ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով տասը մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք հոսպիտալացվել են, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատվածի Մոս Սայդ թաղամասում, Կարիբյան կառնավալից հետո:
Several people have been injured after shots were fired in #MossSide earlier this morning. Extra officers will continue to patrol the area over the coming days. https://t.co/qzIQJzfKeX pic.twitter.com/I4CevWIlOo
— G M Police (@gmpolice) 12 августа 2018 г.
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կրակոցներից մի քանի ժամ առաջ էր ավարտվել Կարիբյան դիմակահանդես էր, այդ պատճառով փողոցում դեռ մեծ քանակությամբ մարդիկ կային:
Դեպքի վայրում խուզարկություններ են անցկացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաներին, ստուգում է տեսահսկման համակարգերի ձայնագրությունները:
«Այժմ հիվանդանոցում է մի քանի մարդ կա` տարբեր աստիճանի վնասվածքներով, բարեբախտաբար, վնասվածքների մեծ մասն այժմ վտանգ չի ներկայացնում նրանց կյանքին»,- հավելել է նա:
Առաջիկա օրերին տարածքում իրականացվելու է ուժեղացված հսկողություն:
Ահաբեկչություն էր կատարվածը, թե ոչ` առայժմ պարզ չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: