00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թավշյա հեղափոխությունն» ու թուրքական պարանոյան. Անկարան մոռացա՞վ արցախյան հիմնախնդիրը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցПрезиденты Турции и Азербайджана Реджеп Тайип Эрдоган с супругой Эмине и Ильхам Алиев на саммите глав государств и глав правительств стран-участниц НАТО (11 июля 2018). Брюссель
Президенты Турции и Азербайджана Реджеп Тайип Эрдоган с супругой Эмине и Ильхам Алиев на саммите глав государств и глав правительств стран-участниц НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ և արևմտյան դիվանագետների ու պաշտոնյաների արձագանքից երևում է, որ Եվրոպան ու ԱՄՆ–ն սպասողական դիրքորոշում ունեն Հայաստանի «թավշյա հեղափոխության» նկատմամբ։ Հետո Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն եղավ. նորից գրեթե լռություն տիրեց։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Արևմտյան կողմը բավականին տրամաբանորեն ու պրագմատիկ է  պարզաբանում, թե ինչու Եվրոպան ու ԱՄՆ–ն չշտապեցին հրճվանքով դիմավորել «թավշյա հեղափոխության» փաստը։ Եթե պարզեցնենք եվրոպական ու ամերիկյան պաշտոնյաների ու դիվանագետների խոսքերը, ապա նրանց ասածը տեղավորվում է մի արտահայտության մեջ. «Աշխատեք, կտեսնենք` ինչ է ստացվում, կորոշենք»։

Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
ԱՄՆ պատժամիջոցը զինակից Թուրքիային. ինչո՞վ կպատասխանի Անկարան

Հիմա ստիպված ենք աշխատել։

Հետո հնչեց Թուրքիային ուղղված Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմաների կարգավորել հարաբերություններն արևմտյան հարևանի հետ։  Այդ արտահայտության մեջ առանձնապես ոչինչ չկա, դա Սերժ Սարգսյանի սկսած «ֆուտբոլային քաղաքականության» շարունակությունն է։ Հիմա կարևոր էր կրկնել Հայաստանի դիրքորոշումն ու ցույց տալ, որ Երևանի դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն եղել ու մենք հիմա էլ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները։

Ի տարբերություն թուրքական լրատվամիջոցների ու առանձին անձանց, պաշտոնական Անկարան գրեթե չարձագանքեց հայկական իշխանության այդ ուղերձին` հաստատելով իր հայացքների հաստատուն լինելը։ Ճիշտ է` որոշ ժամանակ անց  Բինալի Յըլդըրըմը՝ խորհրդարանի խոսնակը, այդ թեմայի շուրջ հետաքրքիր բան ասաց։

«Եթե Հայաստանը հրաժարվի մեր տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ իր սխալ դիրքորոշումից, եթե նա  ուզենա նոր էջ բացել, մենք կկարողանանք փոխադարձ քայլեր անել», – այսպես է արտահայտվել Յըլդըրըմը։

Այստեղ երկու հետաքրքիր պահ կա. նախ աչքի է ընկնում այն, որ Արցախի մասին հիշատակում չկա: Թուրքիան միշտ այսպիսի դեպքերում հայտնում է իր դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ, իսկ այստեղ լռություն է։ Այնպես չէ, որ այդ թեման մի վայրկյանում դադարել է  հետաքրքրել Անկարային, իհարկե՝ ոչ։ Պարզապես, հավանաբար Անկարան այդ առումով այլ մտավախություններ ունի, որոնք ստվերի տակ են թողնում արցախյան հիմնախնդիրը։

Встреча президента РФ В. Путина с президентом Турции Р. Эрдоганом - Sputnik Արմենիա
Վատ լուրեր կան Եվրոպայից, և Թուրքիան այժմ Ադրբեջանի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի

Բանն այն է, որ Երևանը երբեք ոչ  մի նախագահի ու վարչապետի օրոք Թուրքիային ոչ մի տարածքային հավակնություն չի հայտնել։ Այդ պատճառով Յըլդըրըմի հայտարարությունը շատ տարօրինակ հնչեց, ու պետք էր ուղիղ կամ կողմնակի հայտարարությունների սպասել։

