00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախկին վարչապետին հարցաքննության են կանչել. Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է

© Photo : administration of Robert KocharyanВторой президент Армении Роберт Кочарян во время рабочей поездки в Ширак (12 ноября 2007).
Второй президент Армении Роберт Кочарян во время рабочей поездки в Ширак (12 ноября 2007). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակությունը Քոչարյանին ընկալում է որպես առաջնորդ, որի խիստ մեթոդները թույլ տվեցին ստեղծել ամբողջությամբ իրենց ենթարկվող իշխանություն, կարծում է քաղտեխնոլոգը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Յուրաքանչյուր նոր դրվագ, բացահայտված դետալ անուղղակիորեն հիմք է ծառայում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար, Sputnik  Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։

Հովիկ Աբրահամյանի եղբայրը բերման է ենթարկվել - Sputnik Արմենիա
ԱԱԾ անակնկալը չուշացավ. Հովիկ Աբրահամյանի եղբայրը բերման է ենթարկվել

ՀՀ ԱԱԾ նախօրեին հայտնեց, որ  փաստացի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող նախկին մեխանիկա–վերանորոգման գործարանի տարածքում մեծ քանակի զենք է հայտնաբերել, նրա եղբայրը` Հենրիխ Աբրահամյանը ձերբակալված է։

Ինչպես նշեց քաղտեխնոլոգը, Հայաստանում այս կամ այն անձանց մոտ զենք հայտնաբերելն արդեն սովորական երևույթ է դարձել։ Օրինակ, եթե Մանվել Գրիգորյանի մոտ «տուշոնկա և խտացրած կաթ» չլիներ, տպավորությունն այլ կլիներ։

«Կարևորն այն է, որ պաշտոնապես հայտարարել են` հայտնաբերված զենքից կարող են կրակած լինել մարտի 1-2–ին։ Հասկանալի է, որ եթե գործը հասնի անձամբ Հովիկ Աբրահամյանին, ապա նա էլ անցնելու է մարտի 1-ի գործով։ Հենց այդ գործով էին որպես մեղադրյալ ներգրավել և՛ Խաչատուրովը, և՛ Հարությունյանը, Քոչարյանի մասին էլ չենք խոսում», – ասաց Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ 10 տարի առաջ ցուցակներ էին ասվում, որտեղ նշված էին այն օլիգարխների անունները, որոնց թիկնազորի անդամները մարտի 1-ին հատուկ համազգեստ և սպառազինություն էին ստացել։

Директор Службы национальной безопасности Артур Ванецян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են Մարտի 1–ին կրակել Աբրահամյանների տանը հայտնաբերված զենքերից. ԱԱԾ պետ

Մարտի 1-ի գործը, նախևառաջ, նախկին իշխանություններին է վերաբերվում։ Պարզ է, որ բոլոր կարևորագույն հրամանները, քաղաքական որոշումները, արտակարգ դրություն մտցնելու որոշումն այն ժամանակ երկրի ղեկավարությունն էր ընդունում։ Այդ պատճառով էլ, քաղտեխնոլոգի կարծիքով, բնական է, որ մարտի 1-ի գործի շրջանակներում հիմնական գործող անձը պետք է հենց այն ժամանակվա նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատար Քոչարյանի լիներ, որն էլ կայացնում էր հիմնական որոշումները։

«Կասկած չկա, որ եթե կա մարտի 1-ի գործը, ապա սկզբում պարզել է պետք, թե ով է հրամանները տվել։ Այլ հարց է, որ նաև այլ դերակատարներ պետք է լինեն, առավել ևս, եթե հրաման է եղել, և անօրինական զինված խմբեր են զենք կիրառել», – համոզված է Հակոբյանը։

Այդ դեպքում, նրա խոսքով, իշխանության ցանկացած ներկայացուցիչ (2008 թվականի փետրվար-մարտ), որը ինչ–որ կերպ կապված է այս գործընթացի հետ, պետք իր պատասխանատվության բաժինը կրի։

Հետաքրքիր, որ 0038 հրամանի մեջ արդեն տեղի ունեցածի քաղաքական գնահատականն է տրվում, ինչը ՊՆ հրամանում չպետք է լիներ։

Ողջ կծիկը սկսեց այդ հրամանից բացվել։ Սկզբում հետախուզում հայտարարեցին Հարությունյանի նկատմամբ, այնուհետև եղավ Քոչարյանի կալանավորումն ու Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը։ Հայտնվեց ու անհայտացավ Սեյրան Օհանյանի հասցեին առաջադրած մեղադրանքների մասին տեղեկությունը։ Ըստ Հակոբյանի, քննությունը կամաց–կամաց  հասնում է նրանց, ովքեր էլ հենց կրակել են մարդկանց վրա։

Մյուս կողմից` Հակոբյանը չի բացառում, որ մարտիմեկյան գործում նոր  մանրամասները կոնկրետ «դոզաներով» են տրվում, PR–տեխնոլոգիաներ են կիրառվում, ինչն օգնում է պահպանել հասարակության հետաքրքրությունը։

«Յուրաքանչյուր բացահայտված դրվագ, այսպես, թե այնպես, գործում է ի օգուտ Քոչարյանին կալանքի տակ պահելու։ Ում էլ այսօր բռնեն, ենթադրվում է, որ նա չէր կարող գործել առանց երկրորդ նախագահի իրազեկության», – նշեց Հակոբյանը։

Օրինակ, Քոչարյանն ասում է, որ տեղյակ չէր 0038 հրամանի մասին, սակայն հասարակությունը, քաղտեխնոլոգի տեսանկյունից, նախկին նախագահին ընկալում է որպես խիստ մեթոդներով առաջնորդ, որը ուղղաձիգ ուժեղ իշխանություն է կառուցել։ Մարդիկ կարծում են, որ առանց նրա իրազեկության ոչ մի ապօրինի խումբ չէր կարող գործել, բացի այդ Հարությունյանն ամբողջությամբ նրա ենթակայության ներքո էր։

Овик Абраамян - Sputnik Արմենիա
ՀՔԾ պետը` Հովիկ Աբրահամյանի մասին

Հակոբյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են նրա համար, որպեսզի քաղաքացիները հավատան` մարտի 1-ի գործով գործընթացը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև իրավական։

Նշենք, որ կայքերից մեկում հայտնվել է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ նա որևէ առնչություն չունի հայտնաբերված զենքին։

Ի դեպ՝ այնտեղ նա հաստատել էր, որ հարցաքննվել է մարտի 1-ի գործով։ Այնուհետև հրապարակումը հեռացվել էր, սակայն պահպանվել քեշում։

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել ՀՔԾ–ի իրավասության տակ գտնվող` 2008 թվականի մարտի 1-2–ի բողոքի ցույցերը ցրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով` տեղեկություն կա այն մասին, որ մարտի 1-ին, բացի բանակի կանոնավոր ստորաբաժանումներից և ոստիկանության ներքին զորքերից, նաև զինված խմբեր էին ներգրավված։

Լրահոս
0