00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լրագրողնե՞ր եք։ Ուրախ ենք». հայացք ներսից՝ Վերին Լարսում մնացած վարորդների խնդիրներին

© Sputnik / Alex ShlamovВодители дальнобойщиков в многокилометровой очереди на грузино-российской границе
Водители дальнобойщиков в многокилометровой очереди на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեռնատարների վարորդները, որոնց թվում քիչ չեն նաև ՀՀ քաղաքացիներ, օրեր շարունակ չեն կարողանում դուրս գալ Վրաստանից։ Նրանք պատմել են հսկայական հերթերի պատճառով առաջացած իրենց մտահոգությունների և խնդիրների մասին։

Վրաց–ռուսական սահմանին` «Կազբեգի–Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհին կրկին կիլոմետրանոց հերթեր են գոյացել։

Дальнобойщики несколько дней стоят в огромной очереди у грузино-российской границы - Sputnik Արմենիա
Վերին Լարսի կիլոմետրերով հերթը չի կրճատվում. ի՞նչ իրավիճակ է այսօր. տեսանյութ

Պարզելու համար, թե որն է խնդիրը, Sputnik  Գրուզիայի նկարահանող խումբն ու սյունակագիր Աննա Անաստասիադին դեպքի վայր են մեկնել։

«Կազբեգի–Վերին Լարս» մաքսային անցակետը  այսօրվա դրությամբ` Ռուսաստանի հետ Վրաստանի ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է։ Միևնույն ժամանակ այն չափազանց կարևոր է Հայաստանի համար, որը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի։

«Մեզ մարդու տեղ չեն դնում»

Երբ Sputnik Գրուզիայի նկարահանող խումբը մոտեցավ բեռնատարներից գոյացած հսկայական հերթին, վարորդների մի խումբ, որն այդ պահին բուռն քննարկում էր ստեղծված իրավիճակը, շտապեց մեզ մոտ, նույնիսկ հարցեր տալու կարիք չեղավ։

«Լրագրողներ եք։ Այնքան ուրախ ենք, որ եկել եք», «Տեսեք, թե ինչ խնդիր է առաջացել մեզ մոտ», «Երրորդ օրն ենք կանգնած։ Ինչու` չգիտենք», «Ոչ ոք ոչինչ չի ասում։ Իսկ մենք ի՞նչ անենք», «Մենք նույնիսկ ուտելու բան չունենք արդեն։ Կարո՞ղ եք մեզ օգնել», – մեկը մյուսին հերթ չտալով փորձում էին ինձ հետ զրուցել Հայաստանից բեռներ տեղափոխող բեռնատարների վարորդները։

Իհարկե, ամենից շատ անհանգստանում են այն վարորդները, որոնք շուտ փչացող ապրանքներ ունեն։ Բեռնատարների վարորդների խոսքով` նրանցից յուրաքանչյուրը դեկլարացիա ունի, որտեղ նշված է С տառը, այսինքն «Скоропортящийся продукт», որը հնարավորինս արագ պետք է հասցնել նշանակության վայր։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Ի՞նչ անել Վերին Լարսի վիճակը թեթևացնելու համար. քննարկում հայկական և ռուսական կողմերի միջև

«Մենք ցույց ենք տալիս պարեկային ծառայության աշխատողներին, ասում ենք, տեսեք, սա պարզապես թուղթ չէ, սա փաստաթուղթ է, որտեղ գրված է, որ մենք «Շուտ փչացող» ապրանք ենք տեղափոխում, պետք է առաջին հերթին բաց թողնել։ Բայց, նրան միևնույնն է, ուզում ես «Շուտ փչացող» ապրանք ունեցիր, ուզում ես` ոչ, ուզում ես ընդհանրապես դատարկ բեռնատարով հետ վերադարձիր», – պատմեց ռուս վարորդ Եվգենի Տրունովը։

«Շուտ փչացող» ապրանք հայերը շատ ունեն, այդ պատճառով էլ, իհարկե, նրանք ամենից շատ են անհանգստանում։ Նրանք մրգեր, ծաղիկներ են տեղափոխում։

«Ես օրինակ ծաղիկներ եմ տեղափոխում։ Այո, սառնարանում են դրված, ջրի մեջ, կոնկրետ ջերմաստիճանի տակ։ Սակայն, չէ՞ որ ինքներդ եք հասկանում, թե որքան կարող են դիմանալ ծաղիկները, նույնիսկ կոնկրետ ջերմաստիճանի դեպքում, իսկ ես արդեն երրորդն օրն է՝ դեռ Վրաստանում եմ», – իր մտահոգությունները մեզ հետ կիսեց Հայաստանից բեռներ տեղափոխող Եղիկ Խաչատրյանը։

Քիչ թե շատ լավ տրամադրությամբ Sputnik  Գրուզիայի թղթակիցը հանդիպեց Ղրղըզստանից բեռնատարի վարորդը։ Ամենից քիչ նա էր մտահոգված, Այբեկ Իսաևն ասաց, որ նա Թուրքիայից շինանյութ է տեղափոխում, այդ պատճառով էլ փորձում է թևաթափ չլինել, թեև ֆինանսական հարցը նրան ևս մտահոգում է։

«Մեզ օրական մեր անձնական ծախսերը հոգալու համար ընկերությունը 7 դոլար է տալիս, սակայն հերթի մեջ մնացած յուրաքանչյուր մեկ օրվա համար ավելի շատ գումար է ծախսվում։ Ստացվում է, որ ես ծախսում եմ փողերս և մինուսով մնում», – ասում է Իսաևը։

Այնպես որ «շուտ փչացող» ապրանքը միակ խնդիրը չէ, որի հետ ստիպված բախվում են ֆուրերի վարորդները։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Դեսպանն ու նախարարը Լարսում լսել են վարորդների դժգոհությունները

«Մենք հաշվի չենք առել, որ այսքան երկար պետք է կանգնենք։ Իսկ մենք արդեն երրորդ օրն ենք կանգնած։ Ուտելիքի պահուստներն արդեն ավարտվել են։ Տեղներիցս շարժվել չենք կարող։ Ի՞նչ է սովից մեռնենք այս կիլոմետրանոց հերթի պատճառով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մենք ոչ կարողանում ենք լվացվել, ոչ զուգարան գնալ։ Ինչո՞ւ է այդպես։ Բացատրեք, ի՞նչ է, մեզ մարդու տեղ չեն դնու՞մ», – ասաց հայ վարորդներից մեկը, ով չցանկացավ ասել անունը։

Հատկապես հուզեց Հյուսիսային Օսեթիայից մի երիտասարդ տղու` Չերմեն Եսիևի պատմությունը։

«Հինգ հոգուց բաղկացած ընտանիք ունեմ, որի ապրուստը միայնակ եմ փորձում հոգալ։ Հիվանդ ծնողներ ունեմ, կին և երկու երեխա։ Այլ տարբերակ չունեմ, քան այս գործով զբաղվելը։ Չէ՞ որ գումար է պետք ապրելու համար։ Աշխատավարձս, ձեր փողերով, 700 լարի է կազմում, որոնցից 300-ը ամեն անգամ Վրաստանում եմ ծախսում, նման հերթերի ժամանակ։ Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ պահեմ ընտանիքիս», – ասում է Եսիևը։

Հազիվ թե ինչ–որ մեկը երբևէ ցանկանար այս մարդկանց տեղը հայտնվեր:

Լրահոս
0