Երկար չսպասեցինք, կողմնակի պարզաբանում եղավ։ Թուրքական լրատվամիջոցներում սկսեցին կարծիքներ հնչել, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները ղեկավարում է  հզոր աշխարհասփյուռ հայությունը։  Դատողությունները ծանրակշիռ դարձնելու համար հղում էին  անում թուրքական հատուկ ծառայություների աղբյուրներին, որպես կանոն՝ անանուն աղբյուրներին։

Թուրքերն սկսեցին այդ ամենից եզրակացություններ անել. քանի որ, թուրքական ԶԼՄ–ների պնդմամբ, նոր կառավարությունում լայնորեն ներկայացված են Արևմուտքի հիմնադրամների ու կազմակերպություններից ֆինանսավորած մարդիկ, ապա Երևանը, հնարավոր է, արևմտյան ազդեցության տակ ընկնի, իսկ դա նշանակում է, որ սփյուռքի ազդեցությունը Երևանի քաղաքականության վրա կուժեղանա։ Իսկ քանի որ, թուրքերի պատկերացմամբ, «հայկական սփյուռքը» կազմված է Թուրքիայի նկատմամբ «տարածքային հավակնություններից», ապա եզրակացություն է արվում, որ մոտ է այն  օրը, երբ Երևանը հավակնություններ կներկայացնի «Մեծ Հայքի», կամ առնվազն՝ Արարատի նկատմամբ։

Այդ մտավախություններն, իհարկե, քրդական գործոնով են պայմանավորված. դա մի խնդիր է, որը թուրքերը չեն կարողանում լուծել։ Այդ գործոնը բարդացնում է նաև այն, որ Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ–ի հետ ակնհայտորեն վատանում են, լուրեր են եկան, որ Վաշինգտոնն արդեն սկսել է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ` կապված ամերիկյան կործանիչների հետ։ Ու ոչինչ, որ նախագահը դեռ պետք է ստորագրի համապատասխան հրամանը, սպառնալիքն արդեն իրական է։

Այդ համատեքստում՝ Անկարայում, հավանաբար, կարծում են, որ ԱՄՆ–ն կարող է օգտագործել հայկական գործոնը անսանձ Էրդողանին սանձահարելու համար: Ինչպես դա իրականում պետք է արի՝ անհնար է երևակայել. ռազմական ճանապարհով Հայաստանը չի կարող վերադարձնել իր հողերը, ԱՄՆ-ն էլ Թուրքիայի ուժը չի փորձի. ոչ մի հարցով ու երբեք։

Սակայն օսմանների հետնորդների մշտական վախերը ջրի երես են դուրս գալիս՝ նույնիսկ, երբ գիտեն «տարածքային հավանությունների» իրականություն դառնալու անհնարինությունը: Անկարան վախենում է միայն դրանք բարձրաձայնելու փաստից։ Քրդերից էլ են վախենում, թեև նրանք էլ ռազմական ճանապարհով չեն կարող ուզածին հասնել։ Այդպես լինում է, երբ մարդ աչքը դնում է  ուրիշի բանին, ու թեև «ուրիշինը» յոթ կողպեքի տակ է, նա անհանգիստ է, մեկ էլ տեսար տերն եկավ ու ձեռքից առավ։

Ու այստեղ արդեն պարադոքսալ (միայն առաջին հայացքից) միտք է առաջանում. Չնայած ՆԱՏՕ–ի անդամ լինելուն ու, անկասկած, արևմտամետ ուղղվածությանը, Անկարային ավելի քան ձեռնտու է  Հայաստանի ռուսամետ ուղղվածությունը։  Թուրքիան շատ ավելի հավեսով կընդունի այն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ է համագործակցում, քան Արևմուտքի, նույնիսկ գիտակցելով, որ պրակտիկորեն այդ ուղղվածությունն անհնար  է փոխել։

Սակայն այդ գիտակցությունը կորում է թուրքական հոգու խորքերում, երբ Հայաստանի կողմից «տարածքային հավակնությունների» թեկուզ և ցնորային ենթադրություն է առաջանում։ Ու որքա՜ն ուժեղ ազդեցություն ունեն այդ ենթադրությունները, որ Անկարայի պաշտոնյաները նույնիսկ մոռանում  է արցախյան հիմնախնդրի թեման։

Լրահոս
0