00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր վազք ու անիվների ճռռոց. ե՞րբ Երևանում կլուծեն անցումների խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsПешеходный переход
Пешеходный переход - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց պետք է ուշադրություն դարձնի մայրաքաղաքի ապագա քաղաքապետը։ Խնդիրների մեջ կա մեկը, որն աննկատ է, բայց շատ կարևոր։ Դա ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա անցումների խնդիրն է։

Երևանում փողոցի մի կողմից մյուսն անցնելը հաճախ բավականին խնդրահարույց է, իսկ երբեմն` ռիսկային։ Մինչև վերջերս երևանյան ստորգետնյա անցումներ մարդիկ վախենում էին մտնել, բայց պետք է խոստովանենք, որ իրավիճակը կարգավորվել է։

Այսօր ստորգետնյա անցումները, բացառությամբ մի քանիսի, բավականի խնամված ու լավ լուսավորված են։ Այն հանգամանքը, որ այնտեղ աշխուժորեն տարբեր` հաճախ էժան ու անորակ բաներ են վաճառում, չի խանգարում. աշխարհի շատ երկրներում այդպիսի բան կա։ Ավելի լավ է, քան տգեղ տաղավարները փողոցների վրա տեղադրել։

Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի խաղադրույքն ու Ծառուկյանի մարտավարությունը․ ինչպես նրանք կպայքարեն Երևանի համար

Միակ խնդիրն այն է, որ ստորգետնյա անցումները չափազանց քիչ են։ Հասկանալի է, որ դրա կառուցումը թանկ հաճույք է, մեր հողն էլ քարոտ է, այդքան էլ հեշտ չէ փորել։ Բայց, ամեն դեպքում, այդպիսի անցումներն ամենաանվտանգն են, ու հենց նույն առևտրի հաշվին արդարացնում են շինարարության վրա արված ծախսը։ Լավ կլիներ, որ Երևանի ապագա քաղաքապետը դիտարկեր ստորգետնյա մի քանի անցումների կառուցման հնարավորությունը։ Երևանում շատ են այն տեղերը, որտեղ անցումների կարիք կա։

Իսկ հիմա ստորգետնյա անցումներից դուրս գանք։ Չի կարելի չնկատել, որ վերջին տասնամյակում երևանյան հետիոտնը շատ ավելի կարգապահ է դարձել. գրեթե չես հանդիպի մարդկանց, որոնք չնախատեսված վայրում են փողոց անցնում, ու որոշ բացառություններով, բոլորը սպասում են կանաչ լույսին։ Ոչ շատ վաղ անցյալում Երևանում այդ առումով աննկարագրելի մի բան էր կատարվում։

Բայց։ Քաղաքում կան բազում խաչմերուկներ, որտեղ մեքենաների ընթացքը չի դադարում նույնիսկ հետիոտնի համար «կանաչ» լույսի տակ։ Դա իսկապես շատ վտանգավոր է, հատկապես, երբ անցնելու համար շատ քիչ ժամանակ կա` 15-25 վայրկյան, քանի որ կողքից թեքվում է տրանսպորտը, որի համար անցումը բաց է։ Թեև այդ իրավիճակում վարորդները պետք է զիջեն մարդուն, որն ըստ կանոնների է անցնում փողոցը։

Արդար լինելու համար ասենք, որ մասնավոր ու գերատեսչական մեքենաների վարորդների մեծ մասն իրենց անթերի են պահում։ Հազվադեպ է լինում, որ նրանք լկտիորեն անցնեն հետիոտնի դիմացով` մարդկանց ու իրենց վտանգի ենթարկելով։ Սակայն տաքսիստներից շատերն ու ուղևորատար տրանսպորտի (ավտոբուսների ու «գազելների) վարորդները նույնիսկ չեն մտածում արգելակելու մասին. լկտիաբար քշում են, երբեմն նույնիսկ երկար «սիգնալ» են տալիս` հետևից անեծքներ ու վիրավորանքներ ստանալով։

Կարծում եմ` ավելորդ է խոսել այն մասին, որ փողոցն անցնում են երեխաները, ծեր մարդիկ, հաշմանդամներն ու վատ տեսնող մարդիկ։ Մնում է միայն զարմանալ, որ հենց խաչմերուկներում հետիոտների մասնակցությամբ այդքան քիչ է միջադեպեր լինում։ Փառք Աստծու, որ այդպես է։ Բայց դա էլ ժամանակավոր է։

Ուզում եմ նայել այն մարդու աչքերին, ում մտքով անցել է Երևանում զանգվածային կարգով երրորդ կամ չորրորդ հարկի բարձրությամբ վերգետնյա անցումներ կառուցել։ Ուզում եմ հարցնել` մենք քեզ ի՞նչ էինք արել։ Մարդիկ հազվադեպ են դրացից օգտվում, հիմնականում` վազում են դրա տակով, իսկ քանի որ այդպիսի վայրերում, բնականաբար, լուսանշաններ չկան, վրաերթի հավանականությունը մեծանում է։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն հրապարակել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը

Գնումներ արած տարեց մարդուն շատ դժվար է ամառվա տապին ու սառույցի վրայով հաղթահարել բազմաթիվ աստիճանները։ Իսկ հաշմանդամների համար դա անհնար է, իսկ երեխաներն ու երիտասարդները նախընտրում են մեքենաների դիմացով վազել ու փողոցն անցնել։

Էլ չեմ խոսում այն մասին, որ որոշ անցումները բնակելի շենքերին կպած են կառուցված, դրանցով անցնելիս կարելի է մոտիկից տեսնել` ինչ է կատարվում խոհանոցում, հյուրանոցում ու աստված հեռու պահի` ննջասենյակներում։ Ասում են` այդպիսի բնակարաներն անհնար է վաճառել, ոչ ոք չի ցանկանում գնել դրանք։

Քաղաքապետարանում պետք է երևի կարգավորել այդ հարցը ճանապարհային ոստիկանության օգնությամբ, սակայն միանշանակ այն պետք է լուծել։ Դրանց վրա մեծ գումարներ են ծախսվել, բայց փաստացիորեն անցումները «պարապ» են մնացել։ Դրանցից շատերը դպրոցների հարևանությամբ են գտնվում, առանձնահատուկ գիտակից երեխաները ծանր ուսապարկերով բարձրանում են աստիճանով, մնացածը գնում են դեպի ոչ այդքան մոտ գտնվող «զեբրան», իսկ մի մասն էլ վազում են մեքենաների հոսքի միջով։

Այն, որ մարդիկ զանգվածային վրաերթի չեն ենթարկվում կարելի է բացատել միայն վարորդների մեծ մասի ուշադրությամբ ու դաստիարակությամբ։ Մահերի ու վրաերթերի այն թվերը, որը հիմա ունենք, կարելի է լավ կրճատել պարզապես մի փոքր մտածելով։ Դրա մասին պետք է մտածեն քաղաքապետը, իրավասու մասնագետներն ու ոստիկանները։

 

Լրահոս
0