ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ՊՆ զինծառայող է մահացել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 9-ին, ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանը իր վարած Mercedes ML մակնիշի 84 DD 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է: Ավտոմեքենան քարշակով տեղափոխվում է Վանաձորի ռազմական ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր: