հետաքրքրվել են նրա առողջության մասին, մի քանի անկարևոր հարցեր տվել և շտապ անջատել հեռախոսը։ Մտահոգված ռեկտորը ժամանել է համալսարան, որտեղ բացահայտվել է հեռախոսազրույցների գաղտնիքը։

Թերթերից մեկը, որին այդ ժամանակ, որքան էլ տարօրինակ է, հավատացել են, մահախոսական է հրապարակել Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանի` ակադեմիկոսի անվանակցի վախճանի մասին։ Ոչ մի անսովոր բան, եթե հիշատակի խոսքը չուղեկցվեր ռեկտորի լուսանկարով։ Սա, իհարկե, արդեն չափազանց էր…

Ի՞նչ է անում մարդը, որը հայտնվել է նման վիճակում։ Ճիշտ է` նա նեղանում է (երբեմն շատ խիստ), հերքում պահանջում, սպառնում դատի տալ և անեծքներ թափում մեղավորների ու անմեղների գլխին։

Ինչպե՞ս է վարվում մարդը, եթե նա իմաստուն է։ Սխալին հատուկ նշանակություն չի տալիս (սխալը մնում է սխալ)։ Երկրորդ` երբ դու յոթանասուն տարեկան ես, շատ բաների վրա թքած ունես։ Երրորդ` եթե մարդը ոչ միայն իմաստուն է, այլ նաև հումորի զգացում ունի, ապա նստում և գրում է «ինքնամահախոսական»։ Ովքեր չեն կարդացել, թե ինչպես է մեծ գիտնակաները հրաժեշտ տալիս ինքն իրեն, խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ. նա մտածելու տեղիք է տալիս։

Իմ բախտը բերել է. ես կարդացել եմ։ Ավելին, հյուր գնալով ակադեմիկոսին, որը գիտության աշխարհում ճանաչված հեղինակություն է դեֆորմացվող միջավայրերի մեխանիկայի ոլորտում, տեսել եմ նրա յուղանկարները։

Академик Сергей Амбарцумян - Sputnik Արմենիա
Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

Ինձ` ոչ մեխանիկին և նույնիսկ ոչ արվեստաբանին, ակադեմիական գեղանկարչությունն ամենից առաջ զարմացրել է ինքնարտահայտման անսպասելիությամբ, և ավելորդ անգամ համոզել եմ, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում` ազգային գաղափարի որոնումից մինչև կակտուսների բազմացում։

Չեմ թվարկի նկարների անունները և չեմ պատասխանի «ի՞նչ էր դրանով ուզում ասել նկարիչը» հարցին։ Այն, ինչի մասին գեղանկարիչ ակադեմիկոսը խոսում է`նկարելով կտավի վրա, բացատրվում է ալբոմին կից ինքնակենսագրականում։ Մեծ մասամբ` աֆորիզմների տեսքով։

Լսեք։ «Հեռանալիս լույսը մի՛ հանգցրեք»։ «Մարդը ուժեղ է, եթե նա կանգնած է հարազատ հողի վրա»։ «Երկրի վրա յուրաքանչյուրին կյանքի համար հատկացրած ժամանակը սահմանափակ է, բայց բավական է սիրո, ստեղծագործության և մեծ գործեր անելու համար»։ «Երկար և երիտասարդ ապրելու համար պետք է կարողանալ ճիշտ ծերանալ, անդադար արարել և ոչ մեկին չնախանձել»։ Եվ շատ այլ խոսքեր իմաստուն մարդուց…

…Հիմա հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեի մասին, որին արդեն երրորդ անգամ են «թաղում»։ Առաջին անգամ 2014թ-ին նորությունն իսկույն հերքվեց։ Անցավ երկու տարի, ԶԼՄ-ները հաղորդեցին. «Դերասանին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը»։ Եվ ահա այս տարվա փետրվարի 19-ին տարածվեց հերթական տեղեկությունը նրա մահվան մասին (այսքանից հետո արի ու հավատա ԶԼՄ-ներին)։

70 տարեկան Ռեմբոն նույնպես ողբերգություն չի սարքել հիմարությունից և հայտարարել է. «Խնդրում եմ` անտեսեք այդ հիմարությունը… Ես ողջ եմ, հաջողակ եմ, երջանիկ ու առողջ…»։

Լրահոս
0