«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Կուսակցության վարչության նիստում առայժմ բաց են մնացել հետևյալ հարցերը` ձևաչափը, առաջին համարը և ցուցակը։ Դրանք դեռ քննարկման փուլում են»,- ասաց Մարտիրոսյանը։
Կուսակցության վարչության նախագահն ասաց, որ հաջորդ շաբաթ կուսակցությունը կունենա նաև այդ հարցերի պատասխանները։
Ինչ վերաբերում է քաղաքապետի հնարավոր թեկնածուին, Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ նախընտրական ցուցակի առաջին համարը կարող են զբաղեցնել ինչպես կուսակցության վարչության անդամները, այնպես էլ հասարակական ոլորտի մասնակիցներ։ Մարտիրոսյանը չթաքցրեց, որ հավանական թեկնածուների թվում են նաև ինքն ու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։